Ֆլեքեֆյորդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆլեքեֆյորդը կոմունա է Նորվեգիայի Վեստ Ագդեր ֆյուլքեում։ Այն գտնվում Լիստեր ավանդական շրջանում։ Կոմունայի ադմինիստրատիվ կենտրոնը Ֆլեքեֆյորդ քաղաքն է։ Ֆլեքեֆյորդում են գտնվում Սիրա, Գյուլանդ, Ռասվագ, Կիրկեհավն և Անա-Սիրա գյուղերը։
Ֆլեքեֆյորդ նորվ.՝ Flekkefjord | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Վեստ Ագդեր | ||
Վարչկենտրոն | Ֆլեքեֆյորդ | ||
Բնակչություն (2016) | 9096 (123-րդ տեղ) | ||
Խտություն | 18,9/քկմ | ||
Տարածք | 543,53 քկմ | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1842 թ. | ||
Սահմանակցում է | Սոկնդալ, Լուն, Սիրդալ և Kvinesdal? | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
flekkefjord.kommune.no |
Ֆլեքեֆյորդը Սորլանդետ աշխարհագրական շրջանի ամենաարևմտյան կոմունան է։ Այն գտնվում է Ստավանգեր և Քրիստիանստադ քաղաքների գրեթե ճշգրիտ մեջտեղում։
Ընդհանուր տեղեկություններԽմբագրել
Ֆլեքեֆյորդ փոքր քաղաքը դարձել է կոմունա 1838 թ․ հունվարի 1-ին։ 1942 թ․, որպես Նես կոմունայի մի մասը (բնակչությունը՝ 377), փոխանցվել է Ֆլեքեֆյորդ քաղաքին։ 1965 թ․ հունվարի 1-ին, եղել է խոշոր քաղաքային միավորում Շեյի Կոմիտեի աշխատանքի պատճառով։ Այդ օրը, Բակկե (առանց Օքսենդալի շրջանի), Գյուլանդ, Հիդրա և Նես կոմունաները միավորվել են Ֆլեքեֆյորդ քաղաքի հետ՝ ստեղծելով նոր, ավելի խոշոր Ֆլեքեֆյորդի կոմունան 8,800 բնակչով։ 1987 թ․ հունվարի 1-ին հյուսիսային Ֆլեքեֆյորդի Վիրակ և Էսպեվեիտ շրջանները (բնակչությունը՝ 41), փոխանցվել են Սիրդալի կոմունային։
ԱնվանումըԽմբագրել
Կոմունան (և քաղաքը) անվանվել են տեղեկան Flekkefjorden ֆյորդի անունով։ Ֆյորդը անվանվել է հին Flikka ֆերմայի անունով, որը տեղակայված է եղել ֆյորդի մոտ։ Անվան նշանակությունն անհայտ է։
ԵկեղեցիներԽմբագրել
Նորվեգիայի եկեղեցին ունի չորս ծխական համայնք (sokn) Ֆլեքեֆյորդի կոմունայում։
Ծխական համայնք (Sokn) | Եկեղեցու անունը | Եկեղեցու վայրը | Կառուցման տարեթիվը |
---|---|---|---|
Բակկե | Բակկեի եկեղեցի | Սիրա | 1865 |
Ֆլեքեֆյորդ | Ֆլեքեֆյորդի եկեղեցի | Ֆլեքեֆյորդ | 1966 |
Գյուլանդ | Գյուլանդի եկեղեցի | Նուլանդ (Գյուլանդի մոտ) | 1982 |
Հիդրա | Հիդրայի եկեղեցի | Կիրկեհամն | 1924 |
Քույր քաղաքներԽմբագրել
Ֆլեքեֆյորդը քույր քաղաք է հետևյալ վայրերի հետ։