Ֆիլարետ Արսենի Բերիկյան (նոյեմբերի 17, 1951(1951-11-17), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ և Բավրա (Ախալքալաքի շրջան), Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Ֆիլարետ Բերիկյան
Ծնվել էնոյեմբերի 17, 1951(1951-11-17) (72 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Բավրա (Ախալքալաքի շրջան), Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  Վրացական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԱԺՄ և Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Կրթություն խմբագրել

  • 1969-1974 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։
  • 2000 թ. - ավարտել է Ռուսաստանի մենեջմենթի ակադեմիայի Աշխատունակության փորձաքննության և աշխատանքի կազմակերպման ինստիտուտի բժշկա-սոցիալական վերականգնման բաժինը։
  • 2002-2005 թթ. - մասնակցել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի շարք դասընթացների։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1974-1977 թթ. - աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես ինժեներ։
  • 1977 թ. - աշխատել է ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացիայի մինիստրության «Էներգիա» գիտաարտադրական միավորման Երևանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ։
  • 1977-1980 թթ. - աշխատել է «Ալգորիթմ» հատուկ գիտաարտադրական միավորման Երևանի մասնաճյուղում՝ որպես երկրորդ կարգի ինժեներ։
  • 1980-1988 թթ. - ՀԽՍՀ կենտրոնական վիճակագրական վարչության գլխավոր հաշվողական կենտրոնի բաժնի վարիչի տեղակալ, ապա՝ բաժնի վարիչ։
  • 1988-1990 թթ. - Հայկական ԽՍՀ հակակարկտային ռազմականացված ծառայության Աշտարակի և Նաիրիի շրջանների ջոկատների ինժեներ։
  • 1990-1994 թթ. - ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետի տեղակալ։
  • 1994-1998 թթ. - ՀՀ ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի խորհրդական։
  • 1996-1999 թթ. - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։
  • 1999 թ. - ՀՀ օպերատիվ հարցերի նախարարի խորհրդական։
  • 1994-2001 թթ. եղել է «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության անդամ, ԱԺՄ վարչության անդամ։
  • 2000 թ. մարտի 3-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺՄ խմբակցության անդամ։
  • 2002 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
  • 2003 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ունի ավագ լեյտենանտի զինվորական կոչում։