Ֆոնոգրամներ և տեսաձայնագրություններ արտադրողների մեքսիկական միություն

Ֆոնոգրամներ և տեսաձայնագրություններ արտադրողների մեքսիկական միություն (իսպ.՝ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas (AMPROFON)), շահույթ չհետապնդող կազմակերպություն Մեքսիկայում, որը ներառում է ինչպես միջազգային այնպես էլ տեղական ձայնագրող ընկերություններ։ Հիմնադրվել է 1963 թվականի ապրիլի 3-ին[1], և այժմ ներառում է ձայանգրող ընկերություններ, որոնք ծածկում են Մեքսիկայի շուկայի 70 տոկոսը։ AMPROFON-ը հանդիսանում է Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) անդամ։

Ֆոնոգրամներ և տեսաձայնագրություններ արտադրողների մեքսիկական միություն
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված1963
Գլխադասային գրասենյակՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կայքamprofon.com.mx(իսպ.)

Պատմություն խմբագրել

Կազմակերպությունը ստեղծվել է Phonographic Discs Producers (AMPRODISC) անվան տակ Մեխիկոյում 1963 թվականին։ Կազմակերպության նպատակն էր ստեղծել քաղաքացիական միություն, որը կներկայացներ ձայնագրություններ արտադրողների շահերը և հետաքրքրությունները։ Անդամներն էին[2]՝

  • Compañía Importadora de Discos, S.A.
  • CBS de Mexico, S.A.
  • Discos Mexicanos, S.A.
  • Fábrica de Discos Peerless, S.A.
  • GAMMA, S.A.
  • Panamericana de Discos, S.A.
  • RCA Victor Mexicana, S.A.

1971 թվականի հուլլիսի 26-ին կազմակերպության անվանումը փոխվեց, դառնալով Asociación Mexicana de Productores de Fonogramas, իսկ 1990 թվականի մայիսի 3-ին այն ստացավ իր այժմյան անվանումը՝ Mexican Association of Producers of Phonograms and Videograms (AMPROFON)[2]:

Չարթեր խմբագրել

Չարթերը հրապարակվում են ամեն չորեքշաբթի երեկոյան, և հիմնված են վաճառքների երկրում տվյալների վրա՝

  • Top 100 Mexico ալբոմների չարթ - 100 ամենավաճառվող ալբոմների ցանկ, բոլոր երաժշտական ժանրեր։
  • Spanish Albums Chart. - 20 լավագույն կատարումները փոփ, ռոք և պարային ալբոմներ իսպաներեն լեզվով, անկախ ազգությունից։
  • Popular Music Albums Chart. - 20 լավագույն կատարումները տարածքային մեքսիկական երաժշտության մասով՝ ռանչերա, գրուպերո և այլն։
  • International Albums Chart. - 20 լավագույն միջազգային կատարումները։ Անկախ ազգությունից ու լեզվից, բացառվում են միայն իսպանալեզու կատարումները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել