Ֆիլիպ վան Արտևելդե
Ֆիլիպ վան Արտևելդե (հոլ.՝ Filips van Artevelde; 1340[1][2][3][…], Գենտ, Ֆլանդրիայի դքսություն, Ֆրանսիայի թագավորություն - նոյեմբերի 27, 1382[1][2][4][…], Battle of Roosebeke, Staden, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա), Յակոբ վան Արտևելդեի որդին, 1831-1832 թվականներին Գենտի կապիտան, 1832 թվականին՝ Ֆլանդրիայի ղեկավարը։ Մահացել է Ռոզենբեկի ճակատամարտում։
Ֆիլիպ վան Արտևելդե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1340[1][2][3][…] |
Ծննդավայր | Գենտ, Ֆլանդրիայի դքսություն, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 27, 1382[1][2][4][…] |
Մահվան վայր | Battle of Roosebeke, Staden, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Յակոբ վան Արտևելդե |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՆա Յակոբ վան Արտևելդեի կրտսեր որդին էր, անգլիացի Ֆիլիպա Գենեհաու թագուհու սանիկը։ Իր ծագման շնորհիվ և ի հիշատակ իր կնքամոր՝ Ֆիլիպ վան Արտևելդեն 1381 թվականին՝ Կոմս Լյուդովիկ II Ֆլանդրացու դեմ քաղաքական խռովությունն սկսվելուց 2 տարի անց, ընտրվել է Գենտի կոմիսար, հետո, Սպիտակ շապերոններ ապստամբության առաջնորդ Փիթեր վան դեն Բոսշի և ջուլհակների գիլդիայի աջակցությամբ՝ քաղաքի ղեկավար (1382 թվականի հունվարից՝ գերագույն)։
Գենտցիների բանակի՝ 5 հազար զինվորի գլխավորությամբ, Արտևելդեն 1382 թվականի մայիսի 3-ին Բրյուգգեի մերձակայքում՝ Բևերհոութսֆելդի ճակատամարտում (Կաղամախի դաշտերում), ընդունել է Ֆլանդրիայի կոմսի 40 հազարանոց ասպետներին և հաղթանակ տարել։ Նա զավթեց Բրյուգգեն և իրեն ենթարկեց Ֆլանդրիայի մյուս այլ քաղաքներ։ Միայն Աուդենարդեի կայազորը հավատարիմ մնաց Ֆլանդրիայի կոմսին։ Արտևելդեն, իրեն կարգելով Ֆլանդրիայի նահանգապետ, մայիսի 9-ին պաշարեց քաղաքը։ Թողնելով պաշարումը՝ Արտևելդեն 40 հազարանոց բանակով դուրս եկավ ֆրանսիացի թագավոր Կառլ VI-ի դեմ, որը Լիս գետով անցել էր Կոմին և զավթել մի քանի ֆլամանդական քաղաքներ։ 1382 թվականի նոյեմբեր 27-ին Ռոզենբեկի ճակատամարտում ֆլամանդցիները ջախջախիչ պարըություն կրեցին։ Սպանվել է 26 հազար մարդ։ Ֆիլիպ վան Արտևելդեն մահացել է՝ զոհված մարտիկների մարմիններով խեղդված։ Մարտից հետո հայտնաբերվել է նրա դին, ներկայացվել Ֆրանսիայի թագավորին, ապա կախաղան բարձրացվել։ Արտևելդեի մահից հետո գենտցիների ղեկավարությամբ է զբաղվել Ֆրանց Ակերմանը։
Ֆիլիպ վան Արտևելդեն դարձել է Հենրի Թեյլորի (1834) ողբերգության գլխավոր հերոսը։
Գրականություն
խմբագրել- David Nicholas, The Metamorphosis of a medieval city: Ghent in the Age of the Arteveldes, 1302-1390, Brill Archive, 1987, 369 pages.
- David Nicholas, The Van Arteveldes of Ghent: the varieties of vendetta and the hero in history, Brill Archive, 1988, 212 pages.
- Léon Vanderkindere, Le Siècle des Artevelde: études sur le civilisation morale & politique de la Flandre & du Brabant, A.-N. Lebègue, 1879, 444 pages.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
Արտաքին հղումներ
խմբագրել- Encyclopedia Britannica (1911) entry for Philip Van Artevelde.
- Excerpt from Froissart's Chronicle describing Philip's rise to power Արխիվացված 2014-08-14 Wayback Machine.
- Excerpts from Taylor's "Philip Van Artevelde".
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ վան Արտևելդե» հոդվածին։ |