Ֆրանչեսկո Մաուրիցիո Կոսիգա (իտալ.՝ Francesco Maurizio Cossíga, հուլիսի 26, 1928(1928-07-26)[2][3][4][…], Սասսարի, Սարդինիա, Իտալիա[5][6][1] - օգոստոսի 17, 2010(2010-08-17)[7][2][3][…], Հռոմ, Իտալիա[5][6][11][12]), իտալացի պետական գործիչ, 1985-1992 թվականներին զբաղեցրել է Իտալիայի նախագահի պաշտոնը, 1979-1980 թվականներին եղել է Իտալիայի նախարարների խորհրդի ներկայացուցիչ։ Ցմահ սենատոր, Իտալիայի պատվարոր նախագահ։

Ֆրանչեսկո Կոսիգա
իտալ.՝ Francesco Cossiga
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Liceo classico Domenico Alberto Azuni?[1], University of Sassari?[1] և Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան[1]
Գիտական աստիճան՝ դափնեկիր[1] (1948)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և համալսարանի դասախոս
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հուլիսի 26, 1928(1928-07-26)[2][3][4][…]
Ծննդավայր Սասսարի, Սարդինիա, Իտալիա[5][6][1]
Վախճանի օր օգոստոսի 17, 2010(2010-08-17)[7][2][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա[5][6]
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Francesco Cossiga
Ամուսին Giuseppa Sigurani?[1]
Զավակներ Giuseppe Cossiga?[1] և Anna Maria Cossiga?[1]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ծնվել է 1928 թվականի հուլիսի 26-ին՝ Սասսարիում։ Ֆրանչեսկոն սովորել է մասնավոր դպրոցում, իսկ 10 տարեկան հասակում ընդունվել է Սասսարի քաղաքի Դոմենիկո Աձունիի անվան գիմնազիայի նախակրթարան։ 16 տարեկան հասակում գիմնազիան ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Սասսարիի իսկ հետո հետո Միլանի կաթոլիկ համալսարանում։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Սասսարիի համալսարան և 1948 թվականին ավարտել իրավաբանական ֆակուլտետը։ Դարձել է փաստաբան և միաժամանակ զբաղվել է սահմանադրական իրավունքի ուսումնասիրմամբ։ 1951 թվականի հունվարի 31-ին նշանակվել է Սասսարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ։ Դասախոսել է 1954-1970 թվականներին, բացի այդ համարվում է մի շարք գիտական աշխատությունների հեղինակ[13]։

Զինվորական կոչումներ

խմբագրել

1961 թվականի նոյեմբերի 23-ին նախագահ Ջովանի Գրոնկին Կոսիգային շնորհել է կորվետտայի կապիտանի կոչում, իսկ 1972 թվականին նախագահ Ջովանի Լեոնեն նրան շնորհել է 2-րդ աստիճանի կապիտանի կոչում[14]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

1945-1985 թվականներին եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ (ՔԴՊ)։

Եղել է Կաթոլիկ գործողություն կազմակերպության անդամ։ 1956-1958 թվականներին գլխավորել է Սասսարիի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության բաժանմունքը[15]։

1958 թվականից եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր։

1963 թվականից եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարության անդամ։

1976-1978 թվականներին եղել է Իտալիայի ներքին գործերի նախարար։ Նրա ջանքերի շնորհիվ վերակազմավորվել է ոստիկանությունը, ինչպես նաև ստեղծվել է հակաահաբեկչական առաջին ստորաբաժանումը։ Ալդո Մորոյի մահից հետո հրաժարական է տվել։

1979 թվականի օգոստոսից մինչև 1980 թվականի մարտ և 1980 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածներում զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը։

1983-1985 թվականներին եղել է Իտալիայի Հանրապետության Սենատի ներկայացուցիչ։

1985 թվականի հունիսի 24-ին՝ առաջին ընտրաշրջանի ընթացքում տեղի ունեցած խորհրդարանի երկու պալատների ընդհանուր նիստի ժամանակ ընտրվել է Իտալիայի նախագահի պաշտոնում։ Դարձել է Իտալիայի պատմության ամենաերիտասարդ նախագահը։

1992 թվականի ապրիլի 28-ից եղել է Ցմահ սենատոր։

Նախարարների խորհրդի նախագահի հրամանագրով հռչակվել է Իտալիայի պատվավոր նախագահ։

Ընտանիք

խմբագրել

1960 թվականին Ֆրանչեսկո Կոսիգան ամուսնացել է Ջուզեպե Սիգուրանիի հետ, 1961 թվականին ծնվել է դուստրը՝ Աննա Մարիան, իսկ 1963 թվականին որդին՝ Ջուզեպպեն։ 1993 թվականին նրանք բաժանվել են։

Գրականություն

խմբագրել
  • Кто есть кто в мировой политике / Редкол.: Кравченко Л. П. (отв. ред.) и др. — М.: Политиздат, 1990. ISBN 5-250-00513-6

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Silveri U. G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 OPAC SBN (իտալ.)
  7. 7,0 7,1 7,2 Former Italian president Francesco Cossiga dies // BBC News Online — 2010.
  8. https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
  9. Ordens Honoríficas Portuguesas
  10. https://web.archive.org/web/20131111154633/http://english.hi.is/honorary_degrees/honorary_degrees
  11. Умер бывший президент Италии Коссига Արխիվացված 2010-08-19 Wayback Machine // Газета. Ру, 17 августа 2010
  12. Умер Франческо Коссига Արխիվացված 2015-06-26 Wayback Machine // Интернет-издание «Поток», 17 августа 2010
  13. Umberto Gentiloni Silveri (2014). «Cossiga, Francesco». Dizionario Biografico degli Italiani (իտալերեն). Treccani. Արխիվացված է օրիգինալից 2017-09-01-ին. Վերցված է 2017-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Bonini Carlo (1998-08-22). «Quei messaggi polemici a Cossiga " capitano di corvetta "» (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին. Վերցված է 2015-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Vittorio Vidotto (1991). «Cossiga, Francesco». Enciclopedia Italiana - V Appendice (իտալերեն). Treccani. Արխիվացված է օրիգինալից 2015-11-19-ին. Վերցված է 2015-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Կոսիգա» հոդվածին։