Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միություն
Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միություն (ֆր.՝ Union internationale de la presse francophone, UPF), ֆրանսերեն ստեղծագործող ժուռնալիստների ընկերակցություն։ Ստեղծվել է 1950 թվականին, համարվում է աշխարհի ամենահին ֆրանկոֆոն կազմակերպությունը[1], ունի ավելի քան երեք հազար անդամ աշխարհի 110 երկրներում[2]։
Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միություն | |
---|---|
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հապավում | UPF |
Հիմնադրված | 1950 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ, Իլ-դը-Ֆրանս |
Պաշտ. լեզու(ներ) | ֆրանսերեն |
Գլխավոր քարտուղար | Alfred Dan Moussa? և Madiambal Diagne? |
Հիմնադիր | Émile-Dostaler O'Leary? |
Կայք | presse-francophone.org |
ՊատմությունԽմբագրել
Ընկերակցությունը հիմնադրվել է 1950 թվականին Լիմոժում (Ֆրանսիա), կանադացի ժուռնալիստ Էմիլ-Դոստալե Օ՛Լերիի նախաձեռնությամբ[2] , ով էլ հենց դարձել է կազմակերպության առաջին նախագահը[3]։ Կազմակերպությունը 2001 թվականի հոկտեմբերի 24-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կայացած 33-րդ ժողովի ընթացքում իր անվանումը Union internationale des journalistes et de la presse de langue français-ից փոխել է Union internationale de la presse francophone-ի[2]։
ԳործունեությունըԽմբագրել
UPF-ն իր առջև նպատակ է դրել զարգացնել համագործակցությունը ֆրանկոֆոն զանգվածային լրատվության միջոցների միջև[1]։ Սկզբնապես ծառայելով որպես ֆրանսախոս ժուռնալիստների հանդիպավայր, հասունացած հիմնախնդիրները քննարկելու և լուծումներ փնտրել-գտնելու հավաքատեղի, ժամանակի ընթացքում UPF-ն դարձել է մասնագիտական միություն[2]։ Դա ոչ կառավարական միջազգային կազմակերպություն է, որը ճանաչված է Եվրոպական խորհրդարանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության և միջազգային բազմաթիվ այլ կազմակերպությունների կողմից[2]։
Ազատ խոսքի մրցանակԽմբագրել
1991 թվականին ընկերակցությունը, La Francophonie կազմակերպության հետ համատեղ, սահմանել է Prix de la libre expression (Մրցանակ՝ արտահայտվելու ազատության համար)[4]։ Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի։ Դրանով պարգևատրվում են այն ժուռնալիստները, ովքեր, չնայելով հետապնդումներին, հալածանքներին, վտանգներին, իրենց ստեղծագործություններում ու գործելակերպում շարունակում են մնալ օբյեկտիվ, ճշմարիտ ու արդարամիտ[4]։ 2000-ական թվականներին այդ մրցանակին արժանացածների շարքում են Միշել Օժեն (Michel Auger, 2000 թ.), Le Rénovateur-ը (2003 թ.) և Մեյ Շիդաքը (May Chidiac, 2005 թ.)[4]:
ԱռաջնորդըԽմբագրել
2008 թվականի օգոստոս ամսվա դրությամբ UPF-ի ղեկավարը Ալֆրեդ դան Մուսան (Alfred Dan Moussa) էր՝ Կոտ դ՛Իվուարից (Côte d'Ivoire)[5]: Նա այդ պաշտոնում ընտրվել է 2007 թվականին[6]՝ հաջորդելով Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալի նախկին նախագահ Էրվե Բուրժեին[7][8]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Players and skills»։ Ministère des Affaires étrangères et européennes։ 2006-02-20։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-24-ին։ Վերցված է 2008-08-28
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «U.P.F.» (French)։ Union internationale de la presse francophone։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-11-ին։ Վերցված է 2008-08-29
- ↑ «Histoire de l'Union internationale de la presse francophone» (French)։ Union internationale de la presse francophone։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-22-ին։ Վերցված է 2008-08-29
- ↑ 4,0 4,1 4,2 «Prix de la libre expression» (French)։ Union internationale de la presse francophone։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին։ Վերցված է 2008-08-29
- ↑ Ouédraogo Alexise Evelyne (2008-08-12)։ «Côte d`Ivoire: Lancement du prix Alfred Dan Moussa de la presse en ligne pour la paix et l’intégration africaine»։ Gabonews.ga (French)։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-22-ին։ Վերցված է 2008-08-29
- ↑ «Alfred Dan Moussa»։ Who's Who From Côte d'Ivoire։ African Development Information Services։ 2007-08-03։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-07-ին։ Վերցված է 2008-08-28
- ↑ Koutouan Hervé (2007-12-03)։ «Côte d'Ivoire: Union internationale de la presse francophone - Hervé Bourges annonce son successeur»։ Fraternité Matin (reproduced by allAfrica.com) (French)։ Վերցված է 2008-08-29
- ↑ «Togo»։ Attacks on the Press in 2005։ Committee to Protect Journalists։ Վերցված է 2008-08-28