Ֆիլիպ Հելանդեր (շվեդ.՝ Filip Helander, ապրիլի 22, 1993(1993-04-22)[1], Մալմյո), շվեդ ֆուտբոլիստ, «Բոլոնյա» ակումբի և Շվեդիայի հավաքականի պաշտպան: 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից:

Football pictogram.svg
Ֆիլիպ Հելանդեր
Filip Helander in July 2015.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը շվեդ
Քաղաքացիությունը Flag of Sweden.svg Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 1993(1993-04-22)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Մալմյո
Հասակ 192 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բոլոնյա
Համար 18
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2015 Շվեդիա Մալմյո 72 (1)
2015—2016 Իտալիա Էլլաս Վերոնա 24 (2)
2016—մ․հ․ Իտալիա Բոլոնյա 40 (1)
Ազգային հավաքական
2010 Շվեդիա Շվեդիա (մինչև 17) 2 (0)
2011—2012 Շվեդիա Շվեդիա (մինչև 19) 2 (0)
2012—2015 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 19 (0)
2017—մ․հ․ Շվեդիա Շվեդիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

 
Ֆիլիպ Հելանդերը «Մալմյո» ակումբի կազմում

Հելանդերը «Մալմյո» ակումբի սան է։ 2011 թվականի սեպտեմբերի 8-ին՝ «Էֆլե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ալսվենսկան լիգայում[2]: 2013 թվականին Ֆիլիպը դարձել է երկրի չեմպիոն և Շվեդիայի Սուպերգավաթի դափնեկիր։ 2014 թվականի օգոստոսի 23-ին՝ «Նոռչյոպինգ» ակումբի դեմ խաղում Հելանդերը խփել է իր առաջին գոլը «Մալմյո» ակումբի կազմում[3]: 2014 թվականին Հելանդերը երկրորդ անգամ դարձել է Շվեդիայի չեմպիոն։

2015 թվականի ամռանը նա տեղափոխվել է իտալական «Էլլաս Վերոնա» ակումբ[4]: Սեպտեմբերին՝ «Ինտեր» ակումբի դեմ խաղում նա կատարել էիր նորամուտը իտալական Սերիա Ա-ում։ Սեպտեմբերի 27-ին՝ «Լացիո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Էլլաս Վերոնա» ակումբի կազմում[5]:

Մրցաշրջանի վերջում Հելանդերը տեղափոխվել է «Բոլոնյա» ակումբ։ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին՝ «Լացիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ Նույն հանդիպման ժամանակ Հելանդերը խփել է իր առաջին գոլը «Բոլոնյա» ակումբում։

Միջազգային կարիերաԽմբագրել

2015 թվականին Հելանդերը Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Դանիայի[7], Իտալիայի[8], Անգլիայի[9] և երկու անգամ էլ Պորտուգալիայի[10][11] հավաքականների դեմ խաղերին:

2017 թվականի մարտի 28-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականի կազմում[12]:

2018 թվականին Հելանդերը հավաքականի կազմում մասնակցել Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Սակայն մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստային խաղացող և խաղադաշտ դուրս չի եկել։

ՁեռքբերումներԽմբագրել

Ակումբային

  «Մալմյո»

  •   Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն — 2013
  •   Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն — 2014
  • Շվեդիայի Սուպերգավաթակիր — 2013

Միջազգային

  Շվեդիա (մինչև 21)

  •   Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2015

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Ефле VS. Мальмё 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011—09—08 
  3. «Ефле VS. Мальмё 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—08—23 
  4. «Хеландер перешел из «Мальме» в «Верону»» (անգլերեն)։ sports.ru։ 2015—07—22 
  5. «Эллас Верона VS. Лацио 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—09—27 
  6. «Лацио VS. Болонья 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—10—16 
  7. «Дания (до 21) VS. Швеция (до 21) 1:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-27 
  8. «Италия (до 21) VS. Швеция (до 21) 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-18 
  9. «Швеция (до 21) VS. Англия (до 21) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-21 
  10. «Португалия (до 21) VS. Швеция (до 21) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-24 
  11. «Швеция (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-30 
  12. «Португалия VS. Швеция 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—03—28 

Արտաքին հղումներԽմբագրել