Ֆիդել Վալդես Ռամոս (իսպ.՝ Fidel Valdez Ramos, մարտի 18, 1928(1928-03-18)[1][2][3][…], Lingayen, Ilocos Region, Ֆիլիպիններ - հուլիսի 31, 2022(2022-07-31)[4], Մակատի), ֆիլիպինցի պետական գործիչ, Ֆիլիպինների 12-րդ նախագահը (1992-1998 թթ.), Ֆիլիպինների պաշտպանության նախարարը (1988-1991 թթ.), Ֆիլիպինների գլխավոր շտաբի պետը (1986-1988 թթ.), Ֆիլիպինների ոստիկանական ծառայության պետը (1980-1986 թթ.)։

Ֆիդել Վալդես Ռամոս
թագալերեն Fidel Valdez Ramos
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1928(1928-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրLingayen, Ilocos Region, Ֆիլիպիններ
Մահացել էհուլիսի 31, 2022(2022-07-31)[4] (94 տարեկան)
Մահվան վայրՄակատի
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
Կրոնմեթոդիզմ
ԿրթությունԱՄՆ Ռազմական ակադեմիա, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան, Ֆիլիպինների համալսարան, Centro Escolar University? և National Defense College of the Philippines?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինAmelita Ramos?
Ծնողներհայր՝ Narciso Ramos?
Զբաղեցրած պաշտոններChairman of the Joint Chiefs?, Ֆիլիպինների նախագահ, Ազգային պաշտպանության քարտուղար և Chairman of the Joint Chiefs?
ԿուսակցությունLakas–CMD?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներCristina Ramos-Jalasco?
Կայքrpdev.org
Ստորագրություն
Изображение автографа
 Fidel V. Ramos Վիքիպահեստում

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր անդամ[7]։

Կենսագրություն խմբագրել

Ծնողները եղել են քաղաքական վերնախավից․ հայրը եղել է Ֆիլիպինների խորհրդարանի անդամ և արտաքին գործերի նախարար։ Ֆիդել Ռամոսը կրթություն է ստացել ԱՄՆ-ի Վեստ Փոյնթ ռազմական ակադեմիայում, որտեղ զարգացող երկրների համար կրթել են են բազմաթիվ սպաներ, որոնք հետագայում դարձել են աջակողմյան ռազմական հեղաշրջումների մասնակիցներ։ Սովորել է նաև Իլինոյս նահանգի համալսարանում։

Զինվորական կարիերան և դերը հեղափոխության մեջ խմբագրել

Կորեական և Վիետնամի պատերազմների մասնակից է։ Նախագահ Ֆերդինանդ Մարկոսի օրոք, որպես ոստիկանական ուժերի ղեկավար հետևել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը։

1986 թվականին, արտահերթ նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հակասական են եղել (երկու թեկնածուներն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի և հակառակորդների կողմից կեղծիքների մասին), երկրում բողոքի ցույցեր են բռնկվել Մարկոսի բռնապետության դեմ։ Ցույցերի նախաձեռնողը եղել է Մարկոսի գլխավոր հակառակորդը Կորասոն Ակինոն։ Ընդդիմությանը աջակցել են կաթոլիկ եկեղեցին, պաշտպանության նախարար Խուան Էնրիլեն ու Ֆիդել Ռամոսը։ Ռամոսն ու Էնրիլեն օգնել են Կորազոն Ակինոյին ռազմական հեղաշրջում իրականացնելու գործում։

Հեղաշրջումից և Մարկոսի փախուստից հետո Ռամոսը ստացել է գլխավոր շտաբի պետի նոր պաշտոնը։ Այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո նա բանակը մաքրել է տապալված նախագահի կողմնակիցներից։ 1988 թվականին Ռամոսը նշանակվել է երկրի պաշտպանության նախարար։

1992 թվականին նախագահական լիազորությունների ավարտից հետո Կորասոն Ակինոն նրա թեկնածությունն առաջարկել է որպես իր իրավահաջորդ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Նա իրեն դրսևորել է աջ թևի քաղաքական գործիչ, 1986 թվականի հեղաշրջումից անմիջապես հետո նրա հանձնարարականով Ակինոն կառավարության կազմից հեռացրել է ձախակողմյան նախարարներին։

Իշխանության գալուց հետո նա շարունակել է շուկայական բարեփոխումների, սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների ներգրավման քաղաքականությունը։

Ֆիդել Վալդես Ռամոսը մահացել է 2022 թվականի հուլիսի 31-ին, COVID-19-ի պատճառած բարդություններից[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 https://www.manilatimes.net/2022/07/31/news/former-president-fidel-v-ramos-succumbs-to-covid-19/1852907
  5. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  6. https://www.scout.org/BronzeWolfAward/List
  7. «Об открытии Центра АСЕАН в Москве — МГИМО-Университет». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. Умер бывший президент Филиппин, БЕЛТА, 31.07.2022

Արտաքին հղումներ խմբագրել