Ֆրանսիշկու դուշ Սանտուշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ֆրանսիշկու դուշ Սանտուշ (պորտ.՝ Francisco dos Santos, հոկտեմբերի 22, 1878(1878-10-22)[1], Rio de Mouro, Սինտրա, Լիսաբոն, Պորտուգալիա - ապրիլի 29, 1930(1930-04-29), Rio de Mouro, Սինտրա, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և մրցավար։ Բացի ֆուտբոլից, աշխատել է որպես քանդակագործ և նկարիչ։ Համարվում է առաջին պորտուգալացի ֆուտբոլիստը, ով հանդես է եկել արտերկրում[2]։

Ֆրանսիշկու դուշ Սանտուշ
Francisco dos Santos
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պորտուգալիա և  Պորտուգալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1878(1878-10-22)[1]
Ծննդավայր Պորտուգալիա Ռիու Դե Մորու
Մահվան ամսաթիվ հունիսի 27, 1930(1930-06-27)
Մահվան վայր Պորտուգալիա Ռիու Դե Մորու
Հասակ 160 սանտիմետր
Քաշ 55 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1904—1906 Բենֆիկա (Լիսաբոն)
1906—1908 Լացիո
1909—1911 Սպորտինգ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

 
Մարկիզ Պոմբալի հուշարձանը։ Ֆրանսիշկուի ամենահայտնի աշխատանքը
 
Մարկիզ Պոմբալի հուշարձան,Լիսաբոն

Ֆրանսիշկու դուշ Սանտուշը ծնվել է Ռիու Դե Մորու շրջանի Պայուիշ գյուղում, աղքատ կոշկակարի ընտանիքում։ Երկու տարեկան հասակում նա կորցրել է իր հորը և մեծացել աղքատության մեջ։ Տեղի քահանայի նախաձեռնությամբ, նա 1887 թվականին կարողացել է ընդունվել Կազա Պիա համալսարան՝ ցուցադրելով իր հմտություները նկարչության և քանդակագործության ոլորտներում։ 1893 թվականին նա ընդունվել է Գեղարվեստի և արվեստի դպրոց, որտեղ նրա դաստիարակը դարձավ Ժոզե Սիմոիշ դի Ալմեյդան։ Հինգ տարի սովորելուց հետո Սանտուշը գերազանցությամբ ավարտեց հաստատությունը։ Միևնույն ժամանակ նա սկսեց ֆուտբոլ խաղալ, նախ Կազա Պիա թիմում, ապա «Բենֆիկա»[3] ակումբում։

1903 թվականին Ֆրանսիշկուն մեկնեց Փարիզ՝ Ֆրանսիայի գեղարվեստի և արվեստի դպրոցում սովորելու։ Այնտեղ նա ստանում էր շատ փոքր թոշակ և ապրում կիսաքաղցած։ Որպեսզի կարողանար գոյատևել, նա սկսում է աշխատել Շարլ Ռաուլ Վերլեի արվեստանոցում։ Այնտեղ էլ նա ծանոթացել և ամուսնացել է տեղացի աղջկա՝ Նադին Դյուբոզի հետ։ 1906 թվականին նա դրամաշնորհ է ստացել Վիսկոնդի դի Վալմուրից, ինչը նրան հնարավորություն տվեց ուսումը շարունակել Հռոմում։ Այնտեղ նա դարձյալ ապրում էր աղքատի կարգավիճակում, ստիպված լինելով կերակրել նաև իր երեխային։ Նա գումար էր աշխատում ֆրանսերենի դասեր տալով։ Հռոմում դոս Սանտուշը ֆուտբոլ է խաղացել «Լացիո» ակումբում։ Նա եղել է թիմի ավագը, ինչն էլ նրան թույլ տվել դուրս գալ աղքատությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. Portugueses lá fora (II)- Francisco dos Santos
  3. «Francisco dos Santos (1878-1930)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել