Ֆյոդոր Զալատա (ուկրաիներեն՝ Залата Федір Дмитрович, օգոստոսի 21, 1914(1914-08-21) կամ 1914[1], Syvaske, Novotroitskoye Volost, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1993(1993-12-23) կամ 1993[1], Դնեպր, Ուկրաինա), ուկրաինացի գրող։

Ֆյոդոր Զալատա
Ծնվել էօգոստոսի 21, 1914(1914-08-21) կամ 1914[1]
ԾննդավայրSyvaske, Novotroitskoye Volost, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1993(1993-12-23) կամ 1993[1]
Վախճանի վայրԴնեպր, Ուկրաինա
Մասնագիտությունգրող և արձակագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունMoscow Frontier Institute?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ֆյոդոր Զալատան ծնվել է Խերսոնչինայի Սիվաշոկ գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1936 թվականին մեկնել է Կարմիր բանակ, Մոսկվայում ավարտել է սահմանապահների ուսումնարանը, ծառայել արևմտյան սահմանների սահմանապահ զորքերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների տարիներին եղել է առաջնագծում։ Պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։ Աշխատել է մամուլում։ Եղել է Ուկրաինայի գրողների միության Դնեպրոպետրովսկի կազմակերպության պատասխանատու քարտուղար։1951 թվականից պարբերաբար տպագրվել է։ Առանձին հրատարակություններով լույս են տեսել պատմվածքների, հեքիաթների, վեպերի և պիեսների ժողովածուներ[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Տղաներ», 1955
  • «Ոսկե բանալի», 1956
  • «Սովետական գործ», 1957
  • «Ինչպես մոլորվեցին կռունկները», 1958, հեքիաթների գիրք
  • «Հարավում»,1955
  • «Լեռնանցք», 1956
  • «Կյանք և մահ», 1963
  • «Խերսոնի տափաստանում», 1969
  • «Վիպակներ և պատմվածքներ», 1966
  • «Հիշողությունը չի անցնում հորիզոնից այն կողմ», 1971

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ խմբագրել