Ֆունկցիոնալ վիրաբուժություն

Ֆունկցիոնալ վիրաբուժություն (անգլ.՝ functional surgery), վիրահատական միջամտությունների տեսակներից մեկը, որը օգնում է վերականգնել օրգանների նորմալ գործառույթը։ Վիրաբուժական սկզբունքները, որոնք միավորվում են «ֆունկցիոնալ վիրաբուժություն» գաղափարի շուրջ, ենթադրում են օրգանապահպան վիրահատությունների կատարում, հիմնականում քիչ ինվազիվ են և ուղղված են օրգանիզմի համակարգը ուղղելուն՝ պահպանելով անատոմիան և վերականգնելով նորմալ գործառույթները։ 20-րդ դարում այդ սկզբունքների իրականացման օրինակներից է լապարասկոպիկ տեխնիկաները, ռոբոտացված վիրաբուժությունը, արագ ռեաբիլիտացիոն վիրաբուժության մեթոդները (Fast Track Surgery / Enhanced Recovery after Surgery (ERAS)) և այլ օրինակներ։

Ֆիզիոլոգիական վիրաբուժություն խմբագրել

«Ֆիզիոլոգիական վիրաբուժություն» հասկացությունը առաջին անգամ գործածվել է Իվան Պավլովի կողմից[1]՝ մարսողական ուղու ֆիզիոլոգիական վիրահատության ընթացքում, որի ժամանակ ուսումնասիրվում էր մարսողական գեղձերի նորմալ ֆունկցիոնալ հարաբերությունները և օրգանիզմի պատասխան ռեակցիան ինվազիվ միջամտությունների ժամանակ։ Կյանքի գործունեության պրոցեսների հետազոտման ժամանակակից տեխնոլոգիաների հայտնվելուց հետո, հնարավոր դարձավ առանց նախնական վիրահատական միջամտությունների ուսումնասիրել ոչ միայն կենդանիների, այլ նաև մարդու ներքին օրգանների շատ ֆունկցիաներ։ «Ֆիզիոլոգիական վիրահատությունը», որպես ֆիզիոլոգիայի բաժնի մեթոդիկ եղանակ, դուրս մղվեց ժամանակակից անարյուն փորձարկումների մեթոդների կողմից։

Մարսողական օրգանների ֆունկցիոնալ վիրաբուժություն խմբագրել

Վիրաբուժության պրոգրեսը, մեծ և խոշոր վիրահատությունների թվաքանակի մեծացումը, ինչպես նաև հիվանդների կյանքի տևողության երկարացումը, հատկապես քաղցկեղի պատճառով վիրահատական միջամտություններից հետո՝ վիրաբույժները իրենց առաջ դրեցին պացիենտների կյանքի որակի պահպանման խնդիրը։ 20-րդ դարի երկրորդ կեսի վերջին հայտնվում են բազմաթիվ աշխատանքներ ուղղված մարսողական ուղու հեռացված օրգանների ձևի և ֆունկցիայի վերականգնմանը, ստեղծվում են գիտական դպրոցներ, որոնց առաջադրանքն է համարվում կյանքի որակի խնդրի լուծումը։ Առաջին հերթին պետք է նշել գստրոէնտերոլոգիայի ֆունկցիոնալ վիրաբուժության հիմնադիրներին՝ Յակով Վիտեբսկիին, Վլադիմիր Օնոպրիևին և այլոց։ Այսօր գաստրոէնտերոլոգիայի ֆունկցիոնալ վիրաբուժությունը իրենից ներկայացնում է ճշգրիտ ախտորոշում և հստակեցնող տեխնիկա՝ օգտագործելով օրգանապահպան և օրգանավերականգնիչ բուժման նոր վիրաբուժական տեխնոլոգիաները, որոնք ուղղված են ոչ միայն հիվանդի կյանքը փրկելուն, այլ նաև մաքսիմալ հարմարավետ պայմանների ստեղծմումը հետագա կյանքի համար, աշխատունակության ժամանակավոր բացակայության ժամկետի կրճատմանը և հաշմանդամության ձևավորման ռիսկի նվազեցմանը[2]։

Մետաբոլիկ վիրաբուժություն խմբագրել

Մետաբոլիկ վիրաբուժություն, վիրահատական միջամտության տեսակ, ուղղված նյութափոխանակման համակարգի ֆունկցիայի նորմալացմանը կամ աշխատանքի նորմալիզացմանը։ Ներկա ժամանակներում այդ տերմինը գլխավորապես օգտագործվում է այնպիսի խնդիրների համար, որոնցից են նյութափոխանակման համախտանիշ՝ հիվանդագին գիրացման առկայությամբ, շաքարային դիաբետի 2-րդ տիպ, ինչպես նաև բարձր խոլեստերինով հիվանդների լիպիդային պրոֆիլի խանգարումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pawlow, J. P. (1902). Die physiologische Chirurgie des Verdauungskanals. Ergebnisse der Physiologie, 1(1), 246-284. doi:10.1007/BF02323625
  2. Жерлов Г. К., Кошель А. П. Функциональная хирургия органов пищеварения // Сиб. мед. журн. (Иркутск). 2009. №6. URL: http://cyberleninka.ru/article/n/funktsionalnaya-hirurgiya-organov-pischevareniya

Գրականություն խմբագրել

  • Labgaa, I., Jarrar, G., Joliat, G. R., Allemann, P., Gander, S., Blanc, C., … & Demartines, N. (2016). Implementation of enhanced recovery (ERAS) in colorectal surgery has a positive impact on non-ERAS liver surgery patients. World journal of surgery, 40(5), 1082—1091. doi: 10.1007/s00268-015-3363-3
  • Kruszyna, T., Niekowal, B., Kraśnicka, M., & Sadowski, J. (2016, June). Enhanced Recovery After Kidney Transplantation Surgery. In Transplantation Proceedings (Vol. 48, No. 5, pp. 1461—1465). Elsevier. doi: 10.1016/j.transproceed.2015.11.037
  • Melnyk, M., Casey, R. G., Black, P., & Koupparis, A. J. (2011). Enhanced recovery after surgery (ERAS) protocols: Time to change practice?. Canadian Urological Association Journal, 5(5), 342. doi: 10.5489/cuaj.11002
  • Moehrle, M., Metzger, S., Schippert, W., Garbe, C., Rassner, G., & Breuninger, H. (2003). «Functional» surgery in subungual melanoma. Dermatologic surgery, 29(4), 366—374. doi: 10.1046/j.1524-4725.2003.29087.x
  • Ռենե Լերիշ։ Ֆիզիոլոգիական վիրահատության սկզբունքները։ Հյուսվածքների վեգետատիվ կյանքի մասին գրառումներ, 1961։