Ֆրանսուա-Ժոզեֆ Նադերման

Ֆրանսուա-Ժոզեֆ Նադերման (ֆր.՝ fʁɑ̃swa ʒɔzɛf nadɛʁmɑ̃) (օգոստոսի 5, 1781(1781-08-05)[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] - ապրիլի 2, 1835(1835-04-02)[3], Փարիզ[2]) դասական տավիղահար, ուսուցիչ և կոմպոզիտոր, 18-րդ դարի նշանավոր գործիչ, տավիղներ արտադրող Ժան Անրի Նադերմանի ավագ որդին։ Նրա կոչման հիմքում, անշուշտ, ընկած է նրա արհեստավոր հոր մասնագիտությունը։ Կալիֆորնիայի համալսարաններում գոյություն ունեն Ֆրանսուա-Ժոզեֆ Նադերմանի 27 գրառումներ այդ թվում՝ կապրիսներ, էտյուդներ, ֆանտազիաներ, վարիացիաներ, զուգերգեր տավիղ և տավղի, տավիղ և ֆլեյտայի, տավիղ և թավջութակի, տավիղ և գալարափողի համար համակցված Երաժշտական կատալոգում՝ հրապարակման մոտավոր ամսաթվերով[5]։ Նրա «Պրոգրեսիվ սոնատինները» մինչ այսօր համարվում է տավղի երգացանկի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը[6]։

Ֆրանսուա-Ժոզեֆ Նադերման
Բնօրինակ անունֆր.՝ François-Joseph Naderman
Ծնվել էօգոստոսի 5, 1781(1781-08-05)[1]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էապրիլի 2, 1835(1835-04-02)[3] (53 տարեկան)
Փարիզ[2]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր և պրոֆեսոր
Գործիքներտավիղ
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
 François Joseph Naderman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժան-Բատիստ Կրումֆոլցի աշակերտ Ֆրանսուա Ժոզեֆ Նադերմանը դարձավ հայտնի երաժիշտ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, և նրա համբավը շարունակվեց հյուպատոսության, Առաջին կայսրության և միապետության վերականգնման ժամանակ։ 1815 թվականին նշանակվել է որպես արքայական կապելլայի[5] տավիղահար և թագավորի պալատական կոմպոզիտոր, իսկ 1825 թվականին նա դարձել է Փարիզի կոնսերվատորիայի առաջին տավիղի պրոֆեսորը[7][8] ։ Շուտով նա սկսեց շրջագայել Եվրոպայում՝ որպես տավիղի վիրտուոզ։ Նա երաժշտական հրատարակիչ էր և տավիղների արտադրող Փարիզի «Ոսկե բանալի»-ում՝ դը լա Լուա փողոցում։ Նրա մահից հետո նրա այրին շարունակեց վաճառել տավիղներ, ներառյալ իր ամուսնու պարտիտուրները, որոնց վրա էին Նադերմանի կնիքով ստորագրությունը։

Աշխատություններ խմբագրել

 
Ֆրանսուա-Ժոզեֆ Նադերման գերեզմանը

Սկավառակագրություն խմբագրել

«Etude Fantastique in B flat major»
«Etude Fantastique in F major»
«Variations on the last thought of Weber for solo Harp»
«3 Nocturnes for Harp and Horn, Op. 32»
«Nocturne, Tyrolienne and Rondoletto»
«3 Sonatas for Harp, Violin and Cello, Op. 5»
«Sonatinas Progressives for Harp, Op. 92:»
«Sonatina no 1 in E flat major»
«Sonatina no 2 in C minor»
«Sonatina no 3 in B flat major»
«Sonatina no 4 in G minor»
«Sonatina no 5 in F major»
«Sonatina no 6 in D minor»
«Sonatina no 7 in C major»[9]

Մրցանակներ խմբագրել

«Come to Fields» (սիրային երգ) բառերը՝ Մեսս դը Կուպինի, Ֆերդինանդո Կարուլլիի կողմից կիթառի և քնարի նվագակցությամբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #135959292 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Carl-Maria-von-Weber-Gesamtausgabe (գերմ.)
  4. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  5. 5,0 5,1 Govea, Wenonah Milton (1995). Nineteenth- and twentieth-century harpists: A Bio-Critical Sourcebook. Greenwood Publishing Group. էջ 207. ISBN 0-313-27866-0.
  6. Vanderbilt. «(Jean-)Francois-Joseph Naderman (1781-1835)». Vanderbilt Music Company. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  7. Zingel, Hans Joachim (1992). Harp Music in the Nineteenth Century. Indiana University Press. էջ 3. ISBN 0-253-36870-7.
  8. «Winckel, Therese aus dem - Sophie Drinker Institut». www.sophie-drinker-institut.de. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  9. Arkiv Music. «François Joseph Naderman». ArkivMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել