Ֆլորա Գրիգորյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆլորա Ռուբենի Գրիգորյան (հունվարի 23, 1927(1927-01-23), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 2006(2006-12-28), Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ-ձևավորող, բեմանկարիչ։

Ֆլորա Գրիգորյան
Ծնվել էհունվարի 23, 1927(1927-01-23)
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 28, 2006(2006-12-28) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1945) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն

խմբագրել

Ֆլորա Գրիգորյանը ծնվել է Դիլիջանում։ 1945 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1967-1972 թվականներին եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի նկարիչ[2]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Հիմնականում աշխատել է բեմական զգեստների ձևավորման բնագավառում։ Նկարել է հայկական տարազներ և ասեղնագործ աշխատանքներ, որոնք տեղ են գտել «Ասեղնագործության ձեռնարկ» (1960) գրքում։ Հեղինակ է հայկական տարազների 20 բացիկների։ 2014 թվականին Հայփոստի թողարկած «Հայկական ազգային տարազներ. Երևան» նամականիշի վրա պատկերված տարազների նկարիչն է[3]։ Վազգեն Առաջին կաթողիկոսի պատվերով կազմել է հայկական հին ձեռագրերի ալբոմ (1999 թվական, անտիպ)։ 1978 թվականին Ֆլորա Գրիգորյանը ձևավորել է Ազատ Ղարիբյանի ղեկավարած «Կռունկ» պարային համույթի բեմական զգեստները, 1979 թվականին ստեղծել է Հայաստանի պարի պետական համույթի հագուստների էսքիզները։

Աշխատություններ

խմբագրել
  • «Հայկական ազգային տարազ» պատկերագիրք (եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, «Անտարես», 2011 (Մոսկվայի Գրքի միջազգային մրցույթ-ցուցահանդեսում պատկերագիրքն արժանացել է մոսկովյան ստուգատեսի երկրորդ կարգի մրցանակին)[4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ֆլորա Գրիգորյանի մասին zarkfoundation.com կայքում».
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Հայկական ազգային տարազներ. Երևան
  4. Կկայանա Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» պատկերագրքի շնորհանդեսը