Ֆրանկ Տարլոֆ (փետրվարի 4, 1916(1916-02-04)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 25, 1999(1999-06-25)[1][2], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սև ցուցակում հայտնված ամերիկացի սցենարիստ, որը «Հայր սագը» ֆիլմի համար արժանացել է «Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար» մրցանակի[3]։

Ֆրանկ Տարլոֆ
Ծնվել էփետրվարի 4, 1916(1916-02-04)[1][2]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 25, 1999(1999-06-25)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրուքլինի քոլեջ և Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց
Մասնագիտությունսցենարիստ և դրամատուրգ
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար

Լինելով լեհ ներգաղթյալների երեխա՝ Տարլոֆը մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, որտեղ հաճախել է Աբրահամ Լինքոլնի անվան ավագ դպրոցը և Բրուքլինի քոլեջը[4]։ 1940-ական թվականներին սկսել է գրել բեմի և ռադիոյի համար, և նրա առաջին գլխավոր կինոնկարը «Քեզ կարգին պահիր» վերնագրով ֆիլմն էր։ 1953 թվականին նրան կանչել են ցուցմունք տալու համար Հակաամերիկյան գործունեության ուսումնասիրման հանձնաժողովում, որտեղ նրան ճանաչել են թշնամի վկա և նա հայտնվել է սև ցուցակում։ Հաջորդ 12 տարիներն անցկացրել է Անգլիայում իր ընտանիքի հետ և «Դեվիդ Ադլեր» կեղծանուններով գրել այնպիսի շոուների համար, ինչպիսիք են՝ «Ես ամուսնացել եմ Ջոանի հետ», «Իրական ՄքՔոյները», «Դիք Վան Դայք Շոուն» և «Էնդի Գրիֆիթ Շոուն»։

Ս. Հ. Բարնետի և Պիտեր Սթոունի հետ ստացել է Ակադեմիական մրցանակ «Հայր սագը» ֆիլմի համար և նաև առաջադրվել ԱՄՆ սցենարիսստների գիլդիայի մրցանակի`լավագույն կատակերգական սցենարի համար։ Նա ստացել է WGA մրցանակ «Ամուսնացած տղամարդու ուղեցույց» ֆիլմի կատակերգական սցենարի համար, որը նա ինքնուրույն էր գրել։ Նա նաև հայտնի է որպես «Հարրի Ֆրիգի գաղտնի պատերազմը» ֆիլմի համասցենարիստ։

Իր կարիերայի ավարտին վերադարձել է հեռուստատեսություն՝ գրելով «Ջեֆերսոնները» հեռուստասերիալի սցենարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «The 37th Academy Awards (1965) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
  4. Vosburgh, Dick (1999 թ․ սեպտեմբերի 28). «Obituary: Frank Tarloff». The Independent. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.