Ֆոլկիրկի ճակատամարտ (Blàr na h-Eaglaise Brice in Gaelic), շոտլանդական անկախության առաջին պատերազմի ընթացքում՝ 1298 թվականի հուլիսի 22-ին, տեղի ունեցած խոշոր ճակատամարտ։ Թագավոր Էդուարդ I-ի կողմից գլխավորված անգլիական բանակը հաղթել է Ուիլյամ Ուոլասի առաջնորդած շոտլանդացիներին։ Ճակատամարտից կարճ ժամանակ անց Ուոլասը հրաժարվել է Շոտլանդիայի գվարդիանի/վերակացուի պաշտոնից[1]։

Ֆոլկիրկի ճակատամարտ
Թվական1298 թվական, հուլիսի 22
Մասն էՇոտլանդիայի անկախության առաջին պատերազմ
ՎայրՖոլկիրկ, Շոտլանդիա
ԱրդյունքԱնգլիացիների հաղթանակ
Հակառակորդներ
Շոտլանդական թագավորությունԱնգլիայի թագավորություն
Հրամանատարներ
Ուիլյամ Ուոլաս, Ջոն դե Գրահամ, Ջոն Բոնկիլցի, Մաքդուֆ ՖայֆեցիԹագավոր Էդուարդ I
Կողմերի ուժեր
6000 մարդ՝ 1000 հեծելազոր, 5000 հետևակ15000 մարդ՝ 2500 հեծելազոր, 12500 հետևակ
Ռազմական կորուստներ
Մոտավորապես 2000 սպանված2000 սպանված
Ընդհանուր կորուստներ

Նախապատմություն

խմբագրել

Թագավոր Էդուարդն իմացել է Ստեռլինգ կամրջի ճակատամարտում իր հյուսիսային բանակի կրած պարտության մասին[2]։ 1297 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի հետ զինադադար կնքելուց հետո[3], 1298 թվականի մարտի 14-ին նա վերադարձել է Անգլիա, որպեսզի զբաղվի Շոտլանդիայի վրա երկրորդ հարձակման համար նախապատրաստվող բանակի հավաքագրմամբ, որն ընթացքի մեջ էր 1297 թվականի վերջից ի վեր[4]։ Սկզբի համար նա իշխանության կենտրոնը տեղափոխել է Յորք, որտեղ էլ այն մնացել է հետագա վեց տարիների ընթացքում։ Ապրիլին քաղաքում անցկացվել է պատերազմի խորհուրդ, որպեսզի հստակեցվեն հարձակման մանրամասները։ Հրավիրվել էին մասնակցելու նաև շոտլանդացի մագնատները, բայց երբ ոչ մեկը չի ժամանել, նրանք բոլորը դավաճաններ են հայտարարվել։ Հետո Էդուարդը հրամայել է, որ հունիսի 25-ին իր բանակը հավաքվի Ռոքսբուրգում։ Այնտեղ հաշվվում էին աշխատավարձ ստացող 2,000 զինված հեծյալ ու մոտավորապես12,000 հետևակ[5], չնայած, ըստ միջնադարյան բանակների սովորության, կարող էին լինել շատերը, որոնք ծառայեին առանց վճարվելու․ որպես բարի կամքի դրսևորում, գահին ունեցած պարտքերի ու կատարած հանցագործության ներման դիմաց կամ պարզապես արկածախնդրության համար[6], այդ թվում՝ երկար աղեղներով զինված 10,900 ուեյլսեցի[7]։

Էդուարդն առաջացել է դեպի կենտրոնական Շոտլանդիա, իսկ Ուոլասի բանակը ստվերի պես հետևում էր անգլիացիներին, մտադրության ունենալով խուսափել ճակատամարտից այնքան ժամանակ, մինչև ուտելիքի ու գումարի պակասը կստիպեն Էդուարդին նահանջել, ու իրենք կհարձակվեն նրա վրա։ Վատ եղանակի պատճառով Էդուարդի մատակարարման նավատորմն ուշացել է, ու երբ բանակը հասել էր կենտրոնական Շոտլանդիա, այն արդեն հոգնած ու քաղցած էր։ Ուեյլսեցիների հետևակը, մասնավորապես, խիստ բարոյալքվել էր։ Երբ բանակը ճամբարել էր Էդինբուրգի մոտ գտնվող Լիստոն տաճարի մոտ, նրանք հարբած խռովություն են բարձրացրել, որը ճնշվել է Էդուարդի հեծելազորի կողմից՝ սպանելով 80 ուեյլսեցու։ Էդուարդին սպասվում էր խայտառակ նահանջի հեռանկարը, որն իր որդու արշավանքների բնորոշ առանձնահատկությունն է դարձել վերջինիս իշխանության տարիներին։ Եվ երբ նա պատրաստվում էր նահանջի հրաման արձակել, հետախույզները հայտնել են նրան, որ Ուոլասը դիրք է գրավել Ֆոլկիրկ քաղաքի մոտակայքում գտնվող Քալլենդար անտառում[8], ընդամենը տասներեք մղոն իրենցից հեռու և պատրաստ է հետապնդել նահանջող անգլիացիներին։ Լուրն Էդուարդին հիացմունք է պատճառել․ «Աստված վկա, կարիք չի լինի, որ նրանք ինձ հետապնդեն, քանի որ ես կդիմավորեմ նրանց այսօր»։

Ճակատամարտ

խմբագրել
 
Սուրբ Մարգարեթի մատուռ, Ուիլյամ Ուոլասի պատուհանը
 
Անգլիացի ասպետները հետ են մղում շոտլանդացի ասպետներին ու աղեղնաձիգներին, բայց չեն կարողանում ճեղքել նիզակակիրների շարքերը
 
Մեկուսացած ու անշարժ՝ շոտլանդացի նիզակակիրները ոչնչացվում են աղեղնաձիգների կողմից
 
Հուշաքար ու զբոսայգի Ռոթսիում։ "Ի հիշատակ Բյութ կղզու բնակիչների, որոնք սըր Ջոն Ստյուարտի հրամանատարության ներքո ընկան Ֆոլկիրկի ճակատամարտում 1298 թվականի հուլիսի 22-ին[9], որոնք Ֆոլկիրկի դաշտում սրով ու վահանով կռվեցին Ուոլասի համար, բայց ավաղ․․․նրանց ճակատագիրն էր զոհվել ազատության համար"


Շոտլանդական բանակը, բաղկացած գլխավորապես նիզակակիրներից ինչպես Ստեռլինգում, դասավորվել է չորս [10] մեծ զրահապատ 'ոզնիների', որոնք հայտնի են որպես ֆալանգներ[1]։ Տարբեր բարձրությամբ դուրս ցցված երկար նիզակներն այս զորաշարվածքին հաղորդում էին ահարկու և անխոցելի տեսք։ Ֆալանգների միջև տարածությունն զբաղեցնում էին աղեղնաձիգները[10], իսկ հետնամասում տեղակայված էր մագնատների տրամադրած մի փոքրիկ հեծելազոր։

Երեքշբթի՝ հուլիսի 22-ին, չորս գումարտակի[12] բաժանված անգլիական հեծելազորը վերջապես նկատել է իրենցից խուսափող թշնամուն։ Ձախ թևը գտնվում էր Նորֆոլկի, Հիըրֆորդի ու Լինքոլնի կոմսերի հրամանատարության ներքո։ Աջ թևը գլխավորում էր Դարհեմի եպիսկոպոս Էնթոնի Բեքը, կենտրոնական մասը՝ թագավորն ինքը, առաջապահների վերջից մի փոքր հեռավորության վրա։ Թշնամուն նկատելով՝ Նորֆոլկն ու ընկերներն անմիջապես հարձակում են գործել, բայց շոտլանդական դիրքերի դիմաց փոքրիկ ճահճի հանդիպելով, ստիպված էին երկար անցում կատարել դեպի արևմուտք, որպեսզի կարողանան հասնել Ուոլասի բանակի աջ թևին։ Բեքը փորձել է իր գումարտակը հետ պահել, որպեսզի ժամանակ տա թագավորին դիրք զբաղեցնել, բայց նրա ասպետները, որոնք այնքան անհամբեր էին անմիջական հարձակմամբ ձախ թևի իրենց ընկերներին միանալ, համոզել են նրան հարձակվել։ Անկազմակերպ խառնաշփոթով հեծելազորն աջից ու ձախից շրջապատել է շոտլանդացիներին։

Սըր Ջոն Ստյուարտ Բոնկիլցու՝[13] Շոտլանդիայի լորդ-ստյուարդի[14] կրտսեր եղբոր կողմից առաջնորդված շոտլանդացի նետաձիգները դիմադրություն են ցույց տվել ու արագ ոչնչացվել[13]։ Բայց ֆալանգներն ամուր էին մնում․ ասպետները թույլ տպավորության էին թողնում երկար նիզակների խիտ անտառի վրա։ Թագավոր Էդուարդը ժամանակին է հասել ու ականատես լինելով իր հեծելազորի խառնաշփոթ վիճակին, անմիջապես վերականգնել կարգ ու կանոնը։ Ասպետներին հրամայվել է նահանջել, և Էդուարդը պատրաստվել է օգտվել Վարվիքի կոմսի մարտավարությունից, որը նա կիրառել էր 1295 թվականի Մաես Մեյդոգի ճակատամարտում ուեյլսեցի նիզակակիրներին հաղթելու համար։ Շոտլանդական թեթև հեծելազորը գրոհել է անգլիական ծանր հեծելազորի վրա, բայց ամբողջությամբ ոչնչացվել։

 

Անգլիացի մեծ աղեղնաձիգներին հանել են մարտի, որոնք արագ հաղթել են վատ զինված շոտլանդացի նետաձիգների անփորձ զորքին։ Ֆալանգները հեշտ թիրախ էին․ նրանց պաշտպանող չկար, ոչ էլ տեղ ունեին թաքնվելու[11]։ Խաչաղեղներով ու ճեղապարսատիկներով[11] նետերի տարափ է իրականացվել։ Ի վիճակի չլինելով նահանջել կամ հարձակվել՝ շոտլանդացիները պարտվել են ճակատամարտում առաջին նետերի ընկնելուն պես, քանի որ րոպեում աղեղնձիգներից յուրաքանչյուրն արձակում էր տասնչորս նետ։ Հետևելով թագավորի հրամանին՝ անգլիական հեծելազորն սպասել է, մինչև շոտլանդացիների շարքերն այնքան են նոսրացել, որ իրենք կկարողանային թափանցել զորաշարվածքի մեջ[12] ու պատճառել որքան հնարավոր է շատ վնաս[12]։ Անգլիական հետևակը, որն առաջանում էր շոտլանդական զորաշարվածքի վրա անգլիացիների խափանիչ կրակի ընթացքում, փակել է տարածությունն ու ֆալանգներն սկսել են վերջնականապես խախտվել ու ցրվել[12]։ Շատ շոտլանդացիներ են զոհվել, այդ թվում՝ Ֆայֆի կոմսի որդի Մաքդուֆը։ Ողջ մնացածները Ուոլասի հետ փախել են մոտակա Թորվուդ անտառը, որտեղ հետապնդողները չէին կարող հասնել նրանց հետևից։

Հետևանքներ

խմբագրել

Շոտլանդացի առաջնորդների թվում սպանվածները շատ չէին, բայց զոհվել էին Ուոլասի տեղակալներ Ջոն դե Գրահամը, սըր Ջոն Ստյուարտ Բոնկիլցին ու Մաքդուֆ Ֆայֆեցին[13]։

Զինանշանների Ֆոլկիրկի փաթեթ

խմբագրել

Ֆոլկիրկի փաթեթը Ֆոլկիրկի ճակատամարտին ներկա անգլիացի դրոշակակիր ասպետների ու ազնվականների զինանշանների հավաքածուն է։ Այն նաև հայտնի ամենահին փաթեթն է, որը պարունակում է 111 անուն ու զինանշանակիր վահան[14]։

Հաջորդիվ ներկայացված է Ֆոլկիրկի փաթեթի ժամանակակից պատկերազարդումների հավաքածուն, որը հիմնված է Հենրի Գոուգի «Շոտլանդիան 1298 թվականին։ Թագավոր Էդուարդ I-ի արշավանքին վերաբերող փաստաթղթեր» գրքում հրատարակված զինանշանների վրա[14]։

Ճակատամարտի հնարավոր տեղանքներ

խմբագրել
 
Քալլենդար անտառի հարավային եզրը

Ճակատամարտի տեղանքը հստակ հայտնի չէ[15]։ Ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել հետևյալ երեք վայրերից մեկում․ Քեմփֆիլդում[16]՝ ժամանակակից Կենտրոնական զբոսայգու շրջակայքում[17], Քալլենդար անտառի հարավում[18] կամ Անտոնինի պատի մոտ՝ Մամրիլզում[19][20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Armstrong, 2003, էջ 80
  2. Armstrong, 2003, էջ 34
  3. Keen, 2003, էջ 28
  4. Armstrong, 2003, էջ 60
  5. Armstrong, 2003, էջ 69
  6. Paterson, Raymond Campbell For the Lion:History of the Scottish Wars of Independence John Donald Publishers Ltd (29 August 1997) 978-0-85976-435-3 pp. 21, 165
  7. "The Welsh soldier: 1283–1422", University of Southampton
  8. «"The Battle of Falkirk", Foghlam Alba». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  9. Murison, Alexander Falconer (1900). Sir William Wallace. New York: C. Scribner. էջ 105. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  10. «Callendar Park Appendix 4 : Historical Monuments». Falkirk Local History Society. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  11. 11,0 11,1 Armstrong, 2003, էջ 77
  12. 12,0 12,1 12,2 Armstrong, 2003, էջ 78
  13. Armstrong, 2003, էջ 79
  14. 14,0 14,1 Gough, Henry (1888). Scotland in 1298. Documents Relating to the Campaign of King Edward the First. London: Alexander Gardner. էջեր 131–157. ISBN 0853880107.
  15. Scott, Ian (2015 թ․ հուլիսի 25). «Battle of Falkirk site's smoking gun». The Falkirk Herald. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  16. «Falkirk, Campfield». Canmore. Historic Environment Scotland. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  17. «Site of the Battle by OS». Central Retail Park from zoomable 25 inch OS map with opacity slider. Ordnance Survey. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  18. «Site of the Battle by OS». South of the Woods from zoomable 25 inch OS map with opacity slider. Ordnance Survey. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  19. «Site of the Battle by OS». Mumrills from zoomable OS map with opacity slider. Ordnance Survey. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  20. Beers, Roy (2018 թ․ հուլիսի 8). «Does a mystery site at Mumrills hold the answer to Falkirk's most tragic secret?». Falkirk Herald. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  • Armstrong, Peter (2003), Stirling Bridge and Falkirk 1297–98 – William Wallace's rebellion (Campaign 117), Osprey Publishing, ISBN 9781841765105
  • Keen, Peter (2003), England in the Later Middle Ages, Routledge, ISBN 0415272939

Գրականություն

խմբագրել
  • Ջ․ Բեյն, «Էդուարդյանները Շոտլանդիայում, 1296-1377», 1961 թ․
  • Գ․Վ․Ս․ Բարրոու, «Ռոբերտ Բրյուսն ու Շոտլանդիայի թագավորության տարածքը», 1976 թ․
  • Է․Մ․ Բարրոն, «Շոտլանդական անկախության պատերազմը», 1934 թ․
  • Ք․ Բրաուն, «Ուիլյամ Ուոլաս», 2004 թ․
  • Ջ․ Է․ Մորրիս, «Էդուարդ I-ի ուեյլսական պատերազմները», 1994 թ․
  • Ռ․ Նիքոլսոն, «Շոտլանդիա - ուշ Միջնադար», 1974 թ․
  • Ք․ Օման, «Պատերազմելու արվեստը Միջնադարում», 1898 թ․
  • Մ․ Փրեստվիչ, «Էդուարդ I», 1997 թ․, Յեյլ Համալսարանի հրատարակչություն, Նյու Հեվն & Լոնդոն, ԳՄՍՀ 0-300-07157-4 (pbk.)
  • Ս․ Ռեյդ, «Շոտլանդական ցածրավանդակի ճակատամարտները», 2004 թ․, Գրիչ & Սուր Գրքեր ՍՊԸ, Բարնսլի, ԳՄՍՀ 1-84415-078-X.
  • Ջոն Ֆորդուն, «Շոտլանդացի ժողովրդի ժամանակագրություն», 1363 թ․, լատիներենից թարգմ․՝ Ֆելիքս Ջ․ Հ․ Սքենի, խմբագիր՝ Ուիլյամ Ֆ․ Սքեն, 1872 թ․:
  Ֆոլկիրկի ճակատամարտ․

1298 թվականին Անգլիայի վերոհիշյալ թագավորը, ծանր տանելով Ուոլասի կողմից իրեն պատճառված կորուստները, մեծ բանակ հավաքեց ու որպես օգնական իր հետ ունենալով շոտլանդացի ազնվականներ, հարձակվեց Շոտլանդիայի վրա։ Նրան դիմավորեց վերոհիշյալ Ուիլյամն այդ թագավորության մյուս մագնատների հետ, ու մի հուսահատ ճակատամարտ տեղի ունեցավ Ֆոլկիրկի մոտ հուլիսի 22-ին։ Ուիլյամին ստիպեցին կռվել, բայց ոչ առանց լուրջ կորուստների՝ ինչպես լորդերի, այնպես էլ շոտլանդական ազգի հասարակ ժողովրդի կողմից։ Ուիլյամը, ցանկանալով փրկվել ու փրկել իր մարդկանց, շտապեց փախչել ուրիշ արահետով։ Բայց ավա՜ղ․ Շոտլանդիայի ազնվականները դժբախտաբար ընկան սարերում ու հովիտներում, լեռներում ու հարթավայրերում։ Այս ազնվականների թվում էին Ջոն Ստյուարտն իր բրենդանցիների հետ, Ֆայֆի Մաքդուֆը և բնակիչները։ Բայց բոլորն են ասում, որ Ռոբերտ Բրյուսը, որը հետո դարձավ Շոտլանդիայի թագավոր, բայց այդ ժամանակ կռվում էր Անգլիայի թագավորի կողմից, նա էր հաղթանակի պատճառը։ Քանի որ, երբ շոտլանդացիներն անհաղթ կանգնել էին իրենց շարքերում, ու նրանց չէին կարող հաղթել ո՛չ ուժով, ո՛չ հնարքներով, այս Ռոբերտ Բրյուսը Էնթոնի Բեքի գլխավորությամբ մի ջոկատով շրջանցեց բլուրն ու հետևից հարձակվեց շոտլանդացիների վրա, այսպիսով նրանք, որ դիմացից կանգնած էին անհաղթ ու անխոցելի, արհեստականորեն ընկրկեցին հետնամասում։ Ուշագրավ է, որ մենք հազվադեպ ենք կարդում, եթե երբևէ նույնիսկ կարդում ենք, որ անգլիացիները հաղթել են շոտլանդացիներին, բացառությամբ այն դեպքերի, երբ լորդերի ատելությունը, կամ բնիկների դավաճանությունն ու խաբեությունը նրանց տանում է հակառակ կողմից կռվելու։

 

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոլկիրկի ճակատամարտ» հոդվածին։