Ֆլորա Բրովինա (ալբ․՝ Flora Brovina, սեպտեմբերի 30, 1949(1949-09-30), Սրբիցա, Skenderaj Municipality, Կոսովո-Միտրովիցի շրջան), կոսովո-ալբանացի լրագրող, բանաստեղծուհի[3] և հասարակական գործիչ[4]։

Ֆլորա Բրովինա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1949(1949-09-30) (74 տարեկան)
ԾննդավայրՍրբիցա, Skenderaj Municipality, Կոսովո-Միտրովիցի շրջան
Քաղաքացիություն Կոսովո
Մասնագիտությունլրագրող, ակտիվիստ, բանաստեղծուհի, գրող, քաղաքական գործիչ և մանկաբույժ
ԿուսակցությունԿոսովոյի դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ֆլորա Բրովինան ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 30-ին Կոսովոյում։ Պրիշտինայում Ֆլորա Բրովինան սովորել է բժշկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Զագրեբում, որտեղ ուսումնասիրել է մանկաբուժություն։ Կոսովո վերադառնալուց հետո Ֆլորա Բրովինան՝ որպես լրագրող, սկսել է աշխատել Rilindja օրաթերթում։ Այնուհետև որպես բժիշկ-մանկաբույժ աշխատանքի է ընդունվել Պրիշտինայի հիվանդանոցում։ 1990-թվականներին, երբ երկրում սրվել է քաղաքական իրադրությունը, Ֆլորա Բրովինան սկսել է տեղեկություններ հավաքել բռնությունների վերաբերյալ, զբաղվել է հասարակական գործունեությամբ, կազմակերպել է օգնություն երեխաներին՝ գլխավորելով որբ երեխաների հոգեբանական վերականգնման կենտրոն։

Կոսովոյի պատերազմի ժամանակ՝ 1999 թվականի ապրիլի 20-ին, Ֆլորա Բրովինան առևանգվել է դիմակավոր անձանց կողմից և տարվել անհայտ ուղղությամբ։ Հետագայում պարզվել է, որ նա գերության մեջ է եղել սերբերի մոտ և մեկուկես տարի անցկացրել է սերբական բանտերում[5], այնուհետև ազատություն է ստացել միջազգային կազմակերպությունների միջամտության շնորհիվ[6]։

Ֆլորա Բրովինան զբաղվում է նաև քաղաքական գործունեությամբ։ 2001 թվականին նա Կոսովոյի դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է որպես երկրի նախագահի թեկնածու։ Որպես այդ կուսակցության անդամ՝ Ֆլորա Բրովինան 2004 թվականին ընտրվել է Կոսովոյի խորհրդարանի անդամ։ Ղեկավարել է Կոսովոյի ալբանացիների կանանց լիգան։

Ֆլորա Բրովինան հեղինակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ[7].

  • «Vërma emrin tim» (1973),
  • «Bimë e zë» (1979),
  • «Luleborë» (1988),
  • «Mat e çmat» (1995),
  • «Thirrje e Kosovë» (1999)։

2001 թվականին Ֆլորա Բրովինայի բանաստեղծությունները հրատարակվել են Նյու Յորքում (թարգմանիչ՝ Ռոբերտ Էլսի)։

Պարգևներ խմբագրել

1999 թվականին Ֆլորա Բրովինան արժանացել է շվեդական ՊԵՆ ակումբի մրցանակի և ամերիկյան PEN American CenterBarbara Goldsmith Freedom to Write Award մրցանակի։ Նա նաև Հայնրիխ Բյոլի հիմնադրամի մարդու իրավունքների մրցանակի դափնեկիր է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել