Ֆուռնա Ֆեյա ազգային պարկ

Ֆուռնա Ֆեյա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Furna Feia), ազգային պարկ Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում, Բրազիլիա։ Այն պարունակում է մեծ քարանձավային համակարգ։

Ֆուռնա Ֆեյա ազգային պարկ
Parque Nacional da Furna Feia
Տեսակազգային պարկ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՌիու Գրանդի դու Նորտի
Հիմնվել է2012
Մակերես8518 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ֆուռնա Ֆեյա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ֆուռնա Ֆեյա ազգային պարկ

Պատմություն խմբագրել

Ֆուռնա Ֆեյան առաջին ազգային պարկն է Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում։ Պարկի ստեղծումը կանգ է առել տարածքում իրագործվող հանքարդյունաբերության պատճառով, հիմնականում՝ կրաքարի, որն օգտագործվում է ցեմենտի արտադրության համար։ Որպես փոխզիջում՝ նախագծված պարկի տարածքից 700 հեկտարը հատկացվեց հանքարդյունաբերության ձեռնարկությանը, ինչով վերացավ հիմնական խոչընդոտը[1]։ Պարկը ստեղծվել է 2012 թվականի հունիսի 5-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Նախագահ Դիլմա Ռուսեֆը պարկի ստեղծումը հռչակել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը[3]։

Տեղագրություն խմբագրել

Պարկը գտնվում է Կաատինգա բիոմում և զբաղեցնում է 8518 հա տարածք[2]։ Ազգային պարկն ընկած է Բարաունա և Մոսորո մունիցիպալիտետներում՝ Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում[4]։ Ֆուրնա Ֆեյան Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի խոշորագույն քարանձավային համալիրն է։ Առայժմ հայտնաբերվել են ավելի քան 200 քարայրներ[3]։ Գլխավոր քարանձավն ունի 766 մետր երկարություն, և այն պարկի ամենակարևոր գրավչությունն է[1]։ Կան բույսերի 105 ու կենդանիների 135 տեսակներ, որոնցից մի քանիսը վտանգված են[3]։ Հայտնաբերվել են տրիլոբիտներ անողնաշարավորների 11 տեսակներ, որոնք բոլորն էլ նորություն էին գիտության համար[1]։

Պահպանություն խմբագրել

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է` պահպանել Ֆուրնա Ֆեյայի սպելեոգիական համալիրն ու Կաատինգա բիոմի կենսաբազմազանությունը, իրականացնել գիտական հետազոտություններ, զարգացնել կրթական գործունեությունը և բնապահպանական մեկնաբանությունը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ[4]։ Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը աշխատում է տեղացիների հետ՝ փորձելով կանխել այնպիսի գործողություններ, ինչպիսին են՝ որսորդությունը, փայտանյութի անօրինական տեղափոխումը և քարանձավների կործանարար այցելությունները, մասնավորապես՝ դեպի գլխավոր քարանձավ։ Գործակալությունը հիմնել է հրշեջ խումբ, որն օգնում է կանխել անտառային հրդեհները՝ որպես պահպանության ենթակա միավոր[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Alex Costa 2012
  2. 2,0 2,1 «Parque Nacional da Furna Feia – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Brazil Declares New Nature Reserves ... ENS». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 Unidade de Conservação ... MMA
  5. «Victor Souza 2013». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.

Աղբյուրներ խմբագրել