Ժան Բատիստ Ժոզեֆ Ֆուրիե (ֆր.՝ Jean Baptiste Joseph Fourier, մարտի 21, 1768(1768-03-21)[1][2][3][…], Օսեր, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն[4] - մայիսի 16, 1830(1830-05-16)[1][2][3][…], Փարիզ, Բուրբոնների վերականգնում[1]), ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1817), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1829), առավել հայտնի Ֆուրիեի շարքերի ուսումնասիրություններով և նրանց կիրառմամբ ջերմափոխանակման և վիբրացիաների խնդիրներում։ Ֆուրիեի ձևափոխությունը և Ֆուրիեի օրենքը իրենց անունները ստացել են նրա պատվին։ Սովորաբար Ֆուրիեին են վերագրում նաև ջերմոցային էֆեկտի հայտնագործությունը[13]։

Ժոզեֆ Ֆուրիե
Joseph Fourier
Ծնվել էմարտի 21, 1768(1768-03-21)[1][2][3][…]
Օսեր, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էմայիսի 16, 1830(1830-05-16)[1][2][3][…] (62 տարեկան)
Փարիզ, Բուրբոնների վերականգնում[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ[5] և Grave of Fourier
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Բարձրագույն նորմալ դպրոց, Պոլիտեխնիկական դպրոց[6] և Գրենոբլի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, մաթեմատիկա, ֆիզիկա, աֆրիկյան ուսումնասիրություններ, պատմական գիտություն, հնագիտություն և մաթեմատիկական ֆիզիկա
Պաշտոն(ներ)Ֆրանսիական ակադեմիայի 5-րդ տեղ, Prefect of Isère? և Prefect of Rhône?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական ակադեմիա[7], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատերÉcole normale?[6] և Բարձրագույն նորմալ դպրոց[8]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][9]
Գիտական ղեկավարԺոզեֆ Լուի Լագրանժ[10]
Եղել է գիտական ղեկավարՊետեր Գուստավ Լըժյոն Դիրիխլե, Giovanni Plana? և Լուի Մարի Անրի Նավիե
Հայտնի աշակերտներՊետեր Գուստավ Լըժյոն Դիրիխլե
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Joseph Fourier Վիքիպահեստում

Ավարտել է Օսերի ռազմական դպրոցը, որտեղ և անցել է դասախոսական աշխատանքի։ 1796-98 թթ. դասավանդել է Պոլիտեխնիկական դպրոցում։ Ֆուրիեի առաջին աշխատանքները վերաբերում են հանրահաշվին։ 1796 թ.-ին արտածել է որոշ սահմանափակումների դեպքում հանրահաշվական հավասարման իրական արմատների քանակի մասին մի թեորեմ (հրատ․ 1820 թվականին, կոչվում է իր անունով)։ Այս հարցի լրիվ լուծումը տվել է Ժակ Շառլ Ֆրանսուա Շտուրմը, 1829 թվականին։ Ֆուրիեի աշխատանքները հիմնականում վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկային, մասնավորապես պինդ մարմնում ջերմության տարածման տեսությանը, որտեղ նրա ստացած արդյունքները, ամփոփված «Ջերմության անալիտիկ տեսություն» հանրպհայտ աշխատանքում (հրտ․ 1822-ին), ովքեր դեր են խաղացել մաթեմատիկայի հետագա զարգացման գործում։ Տարբեր հատվածներում տարբեր անալիտիկ արտահայտություններով ներկայացված ֆունկցիաները եռանկյունաչափական շարքերի վերլուծելու վերաբերյալ աշխատանքներով, էապես նպաստել է ֆունկցիայի հասկացության ճշգրտմանը։ Թեև ցանկացած ֆունկցիաները եռանկյունաչափական շարքի վերածման հնարավյորությունն ապացուցելու նրա փորձերն անհաջող էին, այնուամենայնիվ այդ աշխատանքները հիմք հանդիսացան տվյալ պրոբլեմի մի ամբողջ շարք հետազոտությունների համար, որոնցով էլ նշանակալից չափով պայմանավորվեց բազմությունների տեսության և իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության սկզբնավորումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Фурье Жан Батист Жозеф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.)Paris: 1908. — P. 162.
  6. 6,0 6,1 6,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  7. Académie française (ֆր.)
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. CONOR.Sl
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 127.
  12. https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
  13. Cowie, J. (2007). Climate Change: Biological and Human Aspects. Cambridge University Press. էջ 3. ISBN 978-0-521-69619-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։