Ֆիլոկարտիա (հուն․՝ «φιλέω»՝ սիրում եմ և ֆր.՝ «carte»՝ քարտ), բացիկների հավաքորդության, ուսումնասիրման և համակարգման բաժին։

Աշխարհի ամենաթանկարժեք և, հավանաբար, ամենահին բացիկը, որ անցել է Մեծ Բրիտանիայի փոստով 1840 թվականի հունիսի 14-ին (համաձայն փոստի կնիքի) և նախավճարվել փոստային առաջին՝ «Սև պեննի» նամականիշով: Վաճառվել է 2002 թվականին Լոնդոնի աճուրդում 31 հազար ֆունտ ստերլինգով:

Պատմություն խմբագրել

Ֆիլոկարտիան ձևավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին[1], երբ սկսվել է բացիկների զանգվածային արտադրությունը, որոնք միջազգային տարածում էին ստացել որպես փոստային առաքման ամենաէժան ձև։ Փոստային առաջին բացիկը (բաց նամակ) լույս է տեսել 1869 թվականին, բայց արդեն 1875 թվականին Համաշխարհային փոստային միության անդամ երկրներում ուղարկվել է 231,5 միլիոն բաց նամակ[2]։

 
Բացիկների հավաքածու ստեղծողների համար գերմանական ամսագիր՝ տպագրված Լայպցիգ քաղաքի Բացիկներ հավաքողների կենտրոնական միությունում (1896 թվականի հուլիսի 1-ի համար)

Ֆիլոկարտիան սկսվել է տեսարանային և ազգագրական բացիկների հավաքումով, որոնք բնությունը, աշխարհի ժողովուրդների կենցաղն ու մշակույթը ճանաչելու առավել մատչելի միջոցներից էին։ Ֆիլոկարտիան կարևոր դեր է խաղացել թանգարաններում և ցուցահանդեսներում ցուցադրվող կերպարվեստի ստեղծագործությունների տարածման գործում։ Պատմական, աշխարհագրական, ճարտարապետական և այլ օբյեկտների ու նյութական մշակույթի հուշարձանների պատկերներով բացիկները, ժամանակի ընթացքում վավերագրական աղբյուրի բնույթ ստանալով, ֆիլոկարտիան մոտեցրել են պատմական օժանդակ գիտաճյուղերին։

 
«Կոսմոպոլիտ» ֆիլոկարտիստների համաշխարհային միության խորհրդապատկերը (մինչև 1900 թվականը)

19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ստեղծվել են ֆիլոկարտիստների առաջին կազմակերպությունները։ Սկսվել են հրատարակվել ամսագրեր և գրացուցակներ (Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում և այլուր), տեղի են ունեցել միջազգային ցուցահանդեսներ (Լայպցիգում, Պետերբուրգում, Նիսում, Փարիզում, Ֆլորենցիայում, Նյուրնբերգում, Լոնդոնում և այլուր), կոլեկցիոներների և բացիկներ հրատարակողների կոնգրեսներ (Լայպցիգում՝ 1896, 1910, Նիսում՝ 1899), անցկացվել են առաջին աճուրդները[3]։

20-րդ դարի սկզբից ֆիլոկարտիան դարձել է հավաքորդության ամենատարածված տեսակներից մեկը, ինչը նպաստել է տարբեր թեմաներով (աշխարհագրություն, ազգագրություն, պատմություն, արվեստի տարբեր տեսակներ, տեխնիկա, սպորտ, դիմապատկերներ և այլն) ու գեղարվեստական և պոլիգրաֆիայի առումով բարձրորակ փոստային բացիկների զանգվածային թողարկմանն ու երկրների միջև փոստային փոխանակման զգալի ընդլայնմանը[4]։

Ֆիլոկարտիայի նկատմամբ սկզբնական հայացքները մի փոքր տարբերվում են այսօրվանից։ 20-րդ դարի սկզբին համարվում էր, որ միայն այն բացիկը, որն անցել է փոստով՝ «կատարելով իր գործառույթը», կարող է արժանի լինել հավաքածուի համար։ Բացի այդ, որևէ քաղաքի (տեղանքի) տեսքով բացիկը կարող էր ուղարկվել միայն այդ քաղաքից (տեղանքից)։ Առանց փոստային կնիքի մաքուր բացիկը հավասարեցվում էր «նկարի» հետ։ Ներկայումս, ընդհակառակը, մի շարք կոլեկցիոներներ հետևում են գրոտած բացիկների անտեսման սկզբունքին, հատկապես եթե նրանք ունեն ցածր պահպանվածություն[3]։

Ներկայումս ֆիլոկարտիան հավաքորդության ամենատարածված տեսակներից մեկն է։ Բացիկները սովորաբար գնահատվում են տարիքին և թեմայի հազվագյուտությանը համապատասխան։ Վերջերս բացիկների աճող պահանջարկն առաջացրել է նաև գների աճ։ Այսպես, օրինակ, որոշ բացիկների գինն առցանց աճուրդով կարող է հասնել հազար դոլարի, չնայած հիմնական գինը հինգ դոլար էլ չէ[5]։

Մոսկվայի ամենահին կոլեկցիոներներից մեկը՝ Մոսկվայի ֆիլոկարտիստների ակումբի նախագահ Վ. Ն. Լուտկինը, այսպես է բացատրում պատկերազարդ բացիկների տարածվածության պատճառը[6]։

Հիմնական պատճառն այն է, որ իր «ժողովրդավարության» հետ միասին (հաջողված դյուրակիր ստանդարտ չափ ու էժանություն) այն բարձրացել է գեղարվեստական բարձր մակարդակի և զարմանալիորեն ամբողջովին արձագանքում է մարդկային կյանքի շատ երևույթների։ Նրա օգնությամբ մենք կարող ենք ճանապարհորդություն կատարել, մի ակնթարթում հայտնվել երկրագնդի ցանկացած անկյունում, այցելել թանգարան, առանց տնից դուրս գալու ուսումնասիրել կյանքն ու նրա ժողովուրդների կենցաղը, պատմությունը, մոտենալ արվեստի ցանկացած տեսակի՝ գեղանկարչություն, քանդակագործություն, գրականություն, երաժշտություն, թատրոն, կինո...

Հավաքածուների պահպանում խմբագրել

Բացիկների հավաքածուի պահպանման կազմակերպման հարցը առաջնահերթ նշանակություն ունի։ Դրանից է կախված պահանջվող նյութի շուտափույթ գտնելը, հավաքածուի տեսանելի տեղադրումը, վերջապես, բացիկների պահպանումը։

 
ԱՄՆ բացիկների ալբոմ (1910)

Կա բացիկները պահելու երեք եղանակ՝ ալբոմով, քարտարկղերով և ծրարներով։ Ալբոմով եղանակի ժամանակ բոլոր բացիկները դրվում են ալբոմի մեջ։ Մինչև 1990-ական թվականները հիմնականում օգտագործվում էին ստվարաթղթե ալբոմներ՝ բացիկների անկյունները տեղավորելու կտրվածքներով։ Ներկայումս հաճախ օգտագործվում են պլաստիկե լուսանկարչական ալբոմներ գրպաններով, որտեղ բացիկները տեղադրվում են ամբողջությամբ։ Պահպանման ալբոմային եղանակը լավագույնս ապահովում է հավաքածուի անվնաս վիճակն ու նրա տեսողական գրավչությունն օտար մարդու համար։ Սակայն կտրուկ աճում են հավաքածուի ծավալն ու կշիռը, ինչպես նաև ծախսերը։

Քարտարկղերով պահպանման եղանակի դեպքում բացիկների հավաքածուն դրվում է համապատասխան չափերով տուփերի (արկղերի) մեջ։ Այդպիսի արկղերը կոլեկցիոներն ինքնուրույն կարող է պատրաստել ֆաներից, օրգալիտից։ Բացիկները պահպանելու համար հարմար են նաև կոշիկի ստանդարտ տուփերը։ Հավաքածուի յուրաքանչյուր ենթաբաժնի սահմանները նշվում են բաժանարար քարտերով, որոնք բացիկներից ավելի մեծ ձևաչափ ունեն։ Ալբոմով պահպանման եղանակի հետ համեմատած՝ այս եղանակի հիմնական առավելություններն են նրա կոմպակտությունը, շահավետությունը, ժամանակի տնտեսումը, երբ անհրաժեշտ չէ ժամանակ ծախսել ալբոմում բացիկները տեղավորելու և վերադասավորելու համար, իսկ թերությունն այն է, որ անընդհատ դիպչելուց բացիկներն արագ մաշվում են[3]։

Հավաքորդության հիմնական թեմաներ խմբագրել

  • Քաղաքների տեսարաններով բացիկներ, որպես կանոն, հավաքում են մեկ երկրի[7], քաղաքի[8], տարածքի (օրինակ՝ նահանգի) նկարներով բացիկներ։ Բացի այդ, մի շարք կոլեկցիոներներ հավաքում են որոշակի շինությունների (տաճարներ[9], ամրոցներ, գործարաններ[10] և այլն), մոնումենտալ կոմպոզիցիաների (հուշարձաններ, շատրվաններ, տապանաքարեր)[11][12], շենքերի ինտերիերի պատկերներով բացիկներ։
  • Ազգագրական բացիկներ, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թողարկվել են ազգային հագուստներով մարդկանց պատկերներով բացիկներ[13]։ Այդպիսի բացիկների շարքերը կոչվում են «տիպեր», օրինակ՝ «Կովկասի տիպեր»։
  • Շնորհավորական բացիկներ, բացիկների մի մեծ խումբ նվիրված են տոներին ու առանձին իրադարձություններին, օրինակ՝ «Շնորհավոր Նոր տարի»[14], «Շնորհավոր Հաղթանակի օր», «Շնորհավոր Կանանց միջազգային օր»։
  • Միապետների և օգոստոսյան ընտանիքների անդամների պատկերներով բացիկներ։ Թողարկվում են միապետական պետություններում (օրինակ՝ Միացյալ Թագավորություն, Շվեդիա, Հորդանանի Թագավորություն)։ Ռուսաստանում տարածված են Ռոմանովների ընտանիքի անդամների նկարներով բացիկները[15]։
  • Ռազմական, տարբեր տեսակի զորքերի պատկերներով բացիկները, որպես կանոն, եկել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից[16]։ Հատկապես բարձր են գնահատվում ռազմական նշանակությամբ օդային և ստորջրյա սարքավորումների պատկերներով բացիկները։ Մի շարք կոլեկցիոներներ սահմանափակվում են որևէ կոնկրետ ռազմական արշավանքին նվիրված բացիկների հավաքմամբ (օրինակ՝ ռուս-ճապոնական պատերազմ)[17]։
  • Քաղաքական բացիկներ, ագիտացիոն բացիկներ[18], պաստառներ, ծաղրանկարներ[19]։
  • Հեղինակային բացիկներ, հայտնի են մի շարք հեղինակներ, որոնք իրենց ստեղծագործության զգալի մասը նվիրել են բացիկների վրա նկարներ ստեղծելու համար, օրինակ՝ Ե. Բյոմ, Վ. Զարուբին և ուրիշներ։
  • Գեղարվեստական բացիկներ, կերպարվեստի ստեղծագործությունների վերարտադրությամբ բացիկներ[20]։
  • «Գլամուրային» բացիկներ, կանացի կերպարների պատկերներով, այդ թվում նաև մերկ մարմնով (նյու), բացիկներ[21]։
  • Արտիստիկական բացիկներ, թատրոնի և կինոյի դերասանների դիմապատկերներ, օպերաների, դրամատիկական ներկայացումների, կինոֆիլմերի և այլ տեսարաններ[22][23]։
  • Անհատական բացիկներ, պետական, հասարակական և մշակութային գործիչների, ռազմական ղեկավարների ու հերոսների[24], գրողների[25], գիտնականների և այլոց դիմապատկերներ։
  • Գովազդային բացիկներ, որոշ ընկերություններ կամ ապրանքներ գովազդող բացիկներ[26], իսկ վերջին տարիներին ծառայում են նաև որպես մշակութային միջոցառումների անոնս (փառատոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ և այլն), սոցիալական գովազդ[27]։
 
Փայտե բացիկի օրինակ։ Գլեյշեր ազգային պարկի հուշանվեր (ԱՄՆ, 2007)
  • Տրանսպորտային բացիկներ, տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքների (երկաթուղի[28], ավիացիա[29], ավտոմեքենաներ, ծովային և գետային նավեր[30] և այլն) պատկերներով բացիկներ։
  • Բուսական աշխարհի և ֆաունայի թեմաներով բացիկներ, բույսերի, այդ թվում նաև ծաղիկների[31], կենդանիների պատկերներ ինչպես վայրի բնության մեջ, այնպես էլ բուսաբանական, կենդանաբանական այգիներում։
  • Ոչ սովորական բացիկներ, ոչ սովորական նյութերից (փայտ, մետաղ, ցելյուլոիդ, մետաքս, կաշի, կեչու կեղև, խցանափայտ, փետուր, բնական մազեր, ուլունք, ասեղնագործություններ, լույս արձակող ներկեր) պատրաստված բացիկներ, լեպորելլո բացիկներ, երաժշտական բացիկներ, ծավալային պատկերներով ստերեոբացիկներ[3][32][33][34][35][36]։
  • Փոստային բացիկներ, բացիկների հատուկ տեսակ, որի մի կողմը դատարկ է, իսկ պատկերը տեղակայված է հասցեի կողմում։ Մեծ մասամբ կազմվում են օրիգինալ նամականիշով փոստային բացիկների հավաքածուներ։
  • Այլ, քիչ տարածված թեմաներով բացիկներ, օրինակ՝ կրոնական բացիկներ[37], քարտեզներով բացիկներ (աշխարհագրական կամ քաղաքների քարտեզներով)[38], մարզական բացիկներ[39] և այլն։

Հավաքորդության՝ ֆիլոկարտիային մոտ ժանր է մաքսիմաֆիլիան, այսինքն՝ քարտմաքսիմումների հավաքումն ու պատրաստումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տնային տնտեսության հանրագիտարան
  2. Тагрин Н. С. В поисках необычного. — Л.: Общество по распространению политических и научных знаний РСФСР, 1962. — С. 27. — 70 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Тагрин Н. С. Мир в открытке. — М.: Изобразительное искусство, 1978. — С. 14—18, 37. — 126 с.
  4. Филокартия / М. С. Забочень, Н. С. Тагрин // Ульяновск — Франкфорт. — М. : Советская энциклопедия, 1977. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 27).
  5. Осинин А. Зачем мы собираем открытки, или могут ли открытки быть предметом выгодных инвестиций // Филокартия. — 2007. — № 1. — С. 49.
  6. Луткин В. Краткая история Московского клуба филокартистов // Филокартия. — 2007. — № 1. — С. 52.
  7. Шугаев А. По Тунису с открытками в руках // Филокартия. — 2007. — № 1. — С. 41.
  8. Кокорин Ю. Коломна на старых открытках // Филокартия. — 2007. — № 3. — С. 3.
  9. Сокол К. Православные церкви Польши на почтовых открытках // Жук. — 2004. — № 2. — С. 9.
  10. Лапушкин М. История цементных заводов в Вольске // Филокартия. — 2010. — № 3. — С. 36.
  11. Юрьев В. Тема коллекции — памятники мира // Филокартия. — 2007. — № 4. — С. 48.
  12. Сокол К. Памятники дореволюционной России на открытках // Жук. — 2004. — № 1. — С. 40.
  13. Стариков С. Марийцы (черемисы) Среднего Поволжья и Приуралья на рубеже XIX—XX веков // Филокартия. — 2009. — № 4. — С. 2.
  14. Виноградова Л. Дед Мороз и Санта-Клаус на открытках // Жук. — 2004. — № 4. — С. 24.
  15. Монастырев И. Его Величество Николай II в Курске // Филокартия. — 2007. — № 1. — С. 3.
  16. Мамонов Ю. Русская армия на зарубежных фронтах Первой мировой войны на французских открытках // Филокартия. — 2007. — № 1. — С. 10.
  17. Назин С. Зимняя война 1939—1940 годов в открытках // Жук. — 2005. — № 4. — С. 43.
  18. Подольный И. Открытки эсеров // Жук. — 2005. — № 3. — С. 23.
  19. Турмов Г., Лиханский Ю. Сатирические открытки начала XX века о Владивостоке и его жителях // Филокартия. — 2008. — № 3. — С. 18.
  20. Самбур М. Сергей Николаевич Горшин: от филокартии к картинной галерее // Филокартия. — 2010. — № 3. — С. 28.
  21. Турмов Г. Женский образ на декоративных почтовых открытках // Филокартия. — 2009. — № 5. — С. 51.
  22. Вайнштейн А. Альбом балетомана. Звёзды русского балета на открытках начала XX века // Филокартия. — 2006. — № 1. — С. 42.
  23. Черфас Г. Ретрокинозвёзды и «братья их меньшие» на открытках до 1940 г. // Филокартия. — 2009. — № 5. — С. 49.
  24. Валяев-Зайцев А. Лётчики, защищавшие Ленинград // Жук. — 2005. — № 2. — С. 22.
  25. Атаманов Э. Фотопортреты Л. Н. Толстого на открытках // Жук. — 2004. — № 4. — С. 16.
  26. Цуканов П. Открытые письма чайной фирмы Цзинь-Лун // Филокартия. — 2007. — № 3. — С. 22.
  27. Шестимиров А. Пульс времени или флайерсы // Жук. — 2004. — № 1. — С. 17.
  28. Веселов В. 100-летний юбилей паровоза серии «С» // Филокартия. — 2010. — № 4. — С. 16.
  29. Джаггин Г. Обаяние открыток по авиации // Жук. — 2004. — № 2. — С. 28.
  30. Стариков С. «Пароход наш стрелою летит…». Волжское пароходное общество «Самолёт» в открытках // Жук. — 2005. — № 4. — С. 19.
  31. Иновенкова Г. Цветочная тематика на старинных открытках // Филокартия. — 2008. — № 2. — С. 17.
  32. Такие разные открытки / Образование в Республике Хакасия
  33. Изготовление открыток как бизнес: Такие разные открытки / Портал «Про Бизнес»
  34. Краснова Е., Дроздовский А. Открытки с … причёсками // Фаворит. — 2011. — № 7. — С. 102.
  35. Иновенкова Г. Музей почтовой открытки на Лазурном берегу // Филокартия. — 2009. — № 4. — С. 51.
  36. Суслова М., Нестерова О. Открытки с вышивкой // Филокартия. — 2009. — № 3. — С. 26.
  37. Мелитонян А. Православная культура в открытках // Жук. — 2004. — № 3. — С. 42.
  38. Мамонов Ю. Географические карты и планы местности на открытках. Введение в тему // Филокартия. — 2011. — № 2. — С. 47.
  39. Бойкова И. Слава русского спорта // Филокартия. — 2008. — № 2. — С. 18.

Գրականություն խմբագրել

  • Белицкий Я. М., Глезер Г. Н. О чём поведала открытка. — М.: Связь, 1978. — 104 с.
  • Забочень М. С. Филокартия. — М.: Связь, 1973. — 104 с.
  • Издательство «Изобразительное искусство» — филокартистам // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 59—60.
  • Корвин Д. Коллекционирование открыток // Советский филателист. — 1925. — № 5.
  • Львов А. Новые перспективы для коллекционирования открыток // Советский филателист. — 1928. — № 5.
  • Тагрин Н. С. В мире открыток. — М.: Изобразительное искусство, 1976.
  • Танин Л. Филокартия // Советский филателист. — 1926. — № 4.
  • Филокартист. Филокартия // Советский филателист. — 1927. — № 5.
  • Шашко А. «Призыв». (На подмогу тов. Танину) // Северо-Кавказский коллекционер. — Ростов-на-Дону, 1928. — № 5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլոկարտիա» հոդվածին։