Ֆրանսիսկո Բերմուդես դե Սոտոմայոր

Ֆրանսիսկո Բերմուդես դե Սոտոմայոր (իսպ.՝ Francisco Bermúdez de Sotomayor, 1806, Հռոմ, Իտալիա - հուլիսի 20, 1886, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի լեզվաբան, դրամագետ և հնագետ[2]։

Ֆրանսիսկո Բերմուդես դե Սոտոմայոր
Ծնվել է1812[1] կամ 1806
Հռոմ, Պապական մարզ
Մահացել էհուլիսի 20, 1886(1886-07-20)
Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդրամագետ, հնագետ և գրադարանավար
Պաշտոն(ներ)director of the National Archaeological Museum of Spain?
ԱնդամակցությունCuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos?
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
 Francisco Bermúdez de Sotomayor Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Բերմուդես դե Սոտոմայորը կրթաթոշակ ստացավ Փարիզում սովորելու համար, որտեղ ուսումնասիրում էր հունարեն, լատիներենարաբերեն, չինարեն և եգիպտական հիերոգլիֆներ։

1841 թվականին Կաստելյանոս դե Լոսադայի հետ սկսում է աշխատել Ազգային գրադարանի անտիկվարիատի և մեդալների թանգարանում որպես ասիստենտ։ Ազգային հնագիտական թանգարանի ստեղծումից հետո դարձավ դրամագիտության բաժնի ղեկավարը[3]։

Նրա ղեկավարությամբ Հնագիտական թանգարանը համալրվում է դրամագիտական հավաքածուներով, ինչպիսիք են Մանուել դե Գոնգորայի մանրադրամների հավաքածուն։

Երկարատև հիվանդության պատճառով ստիպված է լինում հեռանալ թանգարանի ղեկավարի պաշտոնից։ Թանգարանի տնօրենի պաշտոնը նրա մահից հետո ստանձնում է Բասիլիո Կաստելյանոս դե Լոսադան։

Նախագծեր խմբագրել

Իր կյանքի ընթացքում Բասիլիո Սեբաստիան Կաստելյանոս դե Լոսադայի և այլոց հետ մասնակցել է տարբեր նախագծերի, ինչպիսիք են Արքայազն Ալֆոնսոյի աշխարհագրության և հնագիտության արքայական ակադեմիայի հիմնումը (1863-1868) (նախկինում հայտնի էր Մատրիտենսե հնագիտական միություն անվամբ)։ Բասիլիոյի հետ համահեղինակել է նաև Դրամագիտական ունիվերսալ համացուցակ՝ հին ու ժամանակակից մանրադրամների, մեդալների հավաքածուի մասին։

Գրականություն խմբագրել

  • Maier, Jorge. Real Academia de la Historia. Noticias de antigüedades de las actas de sesiones de la Real Academia de la Historia, 1834-1874 (en castellà), 2008. ISBN 9788495983923
  • Martín Escudero, Fátima. Real Academia de la Historia. Las monedas de Al-Andalus: de actividad ilustrada a disciplina científica (en català), 2011. ISBN 9788415069294
Նախորդող
Անտոնիո Գարսիա Գուտիերես
Մադրիդի ազգային հնագիտարան թանագրանի տնօրեն
1884 - 1886
Հաջորդող
Բասիլիո Սեբաստիան Կաստելյանոս դե Լոսադա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.man.es/man/en/museo/historia/personal/directores/bermudez-sotomayor.html
  2. Diccionario Historico de la Arqueología en España (Español). Marcial Pons Historia. 2009.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո Բերմուդես դե Սոտոմայոր» հոդվածին։