Բացել գլխավոր ցանկը

Ֆրանսիան աշխարհում առավել զարգացած երկրներից մեկն է[1]: Եվրոպական Միությունում տնտեսության ծավալով երկրորդ երկիրն է (Գերմանիայից հետո) [2] և կայուն կերպով իր տեղն է զբաղեցնում համաշխարհային տասնյակում: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի տնտեսության ավանդական թերություններն են՝ համեմատաբար բարձր դիրք է գրավում գործազրկությունը՝ հատկապես երիտասարդների և արտասահմանյան դեպարտամենտի շրջանում[3], 1981 թվականից բյուջեի խրոնիկական դեֆիցիտը[4], դիրիժիզմը (տնտեսական համակարգ, որտեղ երկիրը ներդրումների վրա ուժեղ դիրեկտիվային ազդեցություն ունի)[5][6], արտաքին պարտքի զգալի չափերը (2013 թվականին ՀՆԱ-ն 90 %-ից ավել)[7]: Համեմատաբար ցածր մակարդակ ունի տեխնոլոգիաների արդյունաբերության իրականացումը; ցածր արտահանման բազան[8][9] և, որպես արդյունք, ունի առևտրային հաշվեկշռի բացասական հաշվեմնացորդ (2001 թվականից)[10]: Ֆրանսիայի տնտեսութան թերություններն ավելի ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ երկիրը միացավ Եվրոգոտուն[11][12]:

Ֆրանսիայի տնտեսություն
ԱրժույթԵվրո
Ֆիսկալ տարիօրացուցային
Առևտրային կազմակերպություններԵվրոպական Միություն, Եվրագոտի, ՏՀԶԿ, ԱՀԿ
Վիճակագրություն
Բնակչություն66,200,000 (2014)
ՀՆԱ2 846,889 միլիարդ
ՀՆԱ տեղ10-րդ
բնակչության շնչի հաշվով. 39-րդ
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի1,68 %
Գնաճ (ՍԳԻ)1,7% (2010)
Աղքատության շեմից ցածր բնակչություն6,2%
Արտաքին
Արտահանում464 միլիարդ դոլար (2015)
Արտահանվող ապրանքներմեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ, ավիացիա, պլաստմասսա, քիմիկատներ, դեղորայք, երկաթ և պողպատ, խմիչքներ
Արտանհանման հիմնական գործընկերներԳերմանիա Գերմանիա (14,9%),

Իսպանիա Իսպանիա (9,3%),
Իտալիա Իտալիա (8,9%),
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա (8,1%),
Բելգիա Բելգիա (7,3%),
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (6,1%),

Նիդերլանդներ Նիդերլանդներ (4,1%) (2008)
Ներկրում659,8 միլիարդ $ (2013)
Ներկրվող ապրանքներմեքենաներ և սարքավորումներ, ավտոմեքենաներ, չմաքրված նավթ, ավիացիա, պլաստմասսա և քիմիկատներ
Ներկրման հիմնական գործընկերներԳերմանիա Գերմանիա (18,9%),

Բելգիա Բելգիա (11,4%),
Իտալիա Իտալիա (8,4%),
Իսպանիա Իսպանիա (7,1%),
Նիդերլանդներ Նիդերլանդներ (7%),
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա (5,6%),
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (4,4%),

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան (4%) (2008)
Համախառն արտաքին պարտք95,7 % ՀՆԱ (2015)
Պետական ֆինանսներ
Պետական պարտք5 371 մլրդ $ (2012)
Եկամուտ1 410 միլիարդ $ (2013)
Ծախսեր1 522 միլիարդ $ (2013)
Տնտեսական օգնություն8,3 միլիարդ $ (2015)
Եթե այլ բան վերապահված չէ, բոլոր թվերը տրված են ԱՄՆ դոլարով

Ֆրանսիայի տնտեսական համակարգի առանձնահատկություններըԽմբագրել

Ֆրանսիայի տնտեսական քաղաքանության առանձնահատկությունն այն է, որ պետական սեկտորն ունի մեծ մասնաբաժին[13]:

Զանգվածային ազգայնացումն սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո[14]: 1913 թվականին բոլոր տեսակի հանրային սեփականությունները, ներառյալ համայնքային սեփականությունը, կազմել են, մոտավոր հաշվարկներով, Ֆրանսիայի ազգային ժառանգություն 10 %-ը, իսկ 1954 թվականին պետության և տեղական իշխանության մարմիններին գույքը (հող, շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, Զինված ուժերի ձեռնարկության գույք, մշակույթի հուշարձաններ, ոսկու պաշարներ և այլն) գնահատվում է ազգային ժառանգություն ընդամենը 36 %-ը [14]: 1981 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ֆրանսուա Միտտերանի նախագահ ընտրվելը հանգեցրեց ազգայնացման նոր փուլի. պետության սեփականությունն անցել էր 39 առևտրական բանկերի ձեռքը[14]:

Սակայն հետո սկսվեց սեփականաշնորհումը. 1985-2003 թվականներին երկրի պետական ձեռնարկությունները նվազել է 1856 թվականից (առանց կապի և հեռահաղորդակցության) մինչև 1117, իսկ վարձու աշխատողների մասնաբաժինը նվազել է կրկնակի՝ 10,5 %-ից հասնելով 5,2 %-ի (1,1 միլիոն մարդ)[14]: 2001 թվականին պետական սեկտորը կազմված էր 5,8 միլիոն պետական ծառայողներից և 1,3 միլիոն պետական ձեռնարկության աշխատողներից[14]: Դրանցից առաջինին Ֆրանսիայում պատկանում էին 2,3 մլն պաշտոնյաներ կենտրոնական նախարարությունից և գերատեսչություններից (1896,3 հազար քաղաքացի և 417,5 հազար զինվորական), 1,8 միլիոն աշխատողներ տեղական ինքնակառավարման մարմնից, ինչպես նաև 295,5 հազար փոստային ծառայողներ, 355,3 հազար կրթական համակարգում աշխատողներ (գումարած 150,8 հազար մասնավոր ուսումնական հաստատությունները, որոնք պայմանագրով վճարվում են բյուժեից) և 887 հազար ներկայացուցիչներ պետական բժշկական հաստատություններից[14]: 1990-2001 թվականների ընթացքում պետական ծառայությունում աշխատողների թվաքանակը ավելացել է 10 տոկոսով[14]:

Կա նախագծում, բայց այն կրում է ոչ թե նորմատիվ, այլ ինդիկատիվ բնույթ (նախատեսված ցուցանիշները պարտադիր չեն մասնավոր ձեռնարկությունների համար): Տնտեսության մեջ մեծ մասնաբաժինը օտարերկրյա կապիտալն է (արդյունաբերության մինչև 40 տոկոսըը, անշարժ գույքի մոտ 27,5 %-ը, առևտրի՝ 20 տոկոսը, ծառայությունների ոլորտ՝ 9 %-ը): Ձեռնարկություններում արտասահմանյան կապիտալով են աշխատում աշխատավորների ավելի քան 20 %-ը: Հատկապես մեծ է օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը ինֆորմատիկայի և առաջատար տեխնոլոգիաների այլ ոլորտներում (ավելի քան 50 %):

ՀՆԱԽմբագրել

 
Динамика долговых обязательств госсектора Франции

ՀՆԱ-ի բացարձակ արժեքի առավելագույն ցուցանիշը (1 801,1 միլիոն եվրո) գրանցվել է 2007 թվականին: 2013 թվականի դրությամբ Ֆրանսիան դեռ չի կարող հասնել նախաճգնաժամային մակարդակի, քանի որ երկրի ՀՆԱ-ն լճանում է մոտ 1 800 միլիոն եվրոյի մակարդակով[15]: Եթե հաշվի առնենք, որ երկրի բնակչությունը 2007-2013 թվականները ընկած ժամանակահատվածում ավելացել է ավելի քան 2 մլն մարդով, ապա եկամուտների մակարդակը բնակչության մեկ շնչի հաշվով զգալիորեն նվազել է: Արդյունքում, պետությունը ստիպված է բարձրացնել հարկային դրույքները: Վերջինս երկրում առաջացնում է գործադուլների ավելի մեծ քանակ[16], նաև փոքր-ինչ ավելի կայուն քաղաքացիների արտահոսք (նրանց թվում նշվում են նաև այնպիսի հայտնի անձինք, ինչպիսին է Ժերար Դեբարդիեն)[5]: Իրավիճակը նաև բարդացնում են Ֆրանսիայի արագ աճող պարտքային պարտավորությունները, ինչպես նաև գործազուրկների բարձր մակարդակը և քանակը 2013 թվականին[17]:

ՀՆԱ-ի աճը ըստ թվականի (%-ով)[18]
Երկիրը կամ շրջանը 1991-95 1996—2000 2001—2007 2008—2011 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
G7 1,98 3,15 2,05 -0,11 3,8 1,2 1,3 1,7 2,8 2,4 2,6 2,2 -0,3 -4,2 2,9 1,3
Եվրոգոտի-17 2,69 1,96 -0,36 3,8 2 0,9 0,7 2,2 1,7 3,3 3 0,4 -4,3 1,9 1,5
Ֆրանսիա 1,22 2,72 1,82 0,13 3,7 1,8 0,9 0,9 2,5 1,8 2,5 2,3 -0,1 -2,7 1,5 1,7 -0,1

Արդյունաբերությունը ՖրանսիայումԽմբագրել

 
Аэробус 380 сборки г. Тулуза

Արդյունաբերական արտադրությունն ապահովում է ՀՆԱ-ի զգալի մասը՝ 20 %-ը, ապահովում է աշխատատեղերի ավելի քան 30 %-ը, ներդրումների 40 %-ը, իսկ արտահանման 80 %-ը: Ֆրանսիայի արդյունաբերությանը հատուկ է նրանում զբաղված ինքնագործ բնակչության քանակի կրճատումը. 1978 թվականին այն եղել է 5,5 միլիոն, 2003 թվականին՝ 3,9 միլիոն:[14]

Ֆրանսիան օգտակար հանածոների զգալի պաշարներ ունի. երկաթի և ուրանի հանքաքարեր, բոքսիտներ, կալիումական աղեր այլ: Սա հիմք է ստեղծում հանքարդյունաբերության և ծանր արդյունաբերության զարգացմանը: Գունավոր մետաղների առումով երկիրը համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար տեղեր, իսկ հալվածքով Արևմտյան Եվրոպայում զբաղեցնում է երրորդ տեղը:

Հիմնական ճյուղերը. մեքենաշինություն (համաշխարհային արտադրության 2,6 %-ը), քիմիական (համաշխարհային արտահանման մեջ 4-րդ հորիզոնականը), ավիատիեզերական արդյունաբերություն (Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրոպական միությունում), ավտոմոբիլային (ավտոմոբիլների արտարդրությամբ աշխարհում զբաղեցնում է տասներորդ հորիզոնականը), սննդի (քանակի արտահանմամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը. ԱՄՆ-ից հետո), ռադիոէլեկտրոնիկայի, համակարգչային գիտության, նավաշինություն, էլեկտրական արդյունաբերություն:

Հարաբերականորեն տնտեսության մեջ աննշան դեր է խաղում, բայց երկրի համբավի վրա մեծ դեր է խաղում շքեղ ապրանքների արտադրությունն ու վաճառքը [19]:

Արտաքին առևտրի գործածությունԽմբագրել

2007 թվականին ֆրանսիական վիճակագրության տվյալների համաձայն ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի է կազմել է 16,7 միլիարդ եվրո կամ 16,4 միլիորդ դոլար ըստ ռուսական վիճակագրության[20]:

Գյուղատնտեսությունը ՖրանսիայումԽմբագրել

 
ֆրանսիական գինի Բորդոն

Գյուղատնտեսությունը համարվում է երկրի կողմից առավել հովանավորվող տնտեսության ճյուղ, թեև վերջինիս հիման վրա մասնավոր հողի սեփականությունն է: 1978 թվականից 2003 թվականը գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է մինչև 2,1 -ից 1,0  մլն մարդ[14]: 1979-2003 թվականներին Ֆրանսիայի գյուղատնտեսության մեջ նկատվեց միտում, ըստ որի խոշոր տնտեսությունները կրճատվեցին[14]:

Ըստ արտադրված ապրանքների ծավալի Ֆրանսիան Արևմտյան Եվրոպայում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, ԱՄՆ-ից և Կանադայից հետո՝ երրորդը: Ֆրանսիան Եվրոպայի համար ցորենի, կարագի, տավարի մսի, պանրի (ավելի քան 400 տեսակների) խոշորագույն արտադրողն է:

Ֆրանսիայի առանձնահատկությունն այն է, որ ունի հացահատիկի մեծ մասնաբաժին, որը արտահանվում է տարբեր երկրներ[14]: Օրինակ, 2003 հացահատիկի բերքահավաքի համանակ Ֆրանսիան, ունենալով 50,2 մլն տոննա բերք, արտահանել է 27.9 մլն տոննա, իսկ ԱՄՆ ունելով 348.6 մլն տոննա հացահատիկ, արտահանել է 82.2 մլն տոննա[14]: Արտադրանքի 50 % ստանում են անասնաբուծությունից (անասնապահություն):

Ավանդաբար բարձր տեսակարար կշիռ ունի գինու արտահանումը (Գինեարտադրությունը Ֆրանսայում): Ֆրանսիացի ֆերմերները Եվրոպայում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի հիմնական հակառակորդն են, քանի որ ֆրանսիական արտադրանքը որակի շնորհիվ ավանդաբար բարձր է գնահատվում:

ԶբոսաշրջությունԽմբագրել

 
Էյֆելյան աշտարակ, Ֆրանսիայի ամենաայցելված տեսարժան վայրը

Զբոսաշրջությունը Ֆրանսիայի Հանրապետության տնտեսության գլխավոր և եկամտաբեր ճյուղերից մեկն է: Ֆրանսիան մնում է աշխարհում ամենաշատ այցելվող երկիրը (2007 թվականին 81,9 միլիոն այցելու)՝ առաջ անցնելով Իսպանիայից (2006 թվականին 58,5 միլիոն զբոսաշրջիկ) և ԱՄՆ-ից (2006 թվականին 51,1 միլիոն այցելու): Վերը նշված տվյալներում բացառվում են տարանցիկ ուղևորները:

2010 թվականին աշտարակն ընդունել է ռեկորդային թվով՝ 250 միլիոն այցելուներ և դարձել աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող կառույցն ամբողջ աշխարհում և տարածաշրջանում։

Էյֆելյան աշտարակի երկրորդ դիտակետը, որն ունի 276 մետր բարձրություն, համարվում է Եվրոպական Միության ամենաբարձր դիտակետը, որը ստեղծվել է արհեստական ճանապարհով[21]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հաղթահարման արգելքներ. Մարդկային տեղաշարժը և զարգացումը: Մարդու զարգացման զեկույց 2009: Միացյալ ազգերի զարգացման ծրագիր Նյու Յորք. ISBN 978-0-230-23904-3
  2. http://www.nytimes.com/2013/11/09/business/international/standard-poors-downgrades-france.html?_r=0
  3. 21,8 % de chômeurs en Polynésie française
  4. France’s economy needs to become more German | The A-List
  5. 5,0 5,1 Half of France’s active workforce 'living off state' — Telegraph
  6. Plus de la moitié de la population active française vit de l’argent public | Slate.fr
  7. France Is Heading For The Biggest Economic Train Wreck In Europe — Business Insider
  8. Downgraded France has 'bundle of problems' | Business | DW.DE | 18.11.2013
  9. French economy shrinks after collapse in exports — FTAdviser.com
  10. Germany's Trade Surplus Surges as France's Deficit Expands — WSJ.com
  11. «France and the euro: The time-bomb at the heart of Europe | The Economist» 
  12. French Socialists call for weaker euro, eased EU budget rules | Reuters
  13. Andrew Walker (14.01.2014)։ «French economy 'still looking weak'» (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2014-03-20 
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 http://www.ieras.ru/pub/monografii/france.pdf
  15. Le PIB français ne dépasse pas son niveau de 2007
  16. French scrap savings tax after violent Brittany protest — Telegraph
  17. French unemployment hits record | Business Spectator
  18. Source : Pour la France : INSEE, comptes nationaux annuels. Pour la zone euro : Eurostat. Pour le G7 : FMI.
  19. «Во Франции отказались от 35-часовой рабочей недели: можно работать, сколько хочется»։ Newsru.ua։ 24.07.2008։ Վերցված է 2010-05-14 
  20. Бюллетень иностранной коммерческой информации, № 101, 06.09.08 г, с.2
  21. Ջոնս Ջիլ (2009)։ Էյֆելյան աշտարակը։ Վիկինգ Ադուլտ։ էջեր 163–64։ ISBN 978-0-670-02060-7