Ֆրանկա Սոթսանի (իտալ.՝ Franca Sozzani, հունվարի 20, 1950(1950-01-20)[1], Մանտովա, Լոմբարդիա, Իտալիա - դեկտեմբերի 22, 2016(2016-12-22)[2][1], Միլան), իտալացի լրագրող, 1988 թվականից մինչև իր մահը՝ 2016 թվականը, եղել է Vogue Italia ամսագրի գլխավոր խմբագիրը[4]։

Ֆրանկա Սոթսանի
Franca Sozzani
Դիմանկար
Սոթսանին 2010 թվականին
Ծնվել էհունվարի 20, 1950(1950-01-20)[1]
ԾննդավայրՄանտովա, Լոմբարդիա, Իտալիա
Մահացել էդեկտեմբերի 22, 2016(2016-12-22)[2][1] (66 տարեկան)
Մահվան վայրՄիլան
ՔաղաքացիությունԻտալիա
Ազգությունիտալացի
ԿրթությունՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրCondé Nast և Vogue Italia?
Ծնողներհայր՝ Gilberto Sozzani?[3]
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներՖրանչեսկո Սոթսանի
Commons-logo.svg Franca Sozzani Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սոթսանին ծնվել և մեծացել է հյուսիսային Իտալիայի Լոմբարդիա մարզի Մանտովա քաղաքում։ Սովորել է գերմաներեն լեզու, գրականություն և հոգեբանություն Սուրբ Սրտի անվան կաթոլիկ համալսարանում և ավարտել է այն 1973 թվականին[5]։

Նա ամուսնացել է 20 տարեկան հասակում, սակայն վերջ է դրել իր հարաբերություններին երեք ամիս անց[6]։

1976 թվականին սկսվեց Սոթսանիի գործունեությունը՝ որպես օգնական Vogue Bambini մանական նորաձևության ամսագրում[4][6]։ 1980 թվականին ստեղծեց իր առաջին հեդվածն ամսագրում՝ «Lei» վերնագրով և 1982 թվականին «Per Lui» հոդվածը, իսկ արդեն 1988 թվականին ստանձնեց Vogue ամսագրի իտալական հրատարակման գլխավոր խմբագրի կոչումը[4]։

 
Սոթսանին 2013 թվականին

1990–ականներին նա օգնեց սկիզբ դնել սուպերմոդել տերմինի օգտագործմանը, իր վաղեմի գործընկերջ՝ Սթիվեն Մեիսելի հետ։ Նա բացահայտել է բազմաթիվ լուսանկարիչների, օրինակ՝ Բրյուս Վեբերին, Փիթեր Լինդբերգին և Պաոլա Ռովերսիին, թույլ տալով նրանց ունենալ բացարձակ ազատություն ընտրելու մոդելներին և թեմաները, ինչպես նաև նրանց ոգեշնչել է ստեղծել այն, ինչ դեռ չէր ստեղծվել[5][7]։ Նաև 1994 թվականին նշանակվել էր իտալական Condé Nast հրատարակչության գլխավոր խմբագիր[4]։

2010 թվականին հրատարակեց իտալական Vogue–ի էլեկտրոնային բլոգում իր գրառումների հավաքածուն գրքի տեսքով՝ վերնագրված «I capricci della moda»[8]։

Բացի իր ամսագրում կատարած աշխատանքների Սոթսանին նաև հրապարակել է լուսանկարչական և արվեստի գրքեր, ինքչպես նաև գրել է տեսքստեր ցուցահանդեսների համար, հաճախ համատեղ աշխատելով այլ գրողների, լրագրողների և արվեստագետների հետ[9]։ 2006 թվականին Սոթսանին դարձավ Vogue l'Uomo ամսագրի խմբագիր և 2011 թվականի փետրվարին նա ստեղծեց Vogue Curvy–ն, որը ներառում էր բլոգերների նյութեր, որոնք առաջարկում էին նորաձևությունը բոլոր տեսակի կառուցվածքների համար[6][9]։ 2015 թվականին սկսեց զբաղվել նաև Vogue Sposa–ի և Vogue Bambini–ի խմբագրման գործերով։

Սոթսանին մահացավ 66 տարեկան հասակում 2016 թվականի դեկտեմբերի 22–ին՝ մեկ տարվա ծանր հիվանդությունից հետո[4]։

Խմբագրման ոճԽմբագրել

Սոթսանին հայտնի էր ամսագրում ներառելու այնպիսի թեմաներ, որոնցից ուրիշ խմբագիրները խուսափում էին, օրինակ՝ ընտանեկան բռնությունը, թմրամոլությունն ու դրա ապաքինումը և 2010 թվականի Մեքսիկական ծոցի նավթի ժայթքումը[4]։ Ամսագրի տարբեր թողարկումներից էին «Սև թողարկում»–ը, որը ներառում էր միայն սևամորթ կանանց, «Ձևափոխում»՝ նվիրված պլաստիկ վիրաբուժության թնդուն ֆենոմենին, և վերջերս ստեղծված «Աֆրիկան՝ նոր պիտակավորմամբ» թողարկումը[4]։

Սոթսանին ներկայացումների և ցուցադրությունների համար համագործակցել է արտիստներ Մաուրիցիո Կատելանի և Վանեսա Բիկրոփտի հետ[10][11]։ Կազմակերպել է որոշ ցուցահանդեսներ և հետահայացներ այլ արտիստների համար, ինչպիսիք էին «Իտալական Vogue–ի 30 տարին» (Մարիո Տեստինո), «Վիետնամի պատմությունը և իմ անձնական պատմությունը Vogue–ում» (Բրյուս Վեբեր), «Կանայք» (Փիթեր Լինդբերգ) և «Էլեգանտ դիմանկարներ» (Միլան Տրիենալ, ինչպես նաև լուսանկարիչ Ֆրանչեսկո Սկավուլոյի համար[11]։

Մրցանակներ և բարեգործականներԽմբագրել

2012 թվականին Սոթսանին պարգևատրվեց Պատվավոր Լեգեոնի շքանշանով՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից[12]։ Այդ նույն տարում նա դարձավ բարի կամքի դեսպան Միավորված ազգերի կազմակերպությունում[13]։ 2014 թվականին նշանակվեց միջազգային պատվիրակ Միավորված ազգերի «Աշխարհի սննդի նախագիծ» նախագծում[4]։ 2016 թվականին ստացավ Սվարովսկի նորաձևության մրցանակ՝ ասպարեզում դրական փոփոխություններ կատարելու համար։

Սոթսանին կատարել է բազում նվիրաբերություններ աշխարհի տարբեր բարեգործական կազմակերպություններում։ Նա «Երեխաների առաջնայնություն» շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիրներից էր։ Այն ստեղծվեց Condé Nast–ի կողմից և առաջարկում էր ուսման և աշխատանքի հնարավորություններ նրանց համար, ովքեր չունեն նշվածներից ոչ մեկը, սակայն տաղանդավոր և արտիստիկ երեխաներ են[14]։ Աշխատել է Convivo կազմակերպությունում, որը պայքարում էր ՁԻԱՀ–ի դեմ։ 2013 թվականի մարտին դարձավ Ուռուցքաբանության Եվրոպական համալսարանի ֆոնդի տնօրենը[15]։

ԸնտանիքԽմբագրել

Սոթսանին ունի մեկ որդի՝ Ֆրանչեսկո Սոթսանին (ծնված 1982 թվականին), ով աշխատում է որպես լուսանկարիչ և ռեժիսոր։ Սոթսանիի քույերից մեկը՝ Կառլա Սոթսանին Միլանում 10 Corso Como պատկերասրահ և խանութի սեփականատերն է[16]։ Մյուս քույրը՝ Մարիան, բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկիի կինն էր։ Զարմուհին՝ Սառա Մաինոն աշխատում է խմբագիր իտալական Vogue–ում[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.vogue.fr/mode/news-mode/articles/franca-sozzani-redactrice-en-chef-de-vogue-italie-est-morte/48949
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Schneier Matthew (դեկտեմբերի 22, 2016)։ «Franca Sozzani Dies at 66; Gave Italian Vogue a Daring Look and Voice»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է դեկտեմբերի 23, 2016 
  5. 5,0 5,1 Tim Blanks (օգոստոսի 7, 2014)։ «Editor Franca Sozzani Is Still in Vogue»։ Wall Street Journal։ Վերցված է օգոստոսի 29, 2014 
  6. 6,0 6,1 6,2 William Lee Adams (սեպտեմբերի 16, 2011)։ «Franca Sozzani: Fashion's Rebel with a Cause»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-24-ին։ Վերցված է 2017-01-29 
  7. Livia Firth։ «Franca Sozzani»։ Interview Magazine։ Վերցված է դեկտեմբերի 24, 2016 
  8. «The blog of Franca Sozzani becomes a book»։ 10corsocomo.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-24-ին։ Վերցված է դեկտեմբերի 23, 2016 
  9. 9,0 9,1 «Curator Series Franca Sozzani — STRATEAS.CARLUCCI»։ STRATEAS.CARLUCCI (en-US)։ Վերցված է դեկտեմբերի 23, 2016 
  10. «Vogue.it for Vanessa Beecroft – Vogue.it»։ Վերցված է դեկտեմբերի 23, 2016 
  11. 11,0 11,1 «Maurizio Cattelan»։ www.culledculture.com։ Վերցված է դեկտեմբերի 23, 2016 
  12. Ella Alexander (ապրիլի 3, 2012)։ «Fashion Battle»։ Vogue։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-01-29 
  13. «Franca Sozzani Named Goodwill Ambassador» 
  14. «Child Priority – CharityStars»։ Վերցված է դեկտեմբերի 23, 2016 
  15. Conlon Scarlett։ «Franca Honoured With Fashion Award»։ British Vogue (en-GB)։ Վերցված է դեկտեմբերի 23, 2016 
  16. «10 Corso Como – Shopping in Milan»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-12-ին։ Վերցված է 2017-01-29 

Արտաքին հղումներԽմբագրել