Թոմաս Կաետան (Tomás Cayetano կամ Tomás de Vio, փետրվարի 20, 1469[1], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա - օգոստոսի 9, 1534[1] կամ օգոստոսի 19, 1534[2], Հռոմ, Պապական մարզ), կաթոլիկ աստվածաբան, դոմինիկյան միաբանության մագիստրոս (1508), կարդինալ (1517), թոմիզմի ցայտուն ներկայացուցիչ։ Կաետան է կոչվել իր հայրենի Գաետայի պատվին։

Թոմաս Կաետան
իտալ.՝ Tommaso De Vio
 
Կրթություն Պադովայի համալսարան
Մասնագիտություն փիլիսոփա, կաթոլիկ քահանա, աստվածաբան և կաթոլիկ եպիսկոպոս
Ծնունդ փետրվարի 20, 1469[1]
Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա
Մահ օգոստոսի 9, 1534[1] (65 տարեկան) կամ օգոստոսի 19, 1534[2] (65 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ

Կենսագրություն խմբագրել

Ջակոմո դե Վիոն ծնվել է Նեապոլիտանական թագավորության Գաետա քաղաքում։ 15 տարեկան հասակում ձեռնադրվում է դոմինիկյան միաբանության վանական։ Ձեռնադրման ժամանակ ստանում է Թոմաս (Տոմմազո) անունը, որով էլ հետագայում դառնում է հայտնի։ Սովորում է Նեապոլում, Բոլոնիայում և Պադուայում։

25 տարեկանում Կաետանոն ստանում է մագիստրոսի աստիճան։ 1494 թվականին գլխավորում է Պադուայի համալսարանի թոմիստական մետաֆիզիկայի ամբիոնը և սկսում է դասավադել Թովմա Աքվինացու տեսությունը։ Հայտնի է դառնում իր բանավեճերով Պադուայի սքոթթիստների հետ։ Կազմում է առաջին ամբողջական մեկնաբանությունները՝ նվիրված «Աստվածաբանության ամբողջականությանը», որն էլ մեծ դեր է խաղում Թովմա Աքվիանացու՝որպես կաթոլիկ եկեղեցու մասին տեսության հիմնադրի հաստատմանը։

Հետագայում դասավանդում է Պավիում և Հռոմում։ 1517 թվականից արդեն կարդինալ էր[3]։

1518 թվականին ուղարկվում է Հաուգսբուրգյան ռեյսխտագ, որպես պապական լեգատ(պատվիրակ), որպեսզի լռեցնեն Լյութերին, իսկ գերմանական կառավարիչներին դրդեն թուրքերի դեմ պատերազմի։ Որպես Պապի պատվիրակ՝ Լյութերի հետ քնարկում է նրա թեզերը։ Քննարկումները որևէ արդյունքի չեն հանգում և ավարտվում է Լյութերի դատապարտմամբ։ Բայց այդ քննարկումներից հետո Կաետանոն սկսում է տատանվել իր աշխարհայացքներում։

1519 թվականին նշանակվում է Գաետայի եպիսկոպոս։

Նրա աշխատանքները հրատարակվել են լիոնում 1639 թվականին։ Թովմա Աքվիանացու «Աստվածաբանության ամբողջականության» մեկնաբանությունների հետ մեկտեղ լույս է տեսնում նրա Լեոնիա շարադրությունների հավաքածուն՝ 1882 թվականից, Հռոմի պապ Լևոն 12-րդի պատվերով[4]։

Կաետանոն առաջինն էր, որն սկսեց օգտագործել Թովմա Աքվիանացու «Աստվածաբանության ամբողջականությունը» որպես աստվածաբանության հիմնական դասագիրք։ Պետրոս Լոմբարդացու աշխատությանը փոխարինելով՝ այն դառնում է աստվածաբանության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ։

Կաետան նշանակալի ազդեցություն է թողել Պեդրո դա Ֆոնսեկայի և սխոլաստիկայի այլ ներկայացուցիչների վրա։

 
Մարտին Լյութեր և կարդինալ Կաետան

Միսսիոներական գործունեությունը խմբագրել

1508 թվականին Կաետան Միաբանության եղբայրներին կոչ է անում լծվել Նոր աշխարհի լուսավորության գործին, դրանով նոր էջ բացելով Միաբանության առաքելության պատմության մեջ։ Մինչև 1512 թվականը նոր հիմնադրված առաքելության մեջ արդեն ներգրավված էին 40 հոգևորականներ։

Կաետանոն դեմ էր անհավատների հողերի զավթմանը,որն իրականացվում էր իբրև նրանց քրիստոնեական հավատքի բերելու պատրվակով։ Այդ առումով նա այսպես է արտահայտվել[5]

  Անհավատները ոչ դե յուրե, ոչ դեֆակտո չեն կարող ենթարկվել քրիստոնյա կառավարիչների ժամանակավոր իշխանությանը։ Ես ի նկատի ունեմ հեթանոսներին, որոնք չեն ենթարկվել Հռոմեական կայսրությանը և ապրել են այդ տարածքներում, որտեղ երբեք քրիստոնյաներ չեն եղեl: Եթե այդ ժողովուրդները ղեկավարվում են միապետական կամ այլ քաղաքական կառավարմամբ, ապա այդ իշխանությունները համարվում են օրինական և չեն կարող զրկվել իշխանությունից միայն այն բանի համար, որ նրանք չեն դավանում քրիստոնեություն։ Նրանց իշխանությունը լեգիտիմ է և համարժեք օրենքի նորմերին։ Ոչ քրիստոնյա թագավորը, ոչ կայսրը, ոչ էլ Հռոմեական Եկեղեցին չեն կարող պատերազմ սկսել, գրավել նրանց հողերը և ենթարկել իրենց ժամանակավոր իշխանությանը։ Աստվածային օրենքները չեն կարող հակասել օրինական ուժին։ Չի կարող արդարացվել որևէ պատերազմ, քանզի Հիսուս Քրիստոսը «Արքաների Արքան» է և «նրան է միայն տրված իշխանությունը թե՛ երկնքում, թե՛երկրի վրա»։ Երկիրը «գրավելու» համար նա չի ուղարկել ո՛չ զինվորներ, ո՛չ զորք, այլ միայն սուրբ առաքյալների, «որպես ոչխարների գայլերի մեջ»։ Հին Կտակարանում չես գտնի վկայություններ այն մասին, որ անհավատների հողերը զավթվեն զենքի ուժով միայն այն պատճառով, որ նրանք ուղղակի հավատացյալներ չեն․ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նրանք խոչնդոտներ էին ստեղծում իսրայելցիների ճանապարհին, կամ, ինչպես մեդիացիների դեպքում, վիրավորանքներ էին հասցնում նրանց, երբեմն էլ աստվածային շնորհների համար, որ պիտի հետ վերադարձվեր նրանց։ Եվ ուրեմն, մենք մեղք ենք գործել, եթե ցանկացել ենք տարածել քրիստոնեական հավատքը այս ճանապարհով, մենք այդ ժողովուրդների համար լինելու ենք ոչ թե օրինական առաջնորդներ, այլ կողոպտիչներ։ Մենք պարտավոր էինք փոխհատուցել նրանց հասցված վնասը՝ ինչպես անարդարացի պատերազմ սանձազերծողները, որ համարվում են անօրինական բռնազավթիչներ։ Ոչ քրիստոնյաների մոտ պետք է ուղարկել առաքյալների, քարոզիչների բարի և փորձված, քանզի խոսքով և սեփական օրինակով նրանց կդարձնեն առ աստված, ոչ թե թալանելով, կեղեքելով իրենց կենթարկեն՝ առիթ տալով նրանց գայթակղությունների, նրանց դարձնելով փարիսեցիների նման, «գեհենի որդիների՝ իրենցից կրկնակի անգամ վատը։  

Աշխատություններ խմբագրել

  • Opuscula omnia tribus tomis distincta. fol., Lyons, 1558; Venice, 1558; Antwerp, 1612, a collection of fifty nine treatises;
  • Commentaria super tractatum de ente et essentiâ Thomae de Aquino; super libros posteriorum Aristotelis et praedicamenta, etc. — fol., Venice, 1506;
  • In praedicabilia Porphyrii praedicamenta et libros posteriorum analyticorum Aristotelis castigatissima commentaria. — 8vo, Venice, 1587, 1599;
  • Super libros Aristotelis de Animâ, etc. — Rome, 1512; Venice, 1514; Paris, 1539;
  • Summula de peccatis. — Rome, 1525, and in many other corrected and augmented editions;
  • Jentacula N.T., expositio literalis sexaginta quatuor notabilium sententiarum Novi Test., etc. — Rome, 1525;
  • In quinque libros Mosis juxta sensum lit. commentarii. — Rome, 1531, fol.; Paris, 1539;
  • In libros Jehosuae, Judicum, Ruth, Regum, Paralipomenon, Hezrae, Nechemiae et Esther. — Rome, 1533; Paris, 1546;
  • In librum Job. — Rome, 1535;
  • In psalmos. — Venice, 1530; Paris, 1532;
  • In parabolas Salomonis, in Ecclesiasten, in Esaiae tria priora capita. — Rome, 1542; Lyons, 1545; Paris, 1587;
  • In Evangelia Matt., Marci, Lucae, Joannis. — Venice, 1530;
  • In Acta Apostolorum. — [Venice, 1530; Paris. — with Gospels, 1536];
  • In Epistolas Pauli. — Paris, 1532;
  • Opera omnia quotquot in sacrae Scripturae expositionem reperiuntur, curâ atque industriâ insignis collegii S. Thomae Complutensis, O.P.. — 5 vols. fol., Lyons, 1639.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Ֆոմա Կաետան». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Կաետան» հոդվածին։