Ֆյոդոր Նաբիլկինը և դյուցազունները (հեքիաթ)

Ֆյոդոր Նաբիլկինը և դյուցազունները, բելառուսական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե խմբագրել

Հեքիաթը պատմում է մի աղքատ մարդու` Ֆյոդոր Նաբիլկինի մասին, որը երազում էր դառնալ դյուցազն։ Այդ նպատակով նա հեծնում է իր ձին, թրի տեղ մի գերանդի է վերցնում ու ճանապարհ ընկնում[1]։ Ճանապարհին մի սյան վրա գրում է, թե իբր այդ քաղաքով անցել է հզոր դյուցազն Ֆյոդոր Նաբիլկինը։ Նրա գրառումը տեսնում է իսկական դյուցազն Կաղնուկը։ Վերջինս ցանկանում է ընկերանալ նոր դյուցազնի հետ։ Ֆյոդոր Նաբլիկինը թույլատրում է իր ընկերը դառնալ և երկուսով ճանապարհ են ընկնում։ Երկուսով հասնում են մի մարգագետին և մնում են այնտեղ։ Մի օր էլ Կաղնուկն ասում է, որ վիշապն իրենցից մեկին մենամարտի է կանչել։ Որոշվում է, որ Կաղնուկը պիտի գնա վիշապի մոտ։ Մենամարտի ժամանակ վիշապը կարծում է, թե ինքը Ֆյոդոր Նաբիլկինի հետ է մենամարտում։ Ֆյոդոր Նաբիլկին հետ ցանկանում է ընկերանալ ևս մեկ դյուցազն` Լեռնիկ անունով։ Այս դյուցազնն էլ Ֆյոդոր Նաբիլկինի փոխարեն կռվում ու հաղթում է մի վեցգլխանի վիշապի։ Իսկ ինըգլխանի վիշապին հաղթում է ինքը` Նաբիլկինը, տարբեր հնարքներով։ Թագավորը նրան կանչում է իր պալատ և մեծ պատվով պահում է։ Նա նաև օգնում է թագավորին հաղթել թշնամուն։ Ի վերջո, թագավորը Ֆյոդոր Նաբիլկինին նշանակում է իր զորքի ամենաուժեղ հրամանատար, իսկ ինքը հանգիստ քնում է[2]։

Սյուժեն այլ հեքիաթներում խմբագրել

Այս հեքիաթի սյուժեն թափառող է։ Այն հանդիպում է տարբեր ժողովուրդների հեքիաթներում, տարբեր մշակումներով։ Հայ գրողներից այս սյուժեն մշակել է Հովհաննես Թումանյանը` գրելով Քաջ Նազարը հեքիաթը[3]։ Հայ գրողներից նույն սյուժեով հեքիաթ է գրել նաև Դերենիկ Դեմիրճյանը[4]։

Կերպարներ խմբագրել

  • Ֆյոդոր Նաբիլկին
  • Կաղնուկ, իսկական դյուցազն
  • Լեռնիկ, իսկական դյուցազն
  • Թագավոր
  • Վիշապներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բելառուսական ժողովրդական հեքիաթներ, Երևան, 2013, էջ 18
  2. Фёдор Набилкин и настоящие богатыри
  3. Հովհաննես Թումանյան, Քաջ Նազարը
  4. Դերենիկ Դեմիրճյան. Քաջ Նազար

Արտաքին հղումներ խմբագրել