Ֆիտյարի ճակատամարտ (նորվ.՝ Slaget ved Fitjar på Stord), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 961 թվականին։ Միմյանց դեմ մարտնչում էին մի կողմից Նորվեգիայի թագավոր Հոկոն I Բարին, մյուս կողմից` նրա կողմից գահընկեց արված Էիրիկ Արյունարբու Սեկիրայի որդիները: Չնայած որ Հոկոնի զորքին հաջողվում է ջախջախիչ պարտության մատնել հակառակորդի բանակին, ինքը` Հոկոնը մահացու վիրավորվում է մարտի դաշտում և կարճ ժամանակ անց մահանում: Հոկոնի մահից հետո Նորվեգիայի թագավոր է դառնում Էիրիկ Արյունարբու Սեկիրայի ավագ որդին` Հարալդ II Գորշ մաշկը:
ԾանոթագրություններԽմբագրել