Ֆիոնա Գրեմ
Ֆիոնա Գրեմ (սեպտեմբերի 16, 1961[1][2], Մելբուռն, Ավստրալիա[3]), ավստրալացի մարդաբան է, ով աշխատում է որպես գեյշա Ճապոնիայում[4][5]։ Նա առաջին անգամ հանդես է եկել որպես գեյշա 2007 թվականին Տոկիոյի Ասակուսա թաղաասում Սայուկի (ճապ.՝ 紗幸) անվան տակ։
Ֆիոնա Գրեմ ճապ.՝ フィオナ・グラハム | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1961[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կեյոյի համալսարան և Օքսֆորդի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | մարդաբան, Գեյշա և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Կեյոյի համալսարան և Վասադա համալսարան |
Կայք | sayuki.net |
Fiona Caroline Graham Վիքիպահեստում |
ԿրթությունԽմբագրել
Սայուկին ծնվել է Մելբուռնում[6] և առաջին անգամ այցելել է Ճապոնիան 15 տարեկանում՝ ուսանողական փոխանակման ծրագրով[7]։ Այնտեղ սովորելով 1 տարի՝ վերադարձել է տուն[8]։
Իր առաջին բարձրագույն կրթությունը ստացել է Կեյո համալսարանում, մասնագիտությունը՝ հոգեբանություն: Մագիստրոսական դիպլոմը ստացել է 1992 թվականին, իսկ ասպիրանտուրան ավարտել է 2001-ին Օքսֆորդի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է ճապոնական կորպորատիվ մշակույթը[9][10]։ 2008 թվականից սկսած՝ Ֆիոնա Գրեմը գեյշաների մշակույթի մասին դասախոսություններ է կարդում Կեյո և Վասեդայի համալսարաններում[11][12]։
Գործունեությունը որպես գեյշաԽմբագրել
2007 թվականի դեկտեմբերի 19-ին Տոկիոյի Ասակուսա թաղամասում Ֆիոնա Գրեմն առաջին անգամ հանդես եկավ որպես գեյշա՝ Սայուկի անվան տակ, որը, համաձայն իր մեկնաբանության, նշանակում է "թափանցիկ երջանկություն"[13]։ Գեյշա դառնալու համար նա 1 տարի պատրաստվել է, անցել է տարբեր պարապմունքներ[14][15]։ Սկզբից Ֆիոնա Գրեմը ցանկանում էր գեյշա դառնալ մեկ տարի տևողությամբ ակադեմիական ծրագրի շրջանակներում[16]։ Օքսֆորդի համալսարանում ասպիրանտուրան ավարտելուց հետո, նա սկսում է աշխատել NHK, BBC, National Geographic և այլ հեռուստաալիքների տարաբեր ծրագրերում. Ֆիոնա Գրեմի դեբյուտը և գեյշաների տանն անդամագրությունը տարբերում է իրեն ամերիկացի գիտնական Լիզա Դոլբիից, ով 1970-ական թվականներին ուսումնասիրել է գեյշաներին, այցելել տարբեր միջոցառումների որպես գեյշա[17][18][19]։ Sayuki did a short apprenticeship of 11 months.[20] Նա հաճախել է թեյախմության արարողակարգի, շամիսենի երգեցողության, ինչպես նաև յոկուբուե դասերի։ Վերջինս նա ընտրել էր, քանի որ երկար տարիներ տիրապետել է ֆլեյտա նվագելու արվեստին[4][21][22]։
2011 թվականի փետրվարից Սայուկին այլևս չի անդամակցում Ասակուսայի գեյշաների ասոցիաիցային և հանդես է գալիս անկախ, նաև կրթում է երիտասարդ գեյշաներին[23]։
2011 թվականին Սայուկին բացում է կիմոնոյի խանութ Տոկիոյի Ասակուսա շրջանում[13] In July 2013, Sayuki, performed at the Hyper Japan festival in the United Kingdom.[24]։ 2013 թվականին Սայուկին ուներ իր անկախ գեյշաների տունը Տոկիոյի հին Յանակա թաղամասում, որտեղ նա կրթում էր չորս աշակերտների[25][26][27]։ 2014 Թվականին Սայուկին բացում է բար Հոկայդոյում.[28] Իսկ 2015 թվականին հրավիրվում է Բրազիլիա, որտեղ մասնակցում է կարնավալին[29]։
Զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումըԽմբագրել
Սայուկիի մասին լուսաբանել են հետևյալ զանգվածային լրատվամիջոցները։
- The Independent, 2008 թվականի հունվար[30]։
- Japan Times, 2008 թվականի հունիս[31]։
- Marie Claire նորաձևության ամսագիրը, 2009 թվականի նոյեմբեր[32]։
- Օփրա Ուինֆրիի շոուն, 2010 թվականի փետրվար[33]։
- Մետրո բրիտանական ամսագիր, 2013 թվականի հուլիս.[34]
- Alpha TV շվեյցարական ալիքը՝ ճապոնաշվեյցարական հարաբերությունների 150-ամյակի կապակցությամբ, 2015 թվականի փետրվար[35]։
- CNN-ի կայքում, 2015 թվականի փետրվար.[36]
- Tenshoku DE Tenshoku ճապոնական հեռուստահաղորդում, 2015 թվականի մայիս[37]։
- Ճապոնական Մետրոպոլիս ամսագիր, 2016 թվականի հունիս.[38]
- "Disrupting Japan" հաղորդման շրջանակներում փոդքաստ, որի թեման թվային դարաշրջանում գեյշայի մշակույթի մասին էր, 2016 թվականի նոյեմբեր[39]
- Daily Motion ճապոնական հեռուստատեսության հաղորդմում, 2016 թվականի դեկտեմբեր[40]։
- La Vanguardia իսպանական ամսագիր, 2017 թվականի մայիս[41]։
- Tokyo Weekender ամսագիր, 2017 թվականի հոկտեմբեր[42]։
- Vanity Fair Italy ամսագիր, 2018 թվականի սեպտեմբեր[43]։
- Australian Broadcasting Corporation-ի Radio National ռադիոյին տրված ինտերվյու, 2015 թվականի փետրվար[44]։
ԳրականությունԽմբագրել
- Ճապոմնական ընկերության ներսում (անգլ.՝ ), hեղինակ՝ Ֆիոնա Գրեմ: Curzon Press հրատարակչություն, 2003 թ., 0-415-30670-1
- Ճապոնական ընկերությունը ճգնաժամային իրավիճակում. գաղափարախոսություն, ստրատեգիա, պատմություն (ժամանակակից Ճապոնիա) (անգլ.՝ , հեղինակ՝ Ֆիոնա Գրեմ։ Routledge հրատարակչություն, 2005 թ., 0-415-34685-1
- Քաղաքականության մեջ խաղալիս. Օքսֆորդի միության էթնոգրաֆիան (անգլ.՝ ), հեղինակ՝ Ֆիոնա Գրեմ, Dunedin Academic Press հրատարակչություն, Էդինբուրգ, 2005 թ., 978-1-903765-52-4
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 OCLC. Record #213435017 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 Կոնգրեսի գրադարանի ստուգիչ համար
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #173662285 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 Ng Adelaine (օգոստոսի 1, 2011)։ «A glimpse into the secret world of geisha»։ Վերցված է մայիսի 13, 2013
- ↑ «The Sayuki Geisha Banquet service Starts!!»։ Niseko Japan։ Japan: Niseko Promotion Board Co., Ltd.։ հունվարի 7, 2013։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 30, 2013-ին։ Վերցված է մայիսի 13, 2013
- ↑ «Fiona Caroline Graham»։ Library of Congress։ 2015։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է 2015-03-16։ «... studied at Keio Univ., worked in the Japanese life insurance industry; later, Master's degree, management studies and Doctorate in social anthropology, U. of Oxford; her exper. and production of a film documentary for NHK form the basis for the fieldwork in the book ... data sh.»
- ↑ Ryall Julian (հունվարի 9, 2008)։ «Westerner inducted into mysteries of geisha»։ The Telegraph (Japan: Telegraph Media Group Limited)։ Վերցված է հունիսի 6, 2011
- ↑ Grunebaum Dan (June 2016)։ «Sayuki Being a gaijin geisha isn’t easy but it can be fun»։ Metropolis Magazine
- ↑ Graham Fiona (1992)։ Aspects of a Japanese organisation (Thesis)։ Thesis MPhil--University of Oxford
- ↑ Graham Fiona (2001)։ Ideology and practice: an ethnology of a Japanese company (Thesis)։ Thesis DPhil--University of Oxford
- ↑ «2012-2013 Keio University: International Center Courses»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2015
- ↑ «Course List (Spring Semester)»։ April 2014։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 7, 2014-ին։ Վերցված է հոկտեմբերի 29, 2015
- ↑ 13,0 13,1 Martin Alex (հունիսի 3, 2011)։ «Geisha cuts into kimono market»։ The Japan Times Online։ Japan: The Japan Times Ltd.։ Վերցված է հունիսի 8, 2014
- ↑ «Melbourne woman becomes a geisha»։ 9 News։ Ninemsn Pty Ltd։ հունվարի 8, 2008։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 5, 2012-ին։ Վերցված է հուլիսի 7, 2011
- ↑ Corkill Edan (հունիսի 29, 2008)։ «Aussie geisha speaks out»։ The Japan Times։ The Japan Times Ltd.։ Վերցված է հունիսի 3, 2009
- ↑ Nakano, Keisuke (12 May 2008), «Meet Sayuki, first foreign geisha», The Nikkei Weekly
- ↑ Dalby Liza (1983)։ Geisha։ London: Vintage U.K.։ էջեր 106–112։ ISBN 978-0-09-928638-7
- ↑ Hyslop Leah (հոկտեմբերի 4, 2010)։ «Liza Dalby, the blue-eyed geisha»։ The Telegraph (London)։ Վերցված է հուլիսի 18, 2011
- ↑ Corkill Edan։ «Aussie geisha speaks out»։ The Japan Times։ The Japan Times։ Վերցված է սեպտեմբերի 28, 2011
- ↑ Bunny Bissoux (October 2017)։ «A day in the life of a geisha»։ Tokyo Weekender Magazine: 24, 25
- ↑ Sayuki։ «Getting to be a Geisha»։ The Mainichi Daily News։ Japan: The Mainichi Newspapers։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 8, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 26, 2014
- ↑ Romero Tim (նոյեմբերի 22, 2016)։ «Will Japan's Geisha Survive the Digital Age? – Disrupting Japan»։ Disrupting Japan։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 27, 2017-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2017
- ↑ 外国人芸者の独立ダメ...業界組合「想定外」と困惑 [Foreign geisha denied independence - Association uneasy at unexpected turn of events]։ Sponichi Annex (Japanese)։ Japan: Sports Nippon Newspapers։ հունիսի 6, 2011։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 10, 2011-ին։ Վերցված է օգոստոսի 5, 2011
- ↑ «Sayuki The First Western Geisha Appears at HYPER JAPAN 2013» (pdf)։ Hyper Japan։ 2013։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 22, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2015
- ↑ «Meet Sayuki, the world’s first western geisha»։ Metro։ United Kingdom: Associated Newspapers Limited։ հուլիսի 25, 2013։ Վերցված է նոյեմբերի 13, 2014
- ↑ «花柳界初 外国人芸者 紗幸 好きこそ物の上手なれ»։ jukushin.com։ Վերցված է դեկտեմբերի 5, 2014
- ↑ «The Western woman who became a geisha»։ Tokyo: The National։ Վերցված է 2014-11-14
- ↑ «Archive copy»։ wikiwix.com։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 23, 2014-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2014
- ↑ Lucas-Hall Renae։ «Sayuki Ushers the Japanese Geisha into the 21st Century»։ cherryblossonstories.com
- ↑ «Turning Japanese: the first foreign geisha»։ The Independent։ հունվարի 24, 2008
- ↑ Corkill Edan (2008-06-29)։ «Sayuki: Aussie geisha speaks out»։ The Japan Times Online (en-US)։ ISSN 0447-5763։ Վերցված է 2018-04-23
- ↑ Haworth Abigail (նոյեմբերի 9, 2009)։ «Meet Japan's First Western Geisha»։ Marie Claire։ Hearst Communication, Inc.։ Վերցված է օգոստոսի 5, 2011
- ↑ «Lisa Ling goes inside the world of a modern geisha and a real-life nunnery»։ Oprah.com։ Harpo Productions, Inc.։ փետրվարի 9, 2010։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 5, 2011
- ↑ Scott Lisa (հուլիսի 25, 2013)։ «Meet Sayuki, the world's first western geisha»։ Metro։ Associated Newspapers Ltd.։ Վերցված է ապրիլի 18, 2015
- ↑ 150 Years Anniversary of the Establishment of Diplomatic Relations between Switzerland and Japan, Sayuki.net, 12 December 2014.
- ↑ Irvine Dean (փետրվարի 2, 2015)։ «'A beautiful life': The Australian woman who became a geisha»։ Cable News Network. Turner Broadcasting System, Inc.։ Վերցված է ապրիլի 18, 2015
- ↑ Sanma’s Tenshoku DE Tenshoku, Sayuki.net, 27 May 2015.
- ↑ Sayuki: Being a gaijin geisha isn’t easy – but it can be fun, Metropolis, 3 June 2016.
- ↑ 61: Will Japan’s Geisha Survive the Digital Age?", Disrupting Japan, 22 November 2016.
- ↑ 紗幸さんの日本に住む理由とは?「メルボルン出身 芸者」 "What is the reason for Ms. Sayuki living in Japan? "Melbourne-born geisha"", Daily Motion, December 2016.
- ↑ "Geishas 'millennials'", La Vanguardia, 28 May 2017.
- ↑ Bunny Bissoux, "A Day in the Life of a Geisha", Tokyo Weekender, 14 October 2017.
- ↑ «La vita segreta di Asaka, apprendista geisha»
- ↑ «The mysterious world of the geisha»։ RN։ ABC։ հունվարի 12, 2015։ Վերցված է ապրիլի 22, 2015