Ֆոսֆորային պարարտանյութեր

Ֆոսֆորային պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։ Հողում ֆոսֆորի քիչ քանակությունը ազդում է հատկապես հացահատիկային բույսերի բերքի վրա։

Ֆոսֆորային պարարտանյութերով աճեցված բույսեր

Տարբերակված են ֆոսֆոր պարունակող պարարտանյութերի մի քանի տեսակներ.

  • Ֆոսֆորային ալյուր և ոսկրալյուր

Ֆոսֆորի ալյուրի կամ ոսկրալյուրի բաղադրության մեջ մտնող հիմնական մասնիկը կալցիումի ֆոսֆորատն է, և այդ իսկ պատճառով այն օգտագործվում է բացառապես թթվային հողերի մեջ։ Հողերի մեջ մասի համար չլուծվող աղերը պիտանի չեն, քանի որ բույսերի մեծ մասը դրանք չեն յուրացնում։

  • Հասարակ սուպերֆոսֆորատ

Հասարակ սուպերֆոսֆորատը կամ Սովորական սուպերֆոսֆորատը կալցիումի երկհիդրոֆոսֆորի և կալցիումի սուլֆատի խառնուրդն է համարվում, որը ստացվում է՝ ծծմբական թթվի և մանր աղացած բնական ֆոսֆորիտի անհրաժեշտ քանակությամբ մշակելու հետևանքով։

  • Կրկնակի սուպերֆոսֆորատ

Սովորական սուպերֆոսֆորատում պարունակող կալցիումի սուլֆատը բույսերը չեն յուրացնում։ Այդ իսկ պատճառով մանր աղացած ֆոսֆորիտը մշակում են ֆոսֆորական թթվով և ստանում ջրում լուծելի կալցիումի երկհիդրոֆոսֆատ։

  • Պրեցիպիտատ

Համարվում է ջրում ամենավատ լուծվող ֆոսֆորային պարարտանյութը, ուստի օգտագործվում է միայն թթվային հողերում։ Ստացվում է կալցիումի հիդրօքսիդի կամ կալցիումի կարբոնատի և ֆոֆորական թթվի փոխազդեցության հետևանքով։

  • Ամոֆոսներ

Արժեքավոր կամլեքս պարարտանյութեր, որոնք բույսերին հողի միջոցով բացի ֆոսֆորից մատակարարում են նաև ազոտ։ Սրանք բացի ֆոսֆորային պարարտանյութ լինելուց, համրվում են նաև ազոտային պարարտանյութեր։ Ֆոսֆորային պարարտանյութերում սննդատար տարերի պարունակությունը որոշում է ըստ ֆոսֆորի (V) օքսիդի։

Գրականություն խմբագրել

  • Լ.Ա. Սարգսյան, Հ.Գ. Խաչատրյան, Ք.Հ. Բդոյան, Օրգանական քիմիա, Քիմիա, 9-րդ դասարան, Երևան, ««Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ», 2015, ISBN 978-99941-0-678-3։
  • Ֆ.Ն. Կապուցկի, Ֆ.Վ. Տիկովի. Քիմիայի ձեռնարկ – համալսարան մուտքի համար — Մինսկ, Բելառուս։ Ձեր դպրոց, 1979. — էջ 384.
  • Գ.Պ. Հոպչենկո. Քիմիան համալսարաններ մտնելու համար. — Դ.: Ավագ դպրոց, 1994. — էջ 447.