Ֆլորենս Բալգարնի (անգլ.՝ Florence Balgarnie, 1856[1] կամ օգոստոսի 19, 1856(1856-08-19) - 1928[1] կամ մարտի 25, 1928(1928-03-25)), բրիտանացի ընտրող, խոսնակ, խաղաղապահ, ֆեմինիստ և զգոն ակտիվիստ[2][3]։ Նրան բնութագրում են որպես «համառ լիբերալ»։ Լիդիա Բեկերի ազդեցությամբ՝ Բագարնին սկսել է իր աջակցությունը կանանց ընտրական իրավունքին Մեծ Բրիտանիայում տասնյոթ տարեկանից[4]։

Ֆլորենս Բալգանի

Վաղ տարիներ խմբագրել

Ֆլորեն Բալգարնին ծնվել է Անգլիայի Հյուսիսային Յորքշիրում, Սկարբորո քաղաքում, 1856 թվականի օգոստոսի 19–ին։ Նրա ծնողները Հարավային Քլիֆի ծխական եկեղեցու հայտնի այլադավան քահանա Ռոբերտ Բալգարնին (1826–1899) էր[5], և կինը՝ Մարթա Ռուքը։ Ընտանիքում երկու կրտսեր քույրերն էին[2][3], այդ թվում մեկը՝ Մերի անունուվ[6]։

Կարիերա խմբագրել

1883 թվականին Բալգարնինը ընտրվել է Սկարբորոյի դպրոցական խորհրդի անդամ[7]։ Հենց այստեղ Բալգարնին զարգացրել է իր հմտությունները՝ որպես խոսնակ։ Իր հայրենի քաղաքում առաջացրել է մեծ սպասումներ իր հետագա կարիերայի համար։ Լոնդոն գնալուց ի վեր՝ 1884 կամ 1886 թվականներին[6], ժուժկալությունն իրեն առավել հետաքրքրող թեման էր, և այն հարցը, որի շուրջ խոսում էր շատ հաճախ։ 1884 –ականներին, փոքր–ինչ վախով, Բալգարնին նախ սկսել է ելույթ ունենալ հասարակության առջև, սակայն այն դարձավ հաճույքի աղբյուր։ Անգլիայի Դերբի քաղաքում անցկացված համընդհանուր ընտրությունների ժամանակ հանդես է եկել խոսքով մի քանի հազար մարդու առջև։ Դա նրա համար «փառավոր կյանքի մարդաշատ ժամն էր», և բնութագրում էր նրա սրամիտ լիազորությունները, և որ, ամբոխի մեջ այլախոհը, ով ընդհատել է Բալգարնիի խոսքը, ընդունել է նրա տեսակետը[5]։

Մինչև 1889 թվականը, զբաղեցնում էր կանանց ընտրական իրավունքի կենտրոնական ազգային ընկերության քարտուղարի պաշտոնը[7], բայց այս պաշտոնից հրաժարվել է՝ ավելի հարմար պաշտոնի համար՝ Բրիտանիայի կանանց ասոցիացիայի Լեդի Հենրի Սոմերսեթի գլխավորությամբ քարտուղար։ Այս պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1895 թվականը, որից հետո ժամանակ է տրամադրել՝ խոսելու և գրելու ժուժկալության և այլ պատճառների համար[5]։ Բալգարնին «Ոստիկանության բաժանմունքներում ոստիկանության մատրոններ նշանակելու մասին աղերսագրի» (1894) հեղինակն է[8]։

1902 թվականին, Վաշինգտոն ԿՇում, ներկայացրել է Կանանց ընտրական իրավունքի ընկերությունների ազգային միությունը կանանց ընտրական իրավունքի դաշինքի առաջին, միջազգային համաժողովին[6]։ Նա նաև կապված էր Արբիտրաժի և խաղաղության միջազգային ասոցիացիայի, Բրիտանական հակալինչի լիգայի[2] և Կանանց վերադարձը խթանող հասարակության հետ, ինչպիսիք են կոմսության խորհրդականները, անհատական իրավունքների ասոցիացիան, բարոյական բարեփոխումների միությունը և կանանց, տղամարդկանց ակումբները։ Նաև ժողովրդական ընտրական իրավունքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի համահիմնադիր էր[9]։

Մահացել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում[10], 1928 թվականի մարտի 25–ին[2] և թաղվել է Դափնիների գերեզմանատանը, Ֆլորենցիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Florence Balgarnie». Women In Peace. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  3. 3,0 3,1 Lewis Shiman, Lilian. «Balgarnie, Florence». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/55095. (Subscription or UK public library membership required.)
  4. Crawford, 2003, էջ 30-31
  5. 5,0 5,1 5,2 Cassell limited, 1896, էջ 182
  6. 6,0 6,1 6,2 Crawford, 2003, էջ 31
  7. 7,0 7,1 Crawford, 2013, էջ 56
  8. Balgarnie, 1894, էջ 1
  9. Crawford, 2003, էջեր 31-32
  10. Crawford, 2003, էջ 32

Իրավասություն խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Բալգարնի» հոդվածին։