Ֆրանչեսկա Կաչչինի (իտալ.՝ Francesca Caccini, սեպտեմբերի 18, 1587(1587-09-18)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4] - 1640[4][5] կամ ոչ վաղ քան 1641, Ֆլորենցիա, Իտալիա[4]), երաժշտության բարոկկո շրջանի իտալացի կոմպոզիտոր, երգչուհի, լյուտնյա նվագող, բանաստեղծ, երաժշտության ուսուցիչ։ Հայտնի է «Լա Չեկինա» (La Cecchina) մականունով[6]։

Ֆրանչեսկա Կաչչինի
Բնօրինակ անունիտալ.՝ Francesca Caccini
Ծնվել էսեպտեմբերի 18, 1587(1587-09-18)[1][2][3][…]
Ֆլորենցիա, Իտալիա[4]
Երկիր Տոսկանայի Մեծ դքսություն
Մահացել է1640[4][5] կամ ոչ վաղ քան 1641
Ֆլորենցիա, Իտալիա[4]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծուհի, lutenist, գրող, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներլյուտնյա և վոկալ
 Francesca Caccini Վիքիպահեստում

Կոմպոզիտոր Ջուլիո Կաչչինիի դուստրը։

Ֆրանչեսկա Կաչչինիի միակ պահպանված ստեղծագործությունը՝ «La liberazione di Ruggiero» («Ռուջջերոյի ազատագրումը»), կին կոմպոզիտորի կողմից ստեղծված ամենահին օպերան է։

Կենսագրություն խմբագրել

Կաչչինին ծնվել է Ֆլորենցիայում։ Հումանիտար կրթություն (լատիներեն, որոշակի հունարեն, ինչպես նաև ժամանակակից լեզուներ և գրականություն, մաթեմատիկա), այդ թվում նաև երաժշտություն, ստացել է հորից։ Հանդիսատեսի առաջ առաջին անգամ հանդես է եկել 1600 թվականին Հենրի IV-ի և Մարիա Մեդիչիի հարսանիքի համար հոր գրած ստեղծագործությամբ։ 1604 թվականին, երբ Կաչչինիների ընտանիքը գտնվում էր Ֆրանսիայում, Հենրին գովաբանել է Ֆրանչեսկայի կատարումը՝ ասելով՝ «Դու Ֆրանսիայի լավագույն երգիչն ես», և առաջարկում է մնալ պալատում, սակայն Ֆրանչեսկան մերժում է խնդրանքը և վերադառնում Իտալիա, որտեղ դասավանդում և ստեղծագործում է հոր տանը։ 1607 թվականին «La stiava» կառնավալային երաժշտության համար որպես երաժիշտ աշխատանքի է անցնում Մեդիչիների պալատում։ Նույն տարում ամուսնանում է պալատական երաժիշտ Ջովաննի Բատիստա Սինյորինի հետ և ունենում են մեկ դուստր՝ Մարգարիտան (ծնվել է 1622)։

Վաղ տարիքում Կաչչինին կատարումներով հանդես է եկել ծնողների, խորթ եղբոր՝ Պոմպեոյի և քրոջ Սետիմիայի հետ, ինչպես նաև աշակերտական համույթների հետ։ Պալատում աշխատանքի անցնելուց հետո էլ շարունակել է հանդես գալ ընտանեկան անսամբլի հետ մինչև քրոջ ամուսնությունը։ Մեդիչիների պալատում Ֆրանչեսկան եղել է ուսուցիչ, կամերային երգչուհի, փորձերի մարզիչ, կամերային և բեմական երաժշտության կոմպոզիտոր մինչև 1627 թվականը։ 1614 թվականին նա պալատի ամենաբարձր վարձատրվող երաժիշտն էր։

Կաչչինին եղել է բեղմնավոր կոմպոզիտոր, հավասար գործունեություն է ծավալել իր պալատական գործընկերների՝ Յակոպո Պերիի և Մարկո դա Գալյանոյի հետ։ Նրա երաժշտությունից քիչ բան է պահպանվել։ Նրա բեմական երաժշտությունների մեծ մասն ստեղծվել է Միքեանջելո Բոնարոտի Կրտսերի կատակերգությունների համար՝ «La Tancia» (1613), «Il passatempo» (1614) և «La fiera» (1619): 1618 թվականին նա հրապարակել է երեսունվեց անհատական երգեր և սոպրանո/բաս զուգերգեր («IL primo Libro delle musiche»), որը հանդիսանում է ժամանակակից ոճերի ժողովածու։

1625 թվականի ձմռանը Կաչչինին ստեղծում է 75-րոպե տևողությամբ «La liberazione di Ruggiero dall'isola d'Alcina» «կատակերգություն-բալետը», որը կատարվել է Լեհաստանի թագաժառանգի՝ Վլադսլավ IV-ի այցելության ժամանակ։ Համատեղելով սրամիտ պարոդիաները օպերային հուզական ինտենսիվ տեսարանների հետ՝ պարտիտուրում զգացվում է Կաչչինիի իր ժամանակի երաժշտական-թատերական սարքերի տիրապետումը։ Արքայազնին օպերան այնքան է դուր գալիս, որ 1628 թվականին այն ներկայացնում են Վարշավայում։

1626 թվականին առաջին ամուսնու մահից հետո, 1627 թվականին Կաչչինին Լուկայում ամուսնանում է ազնվական Տոմազո Ռաֆայելի հետ։ Ունեցել են մեկ որդի։ Ամուսնու մահից անմիջապես հետո փորձել է վերադառնալ Մեդիչիների պալատ, ինչը ձգձգվել է 1630-1633 թվականների ժանտախտի պատճառով։ 1634 թվականին իր երկու երեխաների հետ վերադարձել է Ֆլորենցիա, Մեդիչիների պալատում եղել է իր և Մեդիչի արքայադստրերի երաժշտության ուսուցիչը, ստեղծել է երաժշտություններ, կատարել կամերային երաժշտություն պալատի կանանց համար։ Մեդիչիների պալատից Կաչչինին հեռացել է 1641 թվականի մայիսի 8-ին։

Գրել է երաժշտություն առնվազն տասնվեց բեմադրված աշխատանքների համար։ Բացի 1618 թվականին տպագրված La liberazione di Ruggiero և La Tancia որոշ հատվածներից նրա մյուս ստեղծագործություններրը կորել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 http://www.treccani.it/enciclopedia/caccini-francesca-detta-la-cecchina_(Dizionario_Biografico)/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Deutsche Nationalbibliothek Record #124074987 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
  6. Alexander and Savino (1997) p. 20

Աղբյուրներ խմբագրել

  • Alexander, Ronald James and Savino, Richard (1997). Francesca Caccini's Il Primo Libro Delle Musiche of 1618: A Modern Critical Edition of the Secular Monodies. Indiana University Press. ISBN 0-253-21139-5
  • Cusick, Suzanne G. (July 2009). Francesca Caccini at the Medici Court: Music and the Circulation of Power. University of Chicago Press. ISBN 0-226-13212-9.
  • Harness, Kelley (2006). Echoes of Women's voices: Music, Art and Female Patronage in Early Modern Florence. University of Chicago Press. ISBN 0-226-31659-9
  • Raney, Carolyn (1971). Francesca Caccini, Musician to the Medici and her Primo Libro, Ph.D. dissertation. New York University.
  • Raney, Carolyn (1980). «Francesca Caccini». In Stanley Sadie (ed.). The New Grove Dictionary of Music and Musicians. London: Macmillan Publishers Ltd. ISBN 1-56159-174-2.
  • Raney, Carolyn (1986). «Francesca Caccini». In James R. Briscoe (ed.). Historical Anthology of Music by Women. Bloomington, Indiana: Indiana University Press. ISBN 0-253-21296-0.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա Կաչչինի» հոդվածին։