Ֆլորա Դաֆֆի (անգլ.՝ Flora Duffy, սեպտեմբերի 30, 1987(1987-09-30), Paget, Բերմուդյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), Բերմուդյան կղզիները ներկայացնող բիատլոնիստուհի, 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն (Բերմուդների պատմության մեջ առաջինը բոլոր մարզաձևերում), Համագործակցության խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն[2][3], խաչաձև տրիատլոնի աշխարհի կրկնակի չեմպիոն, XTERRA աշխարհի առաջնությունների հնգակի հաղթող[4]։ Չորս Օլիմպիական խաղերի մասնակից[5]։ Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար է[6]։

Ֆլորա Դաֆֆի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝եռամարտիկ
Երկիր՝ Բերմուդյան կղզիներ[1]
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 30, 1987(1987-09-30) (36 տարեկան)
Ծննդավայր՝Paget, Բերմուդյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն
164 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Դաֆին կրթություն է ստացել Ուորիկի ակադեմիայում[7], Տավիստոկի Քելլի քոլեջում, որն այժմ կոչվում է «Մաունթ Քելլի» և Բոուլդերի Կոլորադոյի համալսարանում, որտեղ ստացել է սոցիոլոգիայի բակալավրի աստիճան[8]։

Դաֆին իր ձեռքբերումների համար արժանացել է կառավարական պարգևներ, այդ թվում՝ 2018 թվականի նոյեմբերին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա[9]։

2017 թվականի դեկտեմբերին Դաֆին ամուսնացել է հարավաֆրիկացի տրիատլոնիստ Դեն Հյուգոյի հետ Սթելենբոսում՝ Հյուգոյի հայրենի քաղաքում[10][11].

Կարիերա խմբագրել

2008 թվականի Օլիմպիական խաղերում վերջնագծին չի հասել, 2012 թվականին դարձել է 45-րդը, իսկ Ռիո դե Ժանեյրոյում զբաղեցրել է 8-րդ տեղը[12].

2018 թվականի ապրիլին Դաֆին ոսկե մեդալ է նվաճել Գոլդ Քոստում անցկացված Համագործակցության խաղերում[13]։ Դաֆին, հաղթելով 43 վայրկյան առավելությամբ, դարձել է Բերմուդյան կղզիներից առաջին կինը, որը նվաճել է ոսկե մեդալ[14][15]։ Նա նաև պետք է մասնակցեր Համագործակցության խաղերում մաունթինբայկի մրցումներին, բայց հանվել է նախքան մեկնարկը[16]։

Ֆլորա Դաֆին գործարկել է «The Flora Fund» հիմնադրամը՝ 2018 թվականի ապրիլին Բերմուդներում Համաշխարհային սերիայի փուլում հաղթանակից մի քանի օր անց[17]։ Մեկ տարի անց վնասվածք է ստացել նույն մրցաշարում և չի ավարտել մրցավազքը[12]։

Դաֆին միակ մարդն է, ով նույն տարում նվաճել Է տրիատլոնի աշխարհի չեմպիոնի երեք տիտղոսները։ Դա տեղի է ունեցել 2016 թվականին, երբ նա դարձել է չեմպիոն IBF, X TERRA վարկածներով, ինչպես նաև խաչաձև տրիատլոնում։ Բացի այդ, նրան է պատկանում նույն մրցաշարում լողի, հեծանվավազք և վազքի մրցումներում էտապներն ամենաարագ անցնելու ռեկորդը[18]։ Դաֆֆի ունի ամենամեծ մրցանակներ ինչպես օլիմպիական[19], այնպես էլ Համաշխարհային սերիայի մրցումներում սպրինտերի տրիատլոնի համար[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sports-Reference.com
  2. «2016 Rankings». International Triathlon Union. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Duffy dominates her way to a world title». www.triathlon.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Weiss, Duffy Win 2017 XTERRA World Championship». Xterra. 2017 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Flora Duffy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «New Year Honours 2022: Jason Kenny receives a knighthood and Laura Kenny made a dame». BBC Sport. 2022 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
  7. «Alumni, Flora Duffy Wins XTERRA Race In Philippines». Warwick Academy. 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  8. «Duffy relieved to escape Boulder floods». The Royal Gazette. 2015 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  9. «Flora Duffy Receives Order Of The British Empire». Bernews. 2018 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  10. «Photos: Flora Duffy Marries Triathlete Dan Hugo - Bernews». Bernews (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  11. «Wedding is the next top priority for Duffy | The Royal Gazette:Bermuda Running/Triathlon». The Royal Gazette (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  12. 12,0 12,1 «Triathlete Flora Duffy holds Bermuda's undivided attention heading into Tokyo Olympics». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  13. Writer, DENNIS PASSA, AP Sports (2018 թ․ ապրիլի 5). «Flora Duffy of Bermuda wins 1st Commonwealth Games gold». WLNS (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. «Flora Duffy of Bermuda wins 1st Commonwealth Games gold». macon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  15. «Commonwealth Games: England's Jessica Learmonth wins triathlon silver». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  16. «Results - Women's Cross-country». Gold Coast 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  17. «Duffy launches 'Flora Fund' for athletes - Bermuda Olympic Association». www.olympics.bm. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  18. «Two-minute ticker | Duffy blasts in Bermuda». TriathlonWorld.com - go further. race better. know more. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  19. «Flora Duffy dominates World Triathlon Yokohama | Elite News». Tri247.com (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  20. «WTS Edmonton: four in a row for Flora Duffy | Elite News». Tri247.com (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորա Դաֆֆի» հոդվածին։