Ֆրանչեսկո Սալվիատի
Ֆրանչեսկո Սալվիատի (իրական անունը՝ Ֆրանչեսկո դե Ռոսսի, իտալերեն՝ Francesco Salviati, 1510[1][2], Ֆլորենցիա[3] - նոյեմբերի 11, 1563[3][4][5][…], Հռոմ, Պապական մարզ[3]), իտալացի նկարիչ, մաներիզմի ներկայացուցիչ։
Ֆրանչեսկո Սալվիատի իտալերեն՝ Francesco Salviati | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1510[1][2] |
Ծննդավայր | Ֆլորենցիա[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1563[3][4][5][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | մաներիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Charity? և The Incredulity of Saint Thomas? |
Ուսուցիչ | Dionigi da Diacetto?[6], Ջուլիանո Բուջարդինի, Baccio Baldini?, Անդրեա դել Սարտո և Andrea del Brescianino? |
Աշակերտներ | Bernardo Buontalenti? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ֆլորենցիայում, ջուլհակի ընտանիքում։ Սովորել է Անդրեա դել Սարտոյի արվեստանոցում։ Երիտասարդ տարիներին վայելել է կարդինալ Ջովանի Սալվիատիի հովանավորությունը, ում հրավերով 1530 թվականին ժամանել է Հռոմ։ 1538 թվականին ընդունում է իր ղեկավարի պատվերը՝ մասնակցելու Սան Ջովաննի Դեկոլատոյի եկեղեցու որմնանկարի ստեղծմանը։ «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» որմնանկարը, որը կատարվել է նրա կողմից, կրում է Ռաֆայելի վատիկանյան որմնանկարների ազդեցությունը։ Այս առաջին մեծ աշխատանքը արվեստագետին հռչակ է բերել։ Ի նշան երախտագիտության, նա վերցրել է իր հովանավորի ազգանունը։ 1539 թվականին Սալվիատին ձեռնամուխ է եղել Վենետիկ ուղևորությանը, 1540-ականներին ապրել և աշխատել է հիմնականում Ֆլորենցիայում և Հռոմում։ 1556-1557 թվականներին նկարիչն այցելել է Ֆոնտենբլո, որտեղ նրա ոճը ճանաչում է բերել նրան։ Սալվիատին իր ժամանակի ամենահայտնի որմնանկարիչներից էր։ Նրա ոճը նուրբ է, և ստեղծագործությունները, որոնք ներառում են բազմաթիվ ֆիգուրներ, բարդ և խնամքով են կառուցված։ Այս բնագավառում նկարչի լավագույն աշխատանքների թվին կարելի է դասել Ֆլորենցիայում Պալացո Վեկկիո աուդիենցիաների սրահի (1543-1544) որմնանկարը, որը նվիրված է հռոմեական զորավար և բռնապետ Ֆուրի Կամիլի կյանքի պատմությանը և հանդիսանում է Կոզիմո Մեդիչիի կառավարման այլաբանություն։ Սալվիատին նաև հրաշալի դիմանկարիչ էր։ Այս ժանրում նրա աշխատանքները տարբերվում են մոդելի հոգեբանական բնութագրերի ճշգրտությամբ և գունային ներկապնակի հարստությամբ, որը հիշեցնում է Հյուսիսային Իտալիայի գեղանկարչական ավանդույթի մասին։ Նրա բազմաթիվ դիմանկարները երբեմն սխալմամբ վերագրվում են Անյոլո Բրոնձինոյին[7][8][9]։ Նկարիչը մահացել է Հռոմում 1563 թվականին։
Հիմնական աշխատանքներԽմբագրել
- Կամիլլի հաղթահանդեսը, 1543—1545 թվականներ, Ֆլորենցիա, Պալացցո Վեկկիո,
- Ողորմություն, 1554-1558 թվականներ, Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ,
- Տղամարդու դիմանկար, 1550-1555 թվականներ, Լոս Անջելես, Փոլ Գեթի թանգարանի,
- Երիտասարդ տղամարդու դիմանկար, 1550 թվական, Հոնոլուլուի արվեստի ակադեմիա,
- Երիտասարդ տղամարդու դիմանկար, 1548 թվական, Վիեննա, Լիխտենշտեյնի թանգարան,
- Սուրբ Թովմասի անհավատությունը, 1543-1547 թվականներ, Փարիզ, Լուվր,
- Բրուտուսը, Մյուցիո Սցեվոլան և Կամիլը, Ֆլորենցիա, Պալացցո Վեկկիո,
- Մարիամի և Էլիզաբեթի հանդիպումը, 1538 թվական, Հռոմ, Սան Ջիովանի Դեկոլատո եկեղեցի։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 http://www.treccani.it/enciclopedia/de-rossi-francesco-detto-il-salviati_(Dizionario_Biografico)/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ http://ta.sandrart.net/en/person/view/1974
- ↑ «Salviati»։ Saint Louis Art Museum։ Արխիվացված է օրիգինալից March 12, 2007-ին։ Վերցված է 14 August 2018
- ↑ «Francesco Salviati»։ The J. Paul Getty Museum։ J. Paul Getty Trust։ Վերցված է 14 August 2018
- ↑ Krén Emil, Marx Daniel։ «Portrait of a Gentleman»։ Web Gallery of Art։ Արխիվացված է օրիգինալից 3 September 2012-ին։ Վերցված է 14 August 2018