Ֆինլանդիայի զինված ուժեր

Ֆինլանդիայի զինված ուժեր (ֆիններեն՝ Suomen puolustusvoimat, շվեդ.՝ Finlands försvarsmakt), Ֆինլանդիայի Հանրապետության զորքերի ամբողջությունն է (զինված ուժեր), այն նախատեսված է պետության տարածքային ամբողջականության, ազատության և անկախության պաշտպանության մասին։

Ֆինլանդիայի զինված ուժեր
Տեսակզինված ուժեր
Երկիր Ֆինլանդիա
Հիմնադրված է1918
ԿառուցվածքFinnish Army?, Finnish Navy?, Finnish Air Force? և National Defence University?
Տարեկան ծախսերի հանրագումար2 659 000 000 €
Կայքpuolustusvoimat.fi
 Military of Finland Վիքիպահեստում

Զինված ուժերը կազմված են՝ Ցամաքային զորքերից, Ռազմածովային նավատորմից, Ռազմաօդային ուժերից և հատուկ ծառայություններից։ 2015 թվականի գարնանը ստեղծվել է արագ արձագանքման ջոկատ[1]։

Ֆինլանդիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է՝ գեներալ Յարմո Լինդբերգը (2014 թվականի օգոստոսի 1-ից)[2]։

Պատմություն խմբագրել

Մինչև 1918 թվականը խմբագրել

Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց և 1809 թվականին Ֆինլանդիայի մեծ իշխանության ստեղծումից հետո, արդեն 1811 թվականին մշակվում է ֆիննական ազգային բանակի ստեղծման ծրագիրը, որը մերժվեց Ալեքսանդր I-ի կողմից հետևյալ մակագրությամբ՝ «ազգային սպառազինությունը կարող է ունենալ անցանկալի հետևանքներ»։ Ռուսաստանում զինապարտության օրենքի ընդունումից հետո Ալեքսանդր II-ը որոշեց, որ այն պետք է գործի նաև Ֆինլանդիայի մեծ իշխանությունում։

Ֆինլանդացի նորակոչիկները 1878 թվականից սկսած մնացին և ծառայությունը անցկացրին սեփական զինված ուժերի կազմում և Ֆինլանդիայի մեծ իշխանության սահմաններում։ Ֆինլանդիայի համերկրային սեյմի 1877-1878 նստաշրջանի որոշմամբ ֆիննական բանակը «կարող է հետապնդել միայն մեկ նպատակ՝ պաշտպանել Ֆինլանդիայի գահը և ֆինների հայրենիքը»։ Ծառայության ժամկետը սահմանվում է երեք տարի (այդ ժամանակ Ռուսաստանում ծառայության ժամկետը 5 տարի էր), իսկ նահանգները պարտավոր էին պատերազմական դրության ժամանակ Ռուսաստանին տրամադրել իրենց տղամարդ բնակչության 5 %-ը, սա այն դեպքում, երբ Ֆինլանդիային տրամադրվում էր 1,5 %։ Ֆիննական զորքերում արգելված էր նշանակել ռուս սպաների։

Կապված Ռուսական կայսերական բանակում զորակոչի հետ 1901 թվականին առանձին զինված ուժերը լուծարվեցին։

Ֆիննական զինված ուժերը հաճախակի մասնակցել էին Ռուս-թուրքական պատերազմին (1877-1878 թթ.), ֆիննական գումարտակները մասնակցել են Դուբնյակ քաղաքի մարտերին։

Նիկոլայ II-ի գահակալության պրակտիկան աշխուժություն է մտցնում աջ պահպանողականների մեջ, սկսած 1901 թվականից ռուսների բոլոր փորձերը ֆիննական զինված ուժերին վերադարձնել ռուսական բանակի կազմի մեջ դժգոհության ալիք էր բարձրացնում հենց ֆինների մոտ։ 1905 թվականից կայսրությունը և Ֆինլանդիայի մեծ իշխանությունը զիջումների են գնում՝ կայսրությունը պարտավորվում է զորակոչի համար Ֆինլանդիային յուրաքանչյուր տարի վճարել 10 միլիոն ֆինլանդական մարկ։

1918—1938 խմբագրել

Ֆինլանդիայի զինված ուժերի կազմավորումը սկսվել է անկախության հռչակումից հետո՝ 1917 թվականի դեկտեմբերին և շարունակվեց քաղաքացիական պատերազմի ընթացքում։ 1919 թվականի գարնանը ստեղծվեց Ֆինլանդիայի սահմանապահ զորքերը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մինչև Գերմանիայի կապիտուլյացիան Ֆինլանդիան Գերմանական կայսրության կողմից ռազմական օգնություն է ստանում։ Բացի այս ամենը Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ ստեղծվում է Մուրմանսկի լեգիոնը։

1919 թվականին զինված ուժերին MG.08/15 և MG.08/18 գնդացիրներ է մատակարարում գերմանական ռազմական էքսպեդիցիոն կորպուսը, ֆիննական բանակը նույն տեսակի գնդացիրներ է ստանում նաև Ֆրանսիայից, սակայն 1920 թվականին ֆիննական բանակի հրամանատարությունը որոշում է ընդունում թարմացնել գնդացիրները և այս նպատակով 1920-1928 թվականներին Դանիայում թողարկվում է գրեթե 700 հատ Մադսեն տեսակի ձեռքի գնդացիր[3]։

Ֆինլանդիան մասնակցել է 1918-1921 թվականներին Ռուսաստանում տեղի ունեցած ռազմական միջամտությանը։ 1920 թվականի հոկտեմբերի 14-ին Տարտու քաղաքում ՌԽՖՍՀ-ի և Ֆինլանդիայի միջև ստորագրվեց Տարտուի խաղաղության համաձայնագիրը։

1920-ական թվականներին սկսվեց «Մաներհայմի գիծ» պաշտպանական բնագծի կառուցումը։

1924 թվականի հոկտեմբերին ֆիննական բանակի հրամանատարությունը իր առաջ տեխնիկական առաջադրանք դրեց ստեղծել նոր ձեռքի գնդացիր, որն էլ դարձավ L/S-26-ը (ընդհանուր ֆիննական բանակը ստացավ ավելի քան 4700 հատ L/S-26 և մոտ 50 հատ L/S-26/32)[3]:

1924—1925 թվականներին անգլիացի գեներալ Քերկայի հրամանատարությամբ ֆիննական բանակը վերակազմավորվեց, մշակվեց բանակի համալրման ծրագիր[4]։

1926 թվականին Ֆինլանդիայի ռազմական բյուջեն կազմել է երկրի պետական բյուջեի 17,4%-ը, զորահավաքային ռեզերվը ավելացնելու նպատակով ֆիննական բանակը Իտալիայից գնեց 42 հազար եռագծանի ռուսական նմուշի հրացաններ և 625 "մաքսիմ" գնդացիր։ 1927 թվականին Ֆինլանդիայի ռազմական բյուջեն կազմեց երկրի պետական բյուջեի 15,3%-ը, ավարտին հասցվեց զենքի պետական գործարանի շինարարությունը և ընդլայնվեց վառոդի գործարանը, սկսվեց զինված ուժերի թվային վերակազմավորում, նաև սկսվեց կազմակերպական և տեխնիկական հզորացում[5]։

1928 թվականի սկզբին Ֆինլանդիայի ավտոպարկում կար 25 250 ավտոմեքենա (ավտոտրանսպորտի այս քանակաը բավականացնում էր ֆիննական բանակին)[6]։

1930-ական թվականներին սկսվեց տանկային զորքերի ստեղծումը՝ Ֆրանսիայից ստացվեց 32 FT-17 տեսակի տանկ[7], Մեծ Բրիտանիայից 1934 թվականին մատակարարվեց գնդացրային «Vickers Carden Loyd mod.33» տիպի մեկ տանկ[8], իսկ սկսած 1937 թվականից մինչև 1939 թվականի սեպտեմբերի 1-ը ևս 32 Vickers Mk E տիպի տանկ[9]։ Բացի այդ Շվեդիայում ֆիննական բանակը պատվիրել էր վեց Landsverk L-182 զրահամեքենա։

1931 թվականին Հելսինկիում կառուցվեց Sisu մեքենաշինական ընկերությունը, որը 1932 թվականին թողարկեց 1,5-տոննանոց S-321 и S-323 մոդելի բեռնատարներ, իսկ հետագայում SO-3 և SH-6 մոդելների ավտոմեքենաներ (որոնք քիչ քանակով արտադրվեցին ֆիննական բանակի համար)։ Նաև 1936—1937 թվականներին ընկերությունը ստեղծեց «Sisu» գնդացրային ավտոմեքենա։ Արդյունքում 1938 թվականին ֆիննական բանակը ուներ 430 բեռնատար (որոնցից 20-ը ֆիննական արտադրության էին) և արտասահմանյան արտադրության մարդատար ավտոմեքենաներ[10]։

1935 թվականին ֆիննական բանակի սպառազինության մեջ մտավ Lahti L-35 ատրճանակը։

Վարկաուս քաղաքի «A. Ahlström Ltd.» մեքենաշինական գործարանի արտադրական բազայում ստեղծվեցին տանկաշինական արհեստանոցներ, որոնք հանդիսանում էին ֆիննական ցամաքային ուժերի բազային կենտրոնը[11]։

1939—1945 խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին 1939 թվականին ֆիննական բանակն ուներ 480 բեռնատար (որոնցից 25-ը ֆիննական արտադրության էին) և մարդատար ավտոմեքենաներ[10]։

1939 թվականի նոյեմբերի 30-ից 1940 թվականի մարտի 12-ը ֆիննական զորքերը մասնակցել են Ձմեռային պատերազմին։ Պատերազմն ավարտվել է 1940 թվականի մարտի 12-ին Մոսկվայի խաղաղության համաձայնագրով (ռազմական գործողությունները դադարել են մարտի 13-ին[12]):

1941 թվականի հունիսից մինչև 1944 թվականի սեպտեմբերի 4-ը Ֆինլանդիան որպես հիտլերյան Գերմանիայի դաշնակից երկիր մասնակցել է ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և հակահիտլերյան կոալիցիայի անդամ մյուս երկրների դեմ ընթացող պատերազմին[13]։

1944 թվականի սեպտեմբերի 19-ին Մոսկվայում Ֆինլանդիայի, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվում է Մոսկովյան հրադադարի համձայնագիրը, որից հետո երկիրը դուրս եկավ պատերազմից, ապա մարտական գործողություններ սկսեց Ֆինլանդիայի տարածքում գտնվող գերմանական զորքերի դեմ։ 1945 թվականի մարտին Ֆինլանդիայի կառավարությունը պատերազմ է հայտարարում Գերմանիային[14]։ 1944-1945 թվականներին Լապլանդական պատերազմի արդյունքում գերմանական զորքերը տվեցին մոտ 1000 զոհ, 2000 հազար վիրավոր, իսկ գերիների թիվը հասնում էր 1300-ի, իսկ ֆիննական բանակը տվեց 774 զոհ, 262 անհետ կորած և 2904 վիրավոր[15]։

1944 թվականի նոյեմբերից Ֆինլանդիայի զինված ուժերի հրամանատարությունը Հակահիտլերյան կոալիցիայից գաղտնի սկսեց վառելիքի, քսայուղերի, սպառազինության, զինամթերքի և ռազմական գույքի հավաքագրում, որը հանդիսանում էր Մոսկովյան հրադադարի համաձայնագրի կետերի խախտում։ Գործողության պլանավորմանը և իրականացմանը մասնակցում էին գլխավոր շտաբի 30 սպաներ և ռազմական գերատեսչության շրջանային վարչությունների 300 աշխատողներ, 650 զինծառայող զբաղվել է ռազմական գույքի քողարկման աշխատանքներով, իսկ 900-ից ավելի զինծառայող պահպանում էին գաղտնի պահեսնտերը[16]։ 1947 թվականի մարտի 4-ին Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց այն մասին, որ ռազմական գույքի և երկրում ստեղծված գաղտնի պահեստների գործի քննության ընթացքում հաշվառվել է 6000 մարդ (այդ թվում Ֆինլանդիայի զինված ուժերի երկու գեներալ-լեյտենանտ, 4 գեներալ-մայոր, 19 գնդապետ, 31 փոխգնդապետ), որոնցից 1256-ը եղել են ենթարկվել են կարճաժամկետ ձերբակալության, 128-ը նախնական բանտարկության։ 1311 գաղտնի պահեստներում գտնվել է 11 ականանետ, 40 հակատանկային զենք, 509 ձեռքի գնադցիր, 132 գնդացրային այլ համակարգեր, 2852 ինքնաձիգ, 20 494 հրացան, 474 պանցերֆաուսթ, 15 703 ձեռքի նռնակ, 6199 ական, 22 272 կգ պայթուցիկ նյութեր, 8 847 650 փամփուշտ, 766 դաշտային հեռախոս, 78 դաշտային հեռախոսի փոխարկիչ, 180 դաշտային ռադիոկայան, 92 կարճալիք հեռախոս, 1611 կմ հեռախոսային հաղորդալար, 138 500 լ բենզին, 24 416 լ կերոսին, 7162 կգ քսայուղ, մեծ քանակությամբ սննդամթերք, վրաններ և այլ ռազմական պարագաներ։ Բացի այդ Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցները խուզարկությունից հետո պահեստներից դուրս գտան ևս 3 գնդացիր, 18 ինքնաձիգ, 195 հրացան, 238 ձեռքի նռնակ, և 79 269 փամփուշտ՝ արդյունքում գտնված զենք զինամթերքի ընդհանուր քանակը համարժեք էր 87 602 հազար ֆիննական մարկի[17]։ Հետաքննության արդյունքում փատասխանատվության ենթարկվեցին ֆիննական բանակի մի շարք բարձրաստիճան սպաներ (այդ թվում գեներալ-լեյտենանտներ Աիրոն և Մյակինենը, գնդապետներ Նիհթիլյան և Հուհթալան)[18]։

1945 թվականից հետո խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիան մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողույթուններից մի քանիսին։ Առաջին անգամ ֆիննական ստորաբաժանումները ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցել են «United Nations Emergency Force-ի» ուժերի կազմում, որը ստեղծվել էր Սուեզի ճգնաժամից հետո։ Ֆինլանդիան այս գործողություններին մասնակցելու ընթացքում տվել է 45 զոհ[19]։

1961 թվականի օգոստոսի 25-ին ստեղծվեց եգերական պարաշյուտիստական դպրոցը[20]։

1978 թվականի դրությամբ Ֆինլանդիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 40 հազար մարդ (նրանցից 32 հազար զինծառայող արագ արձագանքման խմբերի անդամ էին)[14]՝

  • ցամաքային զորքերն ունեին 34 հազար զինծառայող, ցամաքային զորքերում ընդգրկված էին վեց հետևակային բրիգադներ, 8 առանձին գումարտակ, երեք գնդեր և երկու առանձին հերտանային դիվիզիաներ, մեկ գունդ և չորս առանձին զենիթահրետանային դիվիզիա[14]։
  • օդադեսանտային ուժերն ունեին 3 հազար զինծառայող և մոտ 50 մարտական ինքնաթիռ (2 ռմբակոծիչ և 1 ուսումնական էսկադիրլիա), նաև մեկ տրանսպորտային էսկադիրլիա, մեկ ընդհանուր նշանակության էսկադիրլիա, մեկ կապի էսկադիրլիա և ևս մեկ ուղղաթիռային էսկադիրլիա[14]։
  • ռազմածովային ուժերը ունեին 2,5 հազար զինծառայող և ավելի քան 60 նավ[14]։

Ֆինլանդիան UNIFIL խաղաղապահ զորակազմի հետ ստորաբախանում է ուղարկել հարավային Լիբանան։

  • 1985 թվականի հունիսի 7-ին[21] «Հարավային Լիբանանի բանակի» ջոկատներից մեկը զինաթափեց և գերի վերցրեց UNIFIL-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող 24 ֆինլանդացի զինվորի և մեկ ֆրանսիացի գնդապետի[22]։ Հարավային Լիբանանի բանակի զինյալները սպառնում էին սպանել ֆինլանդացի խաղաղապահներին, որոշ ժամանակ անց երեք զինվորի ազատ արձակեցին[23], իսկ մնացած գերիներն ազատ արձակվեցին 1985 թվականի հունիսի 16-ին[24]։
  • 2001 թվականի հոկտեմբերի 16-ին ֆիննական զորախումբը դուրս է գալիս UNIFIL-ի կազմից։ Ընդհանուր 19 տարիների ընթացքում UNIFIL-ի կողմից իրականացվող գործողություններին մասնակցել է 11200 ֆինլանդացի զինծառայող, որոնցից 11-ը զոհվել են[25]։

1994 թվականի մայիսի 9-ից Ֆինլանդիան ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (Partnership for Peace) ծրագրին[26]։

  • 1995 թվականին սկսվեց Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների օպերատիվ համատեղելիության կազմավորումների «Պլանավորման և վերլուծության գործընթացը»[26]։
  • 1997 թվականին ՆԱՏՕ-ի երկրների և Ֆինլանդիայի միջև ստորագրվեց «կարգավիճակի մասին համաձայնագիրը», որը թույլ էր տալիս երկու կողմերին զորքեր տեղակայել միմյանց տարածքում[26]։

1995 թվականից բանակում որպես կամավոր կարող են ծառայել նաև իգական սեռի ներկայացուցիչները։

1997 թվականի հունվարին Ուտտի բնակավայրի մոտ գտնվող Պարաշյուտիսների պատրաստման կենտրոնի բազայում ստեղծվեց հատուկ նշանակության եգերական գունդ, որին տրվեց «Ուտտի» անվանումը[20]։

1999 թվականին Կոսովոյում և Մեթոխիայում իրավիճակի կայունացմանը նպաստելու նպատակով Ֆինլանդիան KFOR-ի կազմում զորախումբ է ուղարկում տվյալ շրջաններ։

Ֆինլանդիան մասնակցել է Աֆղանական պատերազմին (2001-2014)։ 2002 թվականի հունվարին հայտարարվեց, որ ֆիննական խաղաղապահ զորակազմը Աֆղանստանի տարածքում պետք է կատարի սահմանափակ խնդիրներ՝ «միջազգային մարդասիրական գործունեության անվտանգության ապահովում և կապի ապահովում ISAF խմբավորման համար»[27]։ 2006 թվականի փետրվարի կեսերին ֆիննական զորախումբի թվաքանակը կազմում էր 91 զինծառայող[28], 2006 թվականի փետրվարի 18-ին որոշում է ընդունվում կատարել հմալրում և զորախմբի թվաքանակը հասնում է 100 զինծառայողի[29]։ 2009 թվականի հունվարին Աֆղանստանում ֆիննական զորախմբի թվաքանակը կազմել է 110 մարդ և կրկին համալրում կատարելու որոշում է ընդունվում[30]։ 2011 թվականի մարտի 4-ին ֆիննական զորախմբի թվակազմը կազմել է 165 զինծառայող[31]։ Հետագայում ֆիննական զորախմբի թվաքանակը հասցվել է 195 մարդու, 2011 թվականի նոյեմբերի 29-ին Աֆղանստանում ֆիննական զորախմբի թվակազմը կրճատելու որոշում է ընդունվում[32]։ 2013 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ֆիննական զորախմբի թվաքանակը կազմում է 100 զինծառայող[33]։ Ֆիննական զորախումբը խաղաղապահ գործողության իրականացման ընթացքում տվել է 2 զոհ և ավելի քան 13 վիրավոր։

2003 թվականին ֆինլանդական բանակը Գերմանիայից գնել է 140 հատ «Leopard 2A4» մոդելի տանկ[34]։

2011 թվականի դրությամբ Ֆինլանդիայի ռազմական բյուջեն կազմում է 3,62 մլրդ ԱՄՆ դոլար, զորահավաքային ռեսուրսը հասնում է մինչև 300 հազար մարդու, զինված ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում է 22,25 հազար մարդ (նրանցից 16,5 հազարը արագ արձագանքման ծառայության զինծառայող), ռեզերվը կազմում է 340 հազար մարդ, ևս 11,5 հազարը ծառայել են ռազմականացված կառույցներում[35]։

  • Ցամաքային զորքեր՝ ներառյալ շտաբը կա 4 հրամանատարություն, 12 բրիգադ (մեկ զրահատանկային, երկու մեքենայացված, մեկ հրետանային, մեկ ինժեներական, երեք եգերական), մի քանի զենիթահրետանային գունդ, մեկ գումարտակ հատուկ գործողությունների կատարման համար և ուղղաթիռային էսկադրիլիա՝ 16 հազար մարդ, 100 «Leopard2A4» մոդելի տանկ, 194 հետևակի մարտական մեքենա (դրանց թվում 92 ԲՄՊ-2), 10 ՄՀՄ, 613 զրահափոխադրիչ, 678 դաշտային հրանոթ, 82 122-մմ ՀԿՌՀ, 265 ականանետ, որոշ քանակությամբ զենիթային հրանոթներ, 100 հակատանկային կառավարվող հրթիռ, 17 ուղղաթիռ (այդ թվում երկու Մի-8 և յոթ Hughes 500D)[35]:
  • Ռազմաօդային ուժեր՝ 3,85 հազար մարդ, 121 մարտական ինքնաթիռ (55 F/A-18C, 7 F/A-18D, մեկ F-28 «Maritime Enforcer», երկու F-27 «Friendship», 58 «Հոկ», երեք «Learjet 35А», ութ Valmet L-90 «Redigo», հինգ Piper PA-31-350 «Chieftain», 28 ուսումնավարժական Valmet L-70 «Vinka»[35]:
  • Ռազմածովային ուժեր՝ 3,5 հազար մարդ[35]՝
  • նավատորմ՝ ութ հրթիռային նավակ (չորս «Համիկա» և չորս «Ռաումա»), երկու «Քիսլա» պարեկային նավակ, վեց ականի արգելափակիչ (երկու «Հյամենմաա», մեկ «Պոհյանմաա» և երեք «Պանսիո»), յոթ դեսանտային նավակ, հինգ ուսումնական նավ, 15 ականազերծիչ նավ, երկու նավաքարշ շոգենավ, 9 սառցահատ շոգենավ և մոտ 85 նավեր[35]։
  • Առափնյա պաշտպանության զորքեր՝ առափնյա պաշտպանության երկու գունդ, 102 130-մմ հրանոթ, 16 100-մմ հրանոթ, չորս հականավային հրթիռային RBS-15K համալիր[35]։
  • Սահմանապահ ծառայություն 3,1 հազար մարզ (նրանցից 600-ը ռազմականացված կազմավորումներում), վեց պարեկային նավակ, յոթ օդային բարձիկով նավ (չորս SAH2200 և երեք «գրիֆֆոն»), ավելի քան 60 պարեկային նավակ, երկու Do-228 ինքնաթիռ և 11 ուղղաթիռ (հինգ AB-412, երեք AS-332L և երեքAB-206B)[35]:

2012 թվականի գարնանը Ֆինլանդիան որոշում ընդունեց «Լոքհիդ-Մարտին» ընկերությունից գնել AGM-158 JASSM ավիացիոն թևավոր հրթիռներ, որոնց ընդհանուր արժեքը կազմեց 178,5 մլն եվրո[36]։ 2012 թվականի հոկտեմբերին որոշում է ընդունվում Գերմանիայից գնել լրացուցիչ Eurospike հակատանկային հրթիռներ[37]։

2012 թվականի հոկտեմբերին և մարտին Ֆինլանդիայի ՌՕՈւ-ն Բալթիկայի երկնքում մասնակցել է ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված վարժանքներին[38], սակայն Շվեդիայի հետ միասին Իսլանդիայի օդային տարածքը հսկելու հարցը մինչև հիմա լուծված չէ[39]։

2014 թվականին Ֆինլանդիան Դանիայից գնել է M270 MLRS ՀԿՌՀ, որի արժեքը կազմեց 7 մլն ԱՄՆ դոլլար, որից հետո եղավ մտադրություն ԱՄՆ-ից գնել «ստինգեր» շարժական զենիթահրթիռային համալիրներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 123 մլն ԱՄՆ դոլլար[40]։ Բացի այդ որոշում է ընդունվել Նիդեռլանդներից գնել 100 հատ «Leopard 2A6» մոդելի արդիականացված տանկեր, որոնց արժեքը կազմում է 200 մլն եվրո[34]։

Ներկա վիճակ խմբագրել

Ֆինլանդիայի զինված ուժերը համապատասխանում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում գտնվող երկրների բոլոր պահնջներին[26]։ Պարբերաբար անց են կացվում զորավարժություններ, որոնք նպատակ ունեն ցուցադրել Ֆինլանդիայի պաշտպանունակությունը[41]։

Կադրերով համալրումը կատարվում է համընդհանուր զինվորական ծառայության և պայմանագրային ծառայողների միջոցով։ Զորակոչային տարիքը 19 տարեկանն է[42]։

Ֆինլանդիայի զինված ուժերի ընդհարնուր բյուջեն կազմում է տարեկան 3 մլրդ-ից մի փոքր քիչ[43]։ Նշվում է գործողությունների ընթացքում թեժ կետերում ճգնաժամերի կարգավորման համար ֆիննական բանակի բժշկական անձնակազմի պակասի մասին[44]։

2010-ական թվականներին իրականացվում է ցամաքային զորքերի արդիականացում, 2020-ական թվականներին նախատեսվում է նոր նավերի թողարկում, իսկ 2020-ականների վերջին նախանշված է փոխարինել «Խորնետ» մոդելի կործանիչները[45]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ЛHS: Оборонительные силы создали новый отряд быстрого реагирования. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 25 июня 2015.(Ստուգված է 28 Հունիսի 2015)
  2. Новый командующий Оборонительными силами вступает в должность // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 1 августа 2014.(Ստուգված է 11 Օգոստոսի 2014)
  3. 3,0 3,1 Janne Pohjoispää. The Lahti-Saloranta 26 Light Machine Gun // "Small Arms Review", November 1998
  4. История Великой Отечественной войны Советского Союза, 1941—1945 (в шести томах). / редколл., П. Н. Поспелов и др. том 1. М., Воениздат, 1960. стр.259
  5. Военная обстановка на западных границах // В. В. Кондрашев. История отечественной военной разведки. М., "Кучково поле", 2014. стр.255-257
  6. "За рулём", № 1, 1928. стр.14
  7. М. Б. Барятинский. Лёгкие танки Второй Мировой. М., «Коллекция» — «Яуза», 2007. стр.115
  8. М. Б. Барятинский. Лёгкие танки Второй Мировой. М., «Коллекция» — «Яуза», 2007. стр.13
  9. М. Б. Барятинский. Лёгкие танки Второй Мировой. М., «Коллекция» — «Яуза», 2007. стр.8-9
  10. 10,0 10,1 Финляндия // Е. Д. Кочнев. Автомобили Великой Отечественной. М., ЭКСМО, 2010. стр.845-847
  11. Э. Мунку, Ю. Пурхонен. Финская танковая часть // журнал «Техника и вооружение», № 10, 1998. стр.35-36
  12. СОВЕТСКО-ФИНЛЯНДСКАЯ ВОЙНА 1939-40. Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия. Под ред. Е. М. Жукова. 1973—1982.
  13. «Finland, having become an ally of Hitlerite Germany and having participated on her side in the war against the Union of Soviet Socialist Republics, the United Kingdom and other United Nations, bears her share of responsibility for this war»
    Australian Treaty Series 1948 No 2. Treaty of Peace With Finland, Paris, 10 February 1947
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Финляндия // Советская военная энциклопедия (в 8 тт.) / под ред. Н. В. Огаркова. том 8. М.: Воениздат, 1980. стр. 282—285
  15. Sampo Ahto. Aseveljet vastakkain — Lapin sota 1944—1945. Helsinki: Kirjayhtymä. 1980. стр.296
  16. К суду над организаторами тайных складов оружия в Финляндии // "Известия", № 61 (9283) от 13 марта 1947. стр.4
  17. Дело о тайных складах оружия в Финляндии // "Известия", № 55 (9277) от 6 марта 1947. стр.4
  18. Начался процесс организаторов тайных складов оружия в Финляндии // "Известия", № 75 (9297) от 29 марта 1947. стр.4
  19. Fatalities by Nationality and Mission // официальный сайт ООН
  20. 20,0 20,1 полковник Е. Петров. Отдельный егерский полк специального назначения «Утти» вооружённых сил Финляндии // «Зарубежное военное обозрение», № 2 (791), 2013. стр. 40-45
  21. Е. Коршунов. О провокации наёмников Тель-Авива // «Известия», № 162 (21239) от 11 июня 1985. стр. 4
  22. Ю. Седов. Юг Ливана: аннексия под предлогом «обеспечения безопасности» // «Международная жизнь», № 3, 1987. стр. 32-38
  23. Dan Fisher. Israelis Try to Limit Diplomatic Losses Over U.N. Soldiers Held Hostage // «Los Angeles Times» от 13 июня 1985
  24. «The Israeli-backed South Lebanon Army militia released 21 U.N. peacekeeping soldiers from Finland on Saturday after holding them hostage for eight days and at one point threatening to kill them.»
    South Lebanon Army Frees 21 Finns: Troops in 'Good Condition, Only Bored,' U.N. Officer Says // «Los Angeles Times» от 16 июня 1985
  25. ООН // «Зарубежное военное обозрение», № 11 (656), 2001. стр. 59
  26. 26,0 26,1 26,2 26,3 полковник В. Петров, майор А. Огнев. Программа НАТО «Партнёрство ради мира» // «Зарубежное военное обозрение», № 5 (806), май 2014. стр. 3-14
  27. Роман Стрешнев. Миротворцев прибавляется, а денег не хватает // «Красная звезда» от 17 января 2002
  28. Armed protesters attack Afghan base used by Finnish peacekeepers // «Helsingin Sanomat» от 18 февраля 2006
  29. Finland to increase number of peacekeepers in Afghanistan // «Helsingin Sanomat» от 18 февраля 2006
  30. Финляндия увеличивает свой воинский контингент в Афганистане // «РБК» от 9 января 2009
  31. International Security Assistance Force (ISAF): Key Facts and Figures Արխիվացված 2011-04-06 Wayback Machine // официальный сайт НАТО, 4 марта 2011
  32. Финляндия сокращает контингент миротворцев в Афганистане // «Postimees» от 29 ноября 2011
  33. International Security Assistance Force (ISAF): Key Facts and Figures Արխիվացված 2022-01-20 Wayback Machine // официальный сайт НАТО, 1 августа 2013
  34. 34,0 34,1 Финляндия // «Зарубежное военное обозрение», № 2 (803), 2014. стр. 89
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 35,6 Вооружённые силы зарубежных стран // «Зарубежное военное обозрение», № 7 (772), 2011. стр. 101
  36. Финляндия // «Зарубежное военное обозрение», № 4 (781), 2012, стр. 98
  37. «The Ministry of Defence is planning to buy new Eurospike missiles for the Finnish Army and Navy. An invitation to tender is to be sent to Germany in the coming weeks… The Navy and Army already have Eurospike systems acquired in the previous decade. They include the anti-tank system PSTOHJ 2000M and the coastal defence missile RO2006.»
    Defence Forces focus on missiles Արխիվացված 2014-08-21 Wayback Machine // «Helsingin Sanomat» от 26 октября 2012
  38. Финляндия участвовала в военных учениях в небе Балтии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 25 октября 2012.(Ստուգված է 27 Հոկտեմբերի 2012)
  39. Президент и ключевые министры обсудили вопрос о патрулировании неба Исландии - решение откладывается // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 октября 2012.(Ստուգված է 27 Հոկտեմբերի 2012)
  40. Финляндия // «Зарубежное военное обозрение», № 3 (804), 2014. стр. 100
  41. Финляндия усиливает мобилизационную готовность путем проведения масштабных военных учений. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 августа 2016.(Ստուգված է 26 Օգոստոսի 2016)
  42. О реформировании вооружённых сил Финляндии // «Зарубежное военное обозрение», № 2, 2014. стр. 18
  43. Командир оборонительных сил: профессиональная армия в Финляндии неприемлема // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 19 октября 2013.(Ստուգված է 19 Հոկտեմբերի 2013)
  44. TS: Оборонительные силы Финляндии нуждаются в медработниках на время участия в проведении операций по урегулированию кризисов // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 23 ноября 2013.(Ստուգված է 27 Նոյեմբերի 2013)
  45. Министр обороны: штат Оборонительных сил в следующем году сократится. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 19 августа 2016.(Ստուգված է 20 Օգոստոսի 2016)

Գրականություն խմբագրել

  • А. Гречаник. Механизация современных армий // "За рулём", № 4, 1934. стр.6-8

Արտաքին հղումներ խմբագրել