Ֆորսաժ 9 (ֆիլմ, 2020)

(Վերահղված է Ֆորսաժ 9ից)

«Ֆորսաժ 9» (անգլ. Fast & Furious 9), սպասվելիք ամերիկյան մարտաֆիլմ, որի ռեժիսորը Ջասթին Լինն է։

Ֆորսաժ 9
անգլ.՝ F9
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ
Թվականհունիսի 25, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋասթին Լին
ՊրոդյուսերՆիլ Մորից
Սցենարի հեղինակDaniel Casey? և Քրիս Մորգան[1]
ԴերակատարներՎին Դիզել, Տայրիզ Գիբսոն, Միշել Ռոդրիգես, Լուդաքրիս, Ջորդանա Բրյուստեր, Ջոն Սինա, Լուկաս Բլեք, Ֆինն Քոուլ, Anna Sawai?, Vinnie Bennett?, Շարլիզ Թերոն[1], Հելեն Միրեն[1], Նատալի Էմանուել[1], Մայքլ Ռուքեր[1], Քարդի Բի[1], Ջիմ Փերաք[1], Thue Ersted Rasmussen?[1], Սոն Կան[1], Էլիզաբեթ Օլսեն, Siena Agudong?, Կուրտ Ռասել, Ջեյ Դո Պարդո, Դոն Օմար, Շի Ուինգհեմ, Bow Wow, Ջեյսոն Թոբին, Օzuna, Գալ Գադոթ, Ջեյսոն Սթեթհեմ և Lorin Alond Ly?
ՕպերատորՍթիվեն Ֆ. Ուինդոն
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
Պատմվածքի վայրՎրաստան
ԿինոընկերությունUniversal Studios և Original Film
Տևողություն143 րոպե
Բյուջե200 000 000 $
Շահույթ726 229 501 $[2] և 173 005 945 $[2]
ՆախորդՖորսաժ 8
ՀաջորդՖորսաժ 10
 Fast & Furious 9 Վիքիպահեստում

Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021 թվականի ապրիլի 2-ին Universal Pictures-ի կողմից։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Վին Դիզել Դոմինիկ Տորետտո
Ջորդանա Բրյուստեր Միա Տորետտո
Միշել Ռոդրիգես Լետտի Օրտիս
Նատալի Էմանուել Ռամզի
Լուկաս Բլեք Շոն Բոսուել
Ջոն Սինա Էնցո
Թայրիզ Գիբսոն Ռոման Պիրս
Շարլիզ Թերոն Սայֆեր
Հելեն Միրեն Մագդալինա Շոու
Լեքս Էլ սերժանտ Ռեյես
Լուդաքրիս Տեջ Պարկեր
Էնրիկե Գուզման Սայմոն Տորետտո

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 13-ին Universal Pictures կինոընկերության ներկայացուցիչ Դոնա Լենգլին The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում պատմել է, որ ստուդիան «Ֆորսաժ 7» ֆիլմից հետո նախատեսում է ևս երեք ֆիլմ նկարահանել[3]։ 2016 թվականի փետրվարին դերանան Վին Դիզելը հայտարարել է «Ֆորսաժ 9»-ի պրեմիերայի ամսաթիվը՝ 2019 թվականի ապրիլի 19[4]։ Սակայն «Հոբս և Շոու» սփինոֆի թողարկումից հետո Universal կինոընկերությունը ամսաթիվը տեղափոխեց 2020 թվականի ապրիլի 10[5]։

2017 թվականին Դուեյն Ջոնսոնը հաստատել է,որ վերադառնալու է Լյուկ Հոբսի դերին[6]։ 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Վին Դիզելը իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ իններորդ կինոնկարի ռեժիսորի աթոռը զբաղեցնելու է Ջասթին Լին։ Ավելի վաղ ռեժիսորը նկարահանել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի չորս ֆիլմ, սկսած «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ»-ով և վերջացրած «Ֆորսաժ 6»-ով։ Նաև հայտնի դարձավ, որ Ջորդանա Բրյուստերը վերադառնալու է Միա Տորետտոյի դերին[7][8]։ Ավելի ուշ, Ջոնսոնը վստահ չէր, որ սփինոֆի նկարահանումներին մասնակցելուց հետո կմասնակցի «Ֆորսաժ 9»-ի նկարահանումներին[9]։ Այնուհետև, 2019 թվականի հունվարին դերասանը հաստատել է, որ չի հայտնվի իննեորդ ֆիլմում[10]։

2018 թվականի մայիսին «Ֆորսաժ 9»-ի սցենարիստ նշանակվել է Դենիել Քեյսին, քանի որ Քրիս Մորգանը չէր կարող սցենար գրել, քանի որ զբաղված էր սփինոֆի սցենարով[11]։ Մինչդեռ, Միշել Ռոդրիգեսը (Լետտի Օրտիս) հաստատել է նկարահանումներին իր մասնակցությունը[12]։ 2019 թվականի փետրվարին Universal Pictures-ը «Ֆորսաժ 9»-ի պրեմիերան տեղափոխել է 2020 թվականի մայիսի 22[13]։

2019 թվականի հունիսին դերասանական կազմին միացել է Ջոն Սինան[14], իսկ ավելի ուշ Ֆինն Քոուլը, Աննա Սավայը և Վինի Բենեթը[15]։ Ինչպես նաև հայտնի դարձավ այն մասին, որ Հելեն Միրենը և Շարլիզ Թերոն վերադարձել են Մագդալինա Շոուի և Սայֆերի դերերին[16]։ Օգոստոսին Մայքլ Ռուկերը միացել է դերասանական կազմին[17]։

Նկարահանումներ խմբագրել

Կինոնկարի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հունիսի 24-ին Անգլիայում գտնվող Leavesden ստուդիայում[18]։ Նկարահանման գործընթացը նախատեսվում է Լոս Անջելեսում, Էդինբուրգում[19][20], Լոնդոնում և Թբիլիսիում[21][22]։ Թաիլանդում նկարահանելու վայրերից են Կրաբին, Պհուկետը և Պհանգան կղզին[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Box Office Mojo — 1999.
  3. «Executive Roundtable: 6 Studio Heads on China Plans, Superhero Overload, WB Layoffs, 'Fast & Furious' Future». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. «Universal Sets Dates for 'Fast & Furious' Parts 9 and 10». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. Fast and Furious 9 Release Date Delayed - IGN (անգլերեն), Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին
  6. Fast 9: Dwayne Johnson Will Reportedly Return Now That Feud With Vin Diesel Over - IGN (անգլերեն), Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին
  7. «'Fast and Furious 9' Brings Back Jordana Brewster & Director Justin Lin». Movieweb (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. «Justin Lin in 'advanced talks' to return as 'Fast & Furious' director». EW.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Dwayne Johnson Unsure If He's Returning For 'Fast and Furious 9'». /Film (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. Tsui, Chris. «Dwayne 'The Rock' Johnson Confirms He Won't Be in Fast & Furious 9». The Drive. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  11. «'Fast and Furious 9' Lands 'Kin' Writer (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. «Bloomberg - Are you a robot?». www.bloomberg.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  13. McNary, Dave; McNary, Dave (2019 թ․ փետրվարի 15). «'Fast and Furious 9' Release Date Pushed Back Six Weeks». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2019 թ․ հունիսի 7). «John Cena Officially Joins 'Fast & Furious 9'». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  15. D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2019 թ․ հուլիսի 2). «'Fast & Furious 9' Adds Finn Cole, Anna Sawai & Vinnie Bennett». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. «Charlize Theron and Helen Mirren strap back in for 'Fast & Furious 9'». EW.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  17. D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2019 թ․ օգոստոսի 19). «Michael Rooker Buckles Up For 'Fast & Furious 9'». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. «Fast & Furious 9 Officially Starts Filming, Cast Confirmed». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. «Fast and Furious 9: Production crew to set up camp at Edinburgh's Holyrood Park for filming in September». www.edinburghnews.scotsman.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. «Fast and Furious 9: Full list of all 52 Edinburgh road closures for filming in September». www.edinburghnews.scotsman.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  21. «Fast and Furious 9 to Begin Filming in Georgia Sunday». Georgia Today on the Web. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  22. «TBILISI WELCOMES UNIVERSAL PICTURES' NEW FAST & FURIOUS CHAPTER AS FILMING BEGINS | News | Enterprise Georgia». www.enterprisegeorgia.gov.ge (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. «Fast and Furious 9 cars arrive in Krabi».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորսաժ 9 (ֆիլմ, 2020)» հոդվածին։