Ֆինանսատնտեսական ճգնաժամ Իսպանիայում (2008-2015)
Ֆինանսատնտեսական ճգնաժամ Իսպանիայում (իսպ.՝ Crisis económica española de 2008-2015), Իսպանիայի տնտեսության ֆինանսական ոլորտի ճգնաժամ, որը տևել է 2008 թվականից մինչև 2015 թվականը։ Այն առաջացել է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով, այնուհետև խորացել Եվրոպայում ստեղծված պարտքային ճգնաժամի ազդեցության պատճառով և, վերջապես, տեղական օրենսդրության, ֆինանսատնտեսական և սոցիալական շրջանակների հետ կապված ձեռք է բերել մի շարք առանձնահատուկ գծեր[1][2][3][4]։
Այս ֆինանսատնտեսական ճգնաժամը դարձավ հետֆրանկիստական Իսպանիայի ամենալուրջ փորձությունը՝ էականորեն գերազանցելով իր երկարատևությամբ ու 1993 թվականի տնտեսական ճգնաժամի շարունակությամբ։ Այն հանգեցրեց երկրի համար գործազրկության ռեկորդաային մակարդակի, հիպոտեկային ճգնաժամի, ինչպես նաև Կատալոնիայի ինքնավար համայնքում ազգային-ազատագրական շարժումների աճի, մի շարք քաղաքական սկանդալների։ Բացի այդ, կարճ ժամանակահատվածում Իսպանիան դարձավ բացարձակ ներգաղթի երկրից այնպիսի երկրի, որն ակտիվորեն արտահանում է աշխատուժ[5]։
Պատճառներ և նախաբան
խմբագրելՔանի որ Իսպանիան հանդիսանում է եվրոպական գոտու խոշորագույն երկրներից մեկը, դրա համար իսպանական տնտեսության վիճակը կարևոր նշանակություն ունի միջազգային դիտորդների համար։ Այդ իսկ պատճառով Իսպանիան հայտնվեց Միացյալ Նահանգների, ԱՄՀ-ի, եվրոպական մի շարք երկրների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների ճնշման ներքո, ովքեր կոչ էին անում երկրի կառավարությանը վարել պետական բյուջեի պակասորդի առավել ագրեսիվ կրճատում[6][7]։ Իսպանիայի պետական պարտքի ծավալը 2010 թվականի դրությամբ կազմել է մոտավորապես 820 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը գրեթե հավասար էր Հունաստանի, Պորտուգալիայի և Իռլանդիայի պետական պարտքի ընդհանուր ծավալին[8]։
2008 թվականի Իսպանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրված Սապատերոյի սոցիալիստական կառավարությունը հույս ուներ, որ 2008-2009 թվականներին կարձանագրվի 2,3 % տնտեսական աճ։
Սպեկուլյանտների կողմից շրջանառության մեջ դրված Իսպանիային շտապ ֆինանսական օգնություն ցուցաբերելու լուրերը այդ ժամանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի կողմից անվանվեցին որպես «կատարյալ հիմարություն» և «անթույլատրելի»[9]:Այնուամենայնիվ, 2010 թվականի սկզբին եվրոպական գոտու երկրների համար շտապ ֆինանսական օգնության նոր հիմնադրամի ստեղծումից կարճ ժամանակ անց Իսպանիան ստիպված էր հայտարարել տնտեսական նոր միջոցառումների իրականացման մասին, որոնք պետք է ուղղվեն երկրի պետական բյուջեի դեֆիցիտի հետագա կրճատմանը, որպեսզի ֆինանսական շուկաների ներդրողներին համոզեն երկրի տնտեսության ներդրումային դաշտի ապահովության մաասին[10]։ Իսպանական կառավարությունը հույս ուներ խուսափել տնտեսման խիստ միջոցառումներից, սակայն տնտեսական թույլ աճը, ինչպես նաև ազգային ու միջազգային կազմակերպությունների կողմից ճնշումները կառավարությանը ստիպեցին իրականացնել բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ։
Իսպանիային հաջողվեց կրճատել ընդհանուր դեֆիցիտի գումարը 2009 թվականի ՀՆԱ-ի 11,2 %-ից մինչև 2010 թվականի 9,2 %[11] և 2011 թվականի 8,5 %[12]: Եվրոպական ճգնաժամի և տարածաշրջանային կառավարման մարմինների չափազանց մեծ ծախսերի պատճառով վերջին ցուցանիշը ավելի բարձր է, քան նախապես կանխատեսվում էր (ՀՆԱ-ի 6 %-ը)[13][14]։ Ֆինանսական շուկաների վստահությունն ամրապնդելու համար 2011 թվականին կառավարությունը փոփոխություններ մտցրեց Իսպանիայի սահմանադրության մեջ՝ սահմանելով 2020 թվականից ազգային և տարածաշրջանային մակարդակներում բյուջեի հաշվեկշռի ապահովման մասին դրույթ։ Ընդունված փոփոխությունների համաձայնպետական պարտքը չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի 60 %-ը՝ չնայած տարերային աղետների, տնտեսական անկման կամ արտակարգ այլ իրավիճակների պայմաններում հնարավոր են բացառություններ[15][16]։ Եվրոպական միության կողմից ճնշման ներքո իսպանական պահպանողական նոր կառավարությունը Մարիանո Ռախոյի ղեկավարությամբ որոշում ընդունեց բյուջեի դեֆիցիտի լրացուցիչ կրճատման մասին 2012 թվականի 5,3 %-ից մինչև 2013 թվականի 3 %[17]:
Այն ժամանակ, երբ նախաճգնաժամային ժամանակաշրջանում պետական պարտքի մակարդակը մնում է ցածր մակարդակի, հիպոտեկային վարկերի մասնավոր պարտավորությունների գումարի աճը հանգեցրեց անշարժ գույքի շուկայի փուչիկի մեծացման[18]։ Երբ փուչիկը պայթեց[19]
... երկրի խնդիրը դարձավ անշարժ գույքի գների անընդհատ նվազումը։ Բազմաթիվ բանկեր ունեն վարկեր, որոնց չվերադարձնելու վտանգը շատ մեծ է, իսկ տան և բնակարանի գրավը՝ արժեզրկվում։
Մասնագետները վախենում են, որ Իռլանդիայի տնտեսության փորձի կրկնություն, որտեղ անշարժ գույքի գները նվազեցին կիսով չափ։
Ներդրողները չեն հավատում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Մադրիդի հաջողություններին, այդ իսկ պատճառով վարկանշային գործակալությունները նվազեցրեցին ինչպես երկրի վարկանիշը, այնպես էլ խոշոր բանկերինը։ Չօգնեց նույնիսկ Եվրոպական միության կողմից հատկացված 100 միլիարդ եվրոն. հավանաբար էլ ավելի շատ գումար է անհրաժեշտ։
: Այս ամենը հանգեցրեցին բանկային ոլորտի վնասների և բանկերին պետության կողմից ֆինանսական օգնության տրամադրման անհրաժեշտության։ 2012 թվականի մայիսին «Բանկիա» իսպանական բանկային կոնգլեմերատն իսպանական կառավարության կողմից 19 միլիարդ եվրոյի սահմաններում ստացավ լրացուցիչ ֆինանսական աջակցություն[20]։ Նախորդ օգնության փաթեթի մեծությունը կազմում էր 4,5 միլիարդ եվրո[21]։ Հաշվապահական հաշվառման կասկածելի հնարքների կիրառման շնորհիվ բանկերին հաջողվեց թաքցնել իրենց վնասները[3]։
Իսպանիա | ||
Год | ՀՆԱ | Գործազրկություն |
---|---|---|
2008 | 11,3 % | |
2009 | -3,7 % | 18,0 % |
2010 | -0,1 % | 20,1 % |
2011 | +0,7 % | 21,5 % |
2012 | -1,4 %[22] | 26,0 % |
2013 | 26,2 % |
2012 թվականի հունիսի 6-ի տվյալներով քննարկվել է Իսպանիային 40-ից մինչև 100 միլիարդ եվրո ֆինանսական օգնության տրամադրման հնարավորությունները, եթե Իսպանիայի կառավարությունը օգնության խնդրանքով դիմի։ 2012 թվականի հունիսի 9-ինֆինանսական օգնության փաթեթը հասանելի էր մնում, եթե օգնության ստացման նպատակով Իսպանիան դիմեր։ Մինչև 2013 թվականի վերջ այդպես էլ չավարտվեց իսպանական բանկերի աուդիտի գործընթացը, որից կախված էր, թե արդյո՞ք ֆինանսական աջակցությունը կգերազանցի 100 միլիարդ եվրոն, թե՞ ոչ։ Ենթադրվում էր, որ ֆինանսական օգնության ընդհանուր գումարը չի գերազանցի 100 միլիարդ եվրոն և, չնայած այն պետք է հատկացվի Իսպանիայի կառավարությանը, այն պետք է օգտագործվի երկրի բանկերի ֆինանսական դրության բարելավմանը նպաստելու համար[18][23]։ Ի տարբերություն այլ երկրների, որոնք շտապ օգնություն էին ստացել՝ Իսպանիան որպես խոշոր տնտեսություն ունեցող երկիր հնարավորություն ունի ազդել վարկավորման պայմանների վրա[24]։ Քանի որ իսպանական պահպանողական կառավարությունն իրականացրել էր մի շարք փոփոխություններ, տնտեսմանն ուղղված միջոցառումների պահանջները պետք է լինեն ավելի մեղմ, քան Իռլանդիայի, Պորտուգալիայի և Հունաստանի դեպքում[25][26]։ 2012 թվականի հունիսի 10-ին «Յոթյակը» հավանության արժանացրեց Իսպանիային 100 միլիարդ եվրո արժողությամբ օգնության տրամադրումը[27]։
2012 թվականի հունիսին իսպանական պարտքային ճգնաժամը եվրոգոտու ղեկավարության խնդիրների առաջին պլան մղվեց։ Իսպանիայի 10 տարի ժամկետով պետական պարտատոմսերի դրույքաչափերը աճեցին մինչև 7 %-ի շեմ, և երկիրը կորցրեց պարտքային պարտավորությունների շուկայի մուտքի թույլտվությունը։ Իսպանիայի կառավարությունը 100 միլիարդ եվրո արժեքով ֆինանսական օգնության փաթեթի ստացման որոշում կայացրեց, որպեսզի օգնություն տրամադրի բանկային ոլորտին. - «Իսպանական բանկերը կառավարությանը աջակցություն ցուցաբերեցին, և այժմ այն ստիպված է Եվրոպական միությունից օգնություն խնդրի այն բանի համար, որպեսզի աջակցի առավել թույլ բանկերին։ Ֆինանսական դժվարություններ չզգացող բանկերը խուսափում են պետական պարտատոմսերի ձեռքբերումից»։ Ներառյալ ստացված ֆինանսական օգնությունը (որը մտնում է Ւսպանիայի ընդհանուր պարտքի մեջ, բայց չի համարվում պետական պարքտը վճարելու համար կառավարությանը ֆինանսական օգնության ցուցաբերում) Իսպանիայի պարտքային պարտավորությունների ընդհանուր գումարը շարունակեց աճել մինչև համախառն ներքին արդյունքի 90 %-ը, ինչը համարվում է եվրոպական գոտու պետական արտքի միջին մակարդակ։ Սպասվում էր, որ Իսպանիայի պետական արքտը կշարունակի աճել, քանի որ կանխատեսվում էր 1,7 % բացասական տնտեսական աճ։ Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմում էր 25 %: Անշարժ գույքի շուկայում գները շարունակեցին նվազել, իսկ բյուջետային պակասորդը կազմեց 5,4 %: Իսպանիայի տնտեսությունը հանդիսանում է Եվրոպական միության երկրների տնտեսությունների շարքում մեծությամբ չորրորդը։ Այս ցուցանիշով այն ավելի շատ է, քան Հունաստանի, Պորտուգալիայի և Իռլանդիայի տնտեսությունները միասին վերցրած։
Կատալոնիայի անկախության շարժում
խմբագրելԻսպանիայի ֆինանսատնտեսական ճգնաժամը սրեց կենտրոնական կառավարության և երկրի ինքնավար համայնքների միջև հարաբերությունները։ Կենտրոնական կառավարությունը իրականացնում էրտնտեսական խիստ քաղաքականություն, իսկ ինքնավար համայնքների բյուջեները ցուցաբերում էին քրոնիկ բնույթի դեֆիցիտներ[28]։ Այս ամենի պայմաններում Մադրիդի ու Բարսելոնայի միջև հարաբերությունները սկսեցին առավել լարված դառնալ այն բանից հետո, երբ Կատալոնիայի տնտեսության դեպարտամենտի աշխատակիցները հաշվարկեցին, որ Կատալոնիան որպես թագավորության սուբյեկտ ենթարկվում է բյուջետային խտրականության։ Այսպես, 2010 թվականին կատալոնացիները Իսպանիայի բյուջե էին մուտք արել համազգային մակարդակի համեմատ 118,5 % հարկային պարտավորությունների կատարումներ, սակայն դրան զուգահեռ ստացել էին սուբսիդավորում այնքան գումար, որը կազմել էր երկրի միջին մակարդակի 98,9 %-ը[29]։ Արդյունքում, համաձայն սոցհարցումների տվյալների, ինքնավարության ամբողջ պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակիցների թվաքանակը գերզանցեց ընտրողների 50 % շեմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «TWO-TIER LABOUR MARKETS IN THE GREAT RECESSION: FRANCE VERSUS SPAIN» (PDF). The Economic Journal. 2012. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Spain: Still in the Throes of the Great Recession - The Spanish Economy Sinks Further». European Economic Snapshot.
- ↑ 3,0 3,1 Jonathan Weil (2012 թ․ հունիսի 14). «The EU Smiled While Spain's Banks Cooked the Books». Bloomberg.
- ↑ «El desempleo en España supera el 27% (Unemployment in Spain over 27%)». Russia Today. 2013 թ․ ապրիլի 25.
- ↑ «BBC News - Rise in Spaniards moving to Wales in search of work». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ ««Президент Обама выступает за „решительное" сокращение госрасходов в Испании»» (անգլերեն). EUObserver.com. 12 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 12 мая 2010-ին.
- ↑ ««Согласно требованиям ЕС, правительство Испании снижает уровень заработной платы госслужащих»». «Блумберг бизнесуик» (անգլերեն). 12 мая 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 12 мая 2010-ին.
- ↑ «Справочник ЦРУ по странам мира: Испания, данные по состоянию на декабрь 2011 г» (անգլերեն). Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 14 мая 2012-ին.
- ↑ ««Сапатеро отрицает ведение переговоров с МВФ об оказании финансовой помощи»». «Файнэншл таймс» (անգլերեն). 5 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 15 апреля 2011-ին.
- ↑ ««В Испании необходимо провести значительное сокращение госрасходов»». «Файнэншл таймс» (անգլերեն). 12 мая 2010. Վերցված է 12 мая 2010-ին.(չաշխատող հղում)
- ↑ Джонсон, Майлз. «Правительство Испании одобряет дальнейшее сокращение госрасходов»(չաշխատող հղում) (англ.), «Файнэншл таймс», 24 июня 2011 3:56 pm.
- ↑ ««Долговой кризис еврозоны в прямом эфире: парламент Германии голосует за оказание Греции финансовой помощи — как это произошло»». «Гвардиан» (անգլերեն). Лондон. 27 февраля 2012.
- ↑ «Золотая поправка» (англ.), «Экономист», 3 сентября 2011
- ↑ Жюльен, Туаер. «ЕС накажет правительство Испании за бюджетный дефицит и бездействие» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, «Рейтер», 14 февраля 2012
- ↑ Мамта Бадкар. (2011 թ․ օգոստոսի 26). ««Закрытая информация: детали нового проекта поправок о необходимости сбалансированного бюджета»» (անգլերեն). Articles.businessinsider.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 14 мая 2012-ին.
- ↑ Джайлс, Тремлетт «Правительство Испании вносит поправки в конституцию страны для предотвращения роста дефицита бюджета» (англ.), «Гвардиан», 26 августа 2011
- ↑ ««Кризис еврозоны в режиме реального времени: после достижения соглашения по оказанию финансовой помощии Греции правительство Испании призвали проводить дополнительные меры экономии»». «Гвардиан» (անգլերեն). 13 марта 2012. Վերցված է 13 марта 2012-ին.
- ↑ 18,0 18,1 ««Экстренная помощь Испании: требуется дополнительное время»». «Экономист» (անգլերեն). 16 июня 2012.
- ↑ «Испанский долговой кризис усиливается». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Кристофер Бьорк, Джонатан Хаус, Сара Шэфер Муньос (25 мая 2012). ««Правительство Испании отдаёт банку миллиарды евро»». «The Wall Street Journal» (անգլերեն). Վերցված է 26 мая 2012-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ ««„Банкья" просит правительство Испании предоставить средства величиной в 19 млрд долларов»» (անգլերեն). «Фокс бизнес». «Рейтер». 25 мая 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 25 мая 2012-ին.
- ↑ «Ligero retroceso del paro en España en marzo, pero sigue superior a 5 millones | El Universal - Cartagena». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Рафаэль Майндер; Николас Кулиш, Пол Гейтнер (9 июня 2012). ««Правительство Испании согласно принять экстренную финансовую помощь ЕС для банковского сектора»». «Нью-Йорк таймс» (անգլերեն). Վերցված է 9 июня 2012-ին.
- ↑ Николас Кулиш; Рафаэль Майндер (6 июня, 2012). ««В переговорах по экстренному кредиту Испания занимает выигрышное положение»». «Нью-Йорк таймс» (անգլերեն). Վերցված է 7 июня 2012-ին.
- ↑ Петер Шпигель; Виктор Маллет (6 июня 2012). ««В Европе рассматривается возможность оказания Испании помощи в ограниченных размерах»». «Файнэншл таймс» (անգլերեն). Վերցված է 6 июня 2012-ին.
- ↑ Дэвид Джолли (6 июня, 2012). ««Правительство Франции: европейские страны готовы оказать финансовую помощь испанским банкам»». «Нью-Йорк таймс» (անգլերեն). Վերցված է 6 июня 2012-ին.
- ↑ ««Семерка» одобрила выделение Испании 100 млрд евро помощи». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Catalunya tiene los impuestos más altos de España». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Catalunya es la tercera comunidad que más paga». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «2008-2013: Balance de daños» (Spanish). El País. 2013 թ․ դեկտեմբերի 29.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - "Policy Alternatives for a Return to Full Employment in Spain" Արխիվացված 2013-12-20 Wayback Machine, the Center for Economic and Policy Research, November 2013