Ֆիլիպ Իհարթ (փետրվարի 4, 1950(1950-02-04), Coffeyville, Մոնտգոմերի շրջան, Կանզաս, ԱՄՆ)[1], Kansas պրոգրեսիվ ռոք խմբի թմբկահար[2]։ Նա և Ռիչ Ուիլիամսը միակ անդամներն են, որոնք հայտնվել են Կանզասի ամեն ալբոմում։ Թեև նրա հեղինակային ներդրումը խմբի մեջ մեծ չէ, նա դարձել է երկու մեծագույն հիթերի համահեղինակ՝ «Point of Know Return» և «Play the Game Tonight»։ Վերջին տարիներին նա իր վրա է վերցրել խմբի կառավարման պարտականությունները։

Ֆիլ Իհարթ
Ծնվել էփետրվարի 4, 1950(1950-02-04) (74 տարեկան)
Coffeyville, Մոնտգոմերի շրջան, Կանզաս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք
Մասնագիտությունrock drummer և երգերի հեղինակ
Գործիքներհարվածային համակարգ
ԱնդամակցությունKansas (խումբ)

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Կանզաս նահանգի Կոֆֆեվիլ քաղաքում 1950 թվականի փետրվարի 4-ին։ Իհարթը սկսել է նվագել թմբուկների վրա ավագ դպրոցում։ Նա ապրել է աշխարհի տարբեր տեղերում, քանի որ նրա հայրը ծառայել է Ֆիլիպինների և Ճապոնիայի ռազմաօդային ուժերում։

Կարիերա խմբագրել

Իհարթը կապնվել է Քերի Լիվգրենի հետ նրա «White Clover» խմբին միանալու համար, դրանից հետո, երբ լսել է, որ Լիվգրենի Կանզաս խումբը բաժանվել է[3]։ White Clover-ի հետ նա ելույթներ է ունեցել Նոր Օռլեանի փոփ փառատոնի ժամանակ 1969 թվականին, ինչը նրա վրա մեծ ազդեցություն է թողել։ White Clover-ը շուտով վերանվանվել է Kansas-ի։ Այս երրորդ Կանզաս դարձել է հայտնի ամերիկյան պրոգրեսիվ ռոք խումբ։

1970-ականների սկզբում Իհարթը, ինչպես նաև շատ ամերիկացի երաժիշտներ, ուզում էր ավելի ուշադիր ուսումնասիրել և նվագել «բրիտանական» երաժշտության ոճով, որը հայտնի էր այն ժամանակ, դրա համար էլ տեղափոխվել է Անգլիա։ Նրան դուր չի եկել մթնոլորտը, և նա վերադարձել է Ամերիկա։ 1978 թվականին նա և երգիչ Սթիվ Ուոլշը հրավիրվել են Սթիվ Հաքեթի «Please Don't Touch» երկրորդ սոլո ալբոմին նվագելու։

Անձնական կյանք խմբագրել

Ֆիլ Իհարթը ունի մեկ դուստր (Էյվերի) և մեկ որդի (Նոա)։ Նոայի աուտիզմի պատճառով Էհարթը դարձել է աուտիզմի պաշտպան և ուղևորվել է Վաշինգտոն, «աուտիզմի ուժ» կոնֆերանսում 2001 թվականին ելույթ ունենալու համար։ Նա ապրում է Հենրի շրջանի Ջորջիա քաղաքում իր կնոջ Լորիի հետ, Ատլանտայից ոչ հեռու այնտեղ, որտեղ նրա տունը հատուկ կառուցվել է իր որդու կարիքների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «You searched: Phil Ehart 19500204». Public Background Checks. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Ankeny, Jason. «Biography: Kansas». AMG. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  3. «Interview: Phil Ehart (Kansas) • Hit Channel». 2015 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.