Ֆրանյա Կրալ (սլովակ.՝ Fraňo Kráľ, մարտի 9, 1903(1903-03-09)[1], Օհայո, ԱՄՆ - հունվարի 3, 1955(1955-01-03)[1], Բրատիսլավա, Չեխոսլովակիա), սլովակ բանաստեղծ, արձակագիր, Չեխոսլովակիայի ժողովրդական գրող (1953), Չեխոսլովակիայի քաղաքական գործիչ։ Սլովակյան գրականության սոցիալիստական ռեալիզմի առաջին ներկայացուցիչներից։

Ֆրանյա Կրալ
Ծնվել էմարտի 9, 1903(1903-03-09)[1]
ԾննդավայրՕհայո, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 3, 1955(1955-01-03)[1] (51 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Չեխոսլովակիա
ԳերեզմանSlávičie údolie cemetery
Գրական անունF. K. Smrečiansky[2], Ján Majorov[2] և Matej Patoča[2]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
Լեզուսլովակերեն
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Ֆրանյա Կրալ Վիքիքաղվածքում
 Fraňo Kráľ Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանյա Կրալը ծնվել է 1903 թվականին ԱՄՆ Օհայո նահանգի Բարտոն գյուղում, սլովակ էմիգրանտների ընտանիքում։ 1905 թվականին մոր հետ վերադարձել է Սլովակիա։ Չնայած ընտանեկան ծանր պայմաններին կարողացել է ավարտել Սպիշսկա Նովա Վեսի մանկավարժական ուսումնարանը։ Ուսման տարիներին ստիպված է եղել աշխատել, հիվանդացել է որովայնային տիֆով, որն անջնջելի հետք է թողել նրա մարմնի վրա, ապա դա հանգեցրել է թոքային հիվանդության բարդացման։ Զորակոչվել է զինվորական ծառայության, սակայն հիվանդացել է տուբերկուլյոզով և զորացրվել։ Որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Մոդրի Կամենում։ 1923 թվականից եղել է Չեխոսլովակիայի կոմկուսի անդամ։ 1931 թվականին տեղափոխվել է Բրատիսլավա, սակայն կոմունիստական հայացքների համար հեռացվել է աշխատանքից և ուղարկվել վաղ թոշակի։ Ֆաշիստական ռեժիմի տարիներին եղել է ընդհատակում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է կրթության նախարարությունում, եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ, Սլովակիայի Ազգային խորհրդի անդամ և Չեխոսլովակիայի գրողների միության նախագահության անդամ։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

1953 թվականին արժանացել է Չեխոսլովակիայի ժողովրդական գրողի կոչմանը։

 
Ֆրանյա Կրալի հուշարձանը Բրատիսլավայում

Ստեղծագործություններ խմբագրել

Ֆրանյա Կրալը սոցիալական թեման վառ գույներով պատկերող գրող է և միաժամանակ լիրիկ բանաստեղծ[4]։

Բանաստեղծական ժողովածուներ

  • «Սև ներկը գունապնակի վրա», 1930
  • «Բալթիկա», 1931
  • «Փոստային բացիկներ», 1936
  • «Գիշերվանից այգաբաց», 1945
  • «Գարնանային ճամփաներով», 1952
  • «Փշոտ ուղի», 1936

Վեպեր

  • «Հանդիպում», 1945
  • «Լավագույն կյանքի համար», 1949
  • «Կլինի, ինչպես չի եղել», 1950

Մանկական գրքեր

  • «Յանո», 1931
  • «Չենկովայի երեխաները», 1932

Հիշատակ խմբագրել

Բրատիսլավայում տեղադրվել է Ֆրանյա Կրալի հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  4. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ֆրանյա Կրալ հոդվածին

Արտաքին հղումներ խմբագրել