Սեզար Ֆրանկ

ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ
(Վերահղված է Ֆրանկ Սեզարից)

Սեզար Ֆրանկ (ֆր.՝ César Franck, լրիվ անունը` Սեզար Օգյուստ Ժան Գիյոմ Յուբեր Ֆրանկ; դեկտեմբերի 10, 1822(1822-12-10)[1][2][3][…], Լիեժ, United Kingdom of the Netherlands[4][2] - նոյեմբերի 8, 1890(1890-11-08)[1][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար, ծագումով՝ բելգիացի։

Սեզար Ֆրանկ
ֆր.՝ César Franck
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1822(1822-12-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼիեժ, United Kingdom of the Netherlands[4][2]
Մահացել էնոյեմբերի 8, 1890(1890-11-08)[1][3][5][…] (67 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն United Kingdom of the Netherlands,  Բելգիա և  Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Լիեժի թագավորական կոնսերվատորիա
ԵրկերPrelude, Chorale and Fugue?, Les Béatitudes?, Les Djinns? և Symphony in D minor?
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ուսուցիչ
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա
ԱմուսինFélicité Saillot Desmousseaux?
Պարգևներ և
մրցանակներ
Ակադեմիական արմավենիներ շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[2]
Կայքcesar-franck.org
Ստորագրություն
Изображение автографа
 César Franck Վիքիպահեստում

Սեզար Ֆրանկը ծնվել է բելգիա-գերմանական ընտանիքում, հայրը բելգիական Գեմմենիխ գյուղից էր, իսկ մայրը գերմանացի էր Աախեն քաղաքից։ 1830 թվականին ընդունվել է Լիեժ քաղաքի կոնսերվատորիան, ավարտել 4 տարի հետո գերազանցությամբ սոլֆեջոյի և դաշնամուրի դասարանները։ 1833 թվականից մինչև 1835 թվականը հարմոնիայի դասեր է առել պրոֆեսոր Դասսաունի մոտ, ով դասավանդում էր Փարիզի կոնսերվատորիայում։ Որդու երաժշտական հաջողությունները տեսնելով, հայրը 1835 թվականին համերգներ է կազմակերպել Աախենում, Լիեժում և Բրյուսելում։ Նույն թվականին ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, որտեղ Ֆրանկը ընդունվեց կոնսերվատորիա` պրոֆեսոր Անտոնին Ռեյխի դասարան։ 1838, 1839 և 1841 թվականներին Ֆրանկը ստացավ ավարտական քննությունների առաջին մրցանակը` դաշնամուրի, կոնտրապունկտի և երգեհոնի դասարաններում։ Նա հնարավորություն ունեցավ մասնակցելու <<Հռոմեական մրցանակ>> մրցույթին, բայց հոր պնդմամբ վերադարձավ Բելգիա, որտեղ հաջողությամբ հանդես եկավ, որպես դաշնակահար և երգեհոնի վիրտուոզ։ Բելգիայում Ֆրանկը ստեղծում է իր առաջին գործերը` Դաշնամուրային տրիո (1843) և էսքիզներ <<Հռութ>> օրատորիայի համար։ Երկու տարի անց, իր հոր կամքին հակառակ, Ֆրանկը կրկին մեկնում է Փարիզ, որտեղ գրում է <<Ինչ է լսվում լեռան վրա>> սիմֆոնիկ պոեմը և սկսում է աշխատել <<Վարձու ծառան>> օպերայի վրա։ 1853 թ. ստանձում է երգեհոնահարի տեղը` Սեն-Ժան-Սեն Ֆրանսուա դյու Մարե եկեղեցում։ Ոգեշնչված հանրաճանաչ երգեհոնահար Ժակ Լեմմենսի արվեստից` Ֆրանկը սկսում է աշխատել իր կատարողական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես` իմպրովիզացիայի։ 1859 թ. դեկտեմբերի 1-ին Ֆրանկին վստահվեց հայտնի վարպետ` Արիստիդե Կավայ-Կոլի գործի նար կառուցվածքի վրա առաջին կատարումը `Սուրբ Կլոտիլդե եկեղեցում։ Նա կյանքի մնացած ժամանակահատվածը աշխատել է, որպես երգեհոնահար այս եկեղեցում։ 1871 թ. երգեհոնի դասատու Ֆրանսուա Բենոյտը լքեց Փարիզի կոնսերվատորիան, իսկ թափուր տեղն առաջարկվեց Ֆրանկին։ Դրա համար պահանջվում է Ֆրանսիայի քաղաքացիություն, և կոմպոզիտորը համաձայնվում է։ Նա պաշտոնապես ղեկավարեց առարկան 1872 թ. փետրվարին։ Նրա ուսանողները անվանի երգեհոնահարներ և կոմպոզիտորներ էին, այդ թվում` Վենսան դ Էնդի, Էռնեստո Շասոն և Գի Ռոպարց։ 1874 թվից ի վեր` Ֆրանկը ստեղծեց բազմաթիվ գործեր տարբեր ժանրերում` օրատորիաներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային ստեղծագործություններ և այլն։ 1885 թ.-ին կոմպոզիտորը արժանացավ Պատվո լեգեոնի, իսկ մեկ տարի անց դարձավ Ազգային երաժշտական ընկերության նախագահ։ Ֆրանկը մահացավ 1890 թ. գրիպից հետո առաջացած թոքախտից։ Թաղված է Մոնրուժեյում, մոխիրը հետագայում տեղափոխվեց Մոնպարնազի գերեզմանատուն։

Ստեղծագործական ուղին խմբագրել

XIX դարի 2-րդ կեսի երաժշտական ռոմանտիզմի ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործական գրիչը ազդեցություն է թողել ֆրանսիացի կոմպոզիտորների հաջորդ սերնդի վրա, ներառյալ` Էռնեստո Շասոննա, Կլոդ Դեյուսի, Մորիս Ռավել։ Ցեզար Ֆրանկն իր գրություններում Ֆրանկը կիրառեց, այսպես կոչված, «վերջավոր զարգացում» սկզբունքը ՝ հիմնվելով մի քանի թեմաների օգտագործման վրա, մեկից զարգանալով և բոլոր մասերում անցկացնելով, և դրանք միավորելով եզրափակչում, ինչը աշխատանքների կառուցվածքին տալիս էր ավելի մեծ կայունություն և ամբողջականություն։ Ֆրանկի ժառանգության անբաժանելի մասը բաղկացած է` երգեհոնի համար գրված ստեղծագործություններից` գործիք, որին լավ տիրապետում էր կոմպոզիտորը։ Շատերը նրան անվանում էին այս գործիքի ամենամեծ կոմպոզիտորը` Բախից հետո։ Ֆրանկի երգեհոնային ստեղծագործությունները, որոնք գրվել են ուշ ռոմանտիկ ոճին բնորոշ ոճով, ազմաթիվ մոդուլացիաներով և իմպրովիզացիաներով, եղել են Շառլ Վիդորայի, Լյուի Վյերնայի, Մարսելյա Դյուրեյի լայնածավալ կոմպոզիցիաների նախադրյալը։ Գրել է սիմֆոնիա (1888), «Էոյաններ» (1876), «Անիծված որսորդը» (1882) սիմֆոնիկ պոեմները, «Զիներ» պոեմը (1884) և «Սիմֆոնիկ վարիացիաներ» (1885) դաշնամուրի և նվագախմբի համար, «Քավություն» (սիմֆոնիա–պոեմ, 2-րդ խմբ․ 1874), «Երանության պատվիրանները» (1869–79) օրատորիաները, կամերագործիքային, դաշնամուրային, երգեհոնային ստեղծագործություններ։

Հեղինակ է նաև «Հուլդա» (1885, բեմ․ 1894), «Գիզել» (ավարտել են Վենսան դ'Էնդին, Էռնեստ Շոսսոնը և ուրիշներ, բեմ․ 1896) օպերաների։

1885 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, իսկ մեկ տարի անց դարձել ազգային երաժշտական միության նախագահ։

Սեզար Ֆրանկը մահացել է 1890 թվականին թոքամզի բորբոքումից, որն իր մոտ գրիպի հետևանք էր, թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը։

Հիմնական Ստեղծագործություններ խմբագրել

Օպերաներ խմբագրել

  • <<Ստրադելլա>> (1841)
  • <<Վարձու ծառան>> (1851-1853)
  • <<Գուլդա>> (1879-1885)
  • <<Ժիզելլա>> (1888-1890) :

Օրատորիաներ խմբագրել

  • <<Ռուֆ>> (1845)
  • <<Հատուցում>> (1871)
  • <<Երանության պատվիրանները>> (1869-1879)
  • <<Հանդիսավոր մեսսա>>  :

Ստեղծագործություններ նվագախմբի համար խմբագրել

  • Մեծ սիմֆոնիա G dur (1840)
  • Սիմֆոնիա D moll (1883)
  • Սիմֆոնիկ պոեմներ
  • <<Էոլիդներ>> (1876)
  • <<Անիծված որսորդ>> (1882)
  • <<Հոգեբուժարան>> (1886-1888)
  • Սիմֆոնիկ վարիացիաներ դաշնամուրի և նվագախմբի համար (1885) ։

Ստեղծագործություններ երգեհոնի համար խմբագրել

  • Ֆանտազիա C dur
  • Մեծ սիմֆոնիկ պիես
  • Պրելյուդիա, ֆուգա և վարիացիա
  • Պաստորալ
  • Մալիտվա
  • Ֆինալ
  • Խորալ E dur
  • Խորալ h moll
  • Խորալ a moll
  • Ֆանտազիա A dur
  • Կանտաբիլե
  • Հերոսական պիես։

Ստեղծագործություններ դաշնամուրի համար խմբագրել

  • Էկլոգա
  • Մեծ կապրիչո
  • Պրելյուդիա, խորալ և ֆուգա
  • Պրելյուդիա, արիա և ֆուգա
  • Կամերային ստեղծագործություններ
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1886)
  • Լարային քառյակ D dur
  • Դաշնամուրային տրիո (1843)
  • Կվինտետ դաշնամուրի, 2 ջութակի, ալտի և թավ ջութակի համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Dictionnaire des Wallons (ֆր.)Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules-Destrée.
  6. «Франк, Сезар» (ռուսերեն). 2020 թ․ հունվարի 16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն խմբագրել

Рогожина Н․, Сезар Франк, М․, 1969․

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 698  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզար Ֆրանկ» հոդվածին։