Ֆրանկմասոնության թանգարան

թանգարան Ֆրանսիայում

ֆրանկմասոնության թանգարան (ֆր.՝ Musée de la Franc-Maçonnerie), հայտնի է նաև որպես Եվրոպական մասոնության և Ֆրանսիայի Մեծ Արևելքի թանգարան։

Ֆրանկմասոնության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 9-րդ շրջան
ՎայրHôtel du Grand Orient de France?
Հասցե16 rue Cadetrue Cadet? (16)
Հիմնադրվել է1889
Այցելուներ18 006 մարդ (2019)[1]
ՏնօրենPierre Mollier?
Կայքmuseefm.org(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Գտնվում է Փարիզի (Ֆրանսիա) 9-րդ զանգվածում՝ Քադետի 16 հասցեում։ Բաց է ամեն օր, բացառությամբ կիրակի և երկուշաբթի օրերի, այցելության վարձավճարը 6 եվրո է։ Մետրոյի ամենամոտ կայարանը Քադետն է[2]։

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին Ֆրանսիայի Մեծ Արևելքում՝ Քադետ հյուրանոցում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի ժամանակ, բոլոր ցուցանմուշները տեղափոխվել են Գերմանիա։ Թանգարանը վերաբացվել է միայն 1973 թվականին, իսկ 2000 թվականին նրան պաշտոնապես տրվել է Ֆրանսիայի թանգարանի կարգավիճակ։ Նույն՝ 2000 թվականին թանգարանին են վերադարձվել պատմական բազմաթիվ փաստաթղթեր, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի պարտությունից հետո գտնվում էին Մոսկվայի ՊԱԿ-ի արխիվներում[3]:

Այսօր Ֆրանսիայի մասոնության պատմության թանգարանում կարելի է ծանոթանալ նրա խորհրդանիշներին, աստիճաններին, փաստաթղթերին, դեկորացիային և մասոնների հանդերձանքին։ Մշտական ցուցադրության սրահներում (800 մ²) ներկայացված է մոտ 10 000 նմուշ, մոտ 23 000 հատոր արխիվում է (400 մ²), և ևս 400 մ²-ը ներկայացված է ժամանակավոր ցուցադրության։ Հավաքածուի կարևոր ցուցանմուշներից են Վոլտերի մասոնական գոգնոցը (1778), Լա Ֆայետի մասոնական սուրը, Ջեյմս Անդերսոնի կազմած «Ազատ որմնադիրների» մասոնական սահմանադրությունը (1723), Ուիլյամ Հոգարտի երգիծական փորագրությունները (1697—1764),մասոնական ճենապակե արձանիկները (1740) և այլն[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. «musée de la franc-maçonnerie». www.museefm.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  3. www.whoiswho.ru http://www.whoiswho.ru/old_site/russian/Password/journals/61999/serkov.htm. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Ֆրանսիայի Մեծ Արևելքի և Եվրոպական մասոնության թանգարան, Ֆրանսիայի Մեծ Արևելքի թանգարան, 95 էջ, մոտ 1985։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկմասոնության թանգարան» հոդվածին։