Ֆիլիպ Վորբ (ֆր.՝ Philippe Vorbe, սեպտեմբերի 14, 1947(1947-09-14)[1][2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), 1960-70-ականների հաիթցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ֆիլիպ Վորբ
Քաղաքացիությունը  Հայիթի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1947(1947-09-14)[1][2] (76 տարեկան)
Ծննդավայր Պորտ-օ-Պրենս, Հայիթի
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Վորբը բնորոշվում է Պորտ-օ-Պրենսի «Վիոլետ Ատլետիկ Կլուբ» (Violette Athletic Club) ակումբին մեծ նվիրվածությամբ։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի մեծ անցկացնելով «Վիոլետում»՝ Ֆիլիպը ներկայումս զբաղեցնում է հայրենի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ 1967-1968 թթ. հանդես է եկել «Նյու Յորք Ջեներալս» ակումբի կազմում։

Հայիթիի հավաքականի կազմում հանդես է եկել Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, որտեղ Հայիթին ընդգրկված էր շատ լուրջ խմբում։ Վորբը մասնակցել է Հայիթիի բոլոր երեք հանդիպումներին, որոնցում սակայն հաիթցիները պարտվեցին՝ Արգենտինային 1:4 հաշվով, Լեհաստանին 0:7 հաշվով, Իտալիային 1:3 հաշվով։ Վերջին հանդիպման ժամանակ Վորբի կատարած փոխանցման շնորհիվ Էմանուել Սանոնը գրավեց Իտալիայի հավաքականի դարպասապահ Դինո Զոֆի պաշտպանած դարպասը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)