Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողով

Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողով, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով (ֆր.՝ Аssemblée parlementaire de la francophonie, APF), ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունների խորհրդատվական մարմին (ֆր.՝ Organisation internationale de la Francophonie, OIF):

Գլխամասային գրասենյակ

խմբագրել

Ֆրանսախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի գլխամասային գրասենյակը, որը նախկինում կոչվում էր «Ֆրանկոֆոն խորհրդարանականների միջազգային խորհրդարանական վեհաժողով», գտնվում է Փարիզում։

Հիմնադրում

խմբագրել

1967 թվականի մայիսին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Ֆրանսախոս երկրների խորհրդարանականների հիմնադիր ժողովը։ Այդ ժամանակ այն միավորում էր Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի և Օվկիանիայի երկրների 23 խորհրդարանների պատվիրակների։

Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողովը ֆրանսախոս երկրների միակ միջխորհրդարանական կազմակերպությունն է, որը ճանաչվել է Ֆրանկոֆոն երկրների խարտիայով։

Նպատակներ

խմբագրել

Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է քննարկումների ֆորում, առաջարկներ ներկայացնելու և տեղեկատվության փոխանակում իր անդամների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ։ Այն մասնակցում է ֆրանսախոս երկրների ինստիտուցիոնալ կյանքին, եզրակացություններ և առաջարկություններ է կազմում ֆրանսախոս երկրների նախարարների և ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունների, ֆրանսերեն լեզուն օգտագործող պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Ֆրանսախոս երկրների հանդիպումների ժամանակ հանդես է գալիս պետությունների ղեկավարների դիմաց, նախաձեռնում և միջոցներ է իրականացնում միջխորհրդարանական համագործակցության և ժողովրդավարության զարգացման բնագավառներում։

Ֆրանսախոս երկրների խորհրդարանական վեհաժողովը կարևոր վերլուծական աշխատանքներ է իրականացնում այնպիսի թեմաներով, ինչպիսիք են քաղաքական իրավունքները և ազատությունները, խորհրդարանները և հաղորդակցությունը, ֆրանսախոս երկրների տնտեսական տարածքը և ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև կրթությունը, ֆրանսերեն լեզուներով խոսող երկրների գիտելիքների տարածման խոչընդոտները, ֆրանսերենի դերը միջազգային համագործակցության մեջ։ Վեհաժողովն իր հանձնարարականները ձևակերպում է իր հանձնաժողովների կողմից պատրաստված զեկույցների հիման վրա։

Անդամներ

խմբագրել

84 parlements ou organisations sont actuellement représentés à l'APF :

53 անդմաներ (որոնցից 1 կասեցված է)

14 հարակից անդամներ

17 դիտորդներ[3]

Մատենագիտություն

խմբագրել
  • Xavier Deniau, La Francophonie, PUF, Que sais-je no 2111, 2003.
  • Véronique Le Marchand, La Francophonie, Les essentiels, Milan, 1999.
  • Pierre-François Chatton et Joanna Mazuryk Bapst, Le Défi francophone, Bruylant, 1991.
  • Revue « Parlements et francophonie », 115 numéros parus.
  • Revue « Parlements et francophonie », nouvelle édition. 15 numéros parus (janvier 2009).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Liste des membres de l'APF par section: section membre» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «Liste des membres de l'APF par section: Section associée» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. Cartographie des sections
  4. «Liste des membres de l'APF par section: Observateur» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել