Ֆիբրոադենոմա, կրծքագեղձի բարորակ ուռուցք է։ Ադենոմայից տարբերվում է նրանով, որ գեղձային պարենքիմի վրա ունի շարակցական ստրոմա։ Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի առաջացման պատճառները հստակ բացահայտված չեն։

Ֆիբրոադենոմա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն և գինեկոլոգիա
ՀՄԴ-9217
 Breast fibroadenomas Վիքիպահեստում

Ֆիբրոադենոմաները երբեմն անվանում են կրծքի մկներ կամ կրծքի մուկ՝ կրծքում բարձր շարժունակության պատճառով[1]։

Կլինիկական պատկեր խմբագրել

 
Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի միկրոսկոպիկ տեսք

Հայտնաբերման գագաթնակետը 20-30 տարեկանն է։ Սակայն առանց ախտանշանների ֆիբրոադենոման կարող է առաջին անգամ հայտնաբերվել ավելի ուշ տարիքում՝ պրոֆիլակտիկ հետազոտության արդյունքում։

Տարբերակում են ֆիբրոադենոմայի հետևյալ տեսակները՝ հասուն ֆիբրոադենոմներ (ամբողջական ձևավորված կապսուլայով, խիտ-առանձգական կառուցվածքով, դանդաղ աճով կամ ընդհանրապես չմեծացող) և անհաս (փափուկ-առաձգական կառուցվածքով, պրոգրեսիվ աճի հակումով)։

Հասուն ֆիբրոադենոմաները հանդիպում են, մեծ մասամբ, 20-40 տարեկանում։ Անհաս Ֆիբրոադենոմաները հանդիպում են աղջիկների մոտ՝ սեռական հասունության շրջանում։ Այս ֆիբրոադենոմաները կարող են ինքնուրույն դեգեներացվել՝ առանց որևէ բուժման, դաշտանի ցիկլի կարգավորման հետ։

Ֆիբրոադենոման ունի բնորոշ կլինիկական պատկեր.

  • Հետազոտության ժամանակ խոշոր ֆիբրոադենոման կարող է վիզուալ որոշվել՝ որպես կրծքագեղձի ենթամաշկային ուռուցքային գոյացություն
  • Շոշափման ժամանակ որոշվում է որպես՝ հստակ սահմանազատված տեղահանված ուռուցք, 1-5 սմ սերտ-առաձգական կառուցվածքով։
  • Հիմնականում տեղայնացված է լինում կրծքագեղձի վերին քառորդում։

Գնդիկները (հանգույցները) ցավ չեն առաջացնում և ազատ շարժվում են[2]։

Ախտանշաններ խմբագրել

Բնորոշ դեպք է հանդիսանում՝ հնարավորինս անցավ, պինդ, շարժուն դանդաղ աճող գնդիկի առկայությունը՝ կնոջ կրծքի մեջ[3][4][5]։

Տղամարդկանց օրգանիզմում ֆիբրոադենոմալ գոյացությունները հազվադեպ են հանդիպում, սակայն այդ դեպքերը կարող են կապված լինել հակաանդրոգեն բուժման հետ[6]։

Ախտորոշում խմբագրել

Ճշգրիտ ախտորոշում հաստատելու համար մեծ մասամբ բավարար են հետևյալ մեթոդները.

Ախտորոշման մեջ կասկածի դեպքում կարող է օգտագործվել մամոգրաֆիա, հաստ ասեղային բիոպսիա կամ կրծքագեղձի բուժիչ-ախտորոշիչ սեկտորային մասնահատում[7]։

Բուժում խմբագրել

Բժշկի մարտավարությունը՝ ֆիբորադենոմայի բուժման ժամանակ, որոշում է ըստ ֆիբրոադենոմայի 2 հիմնական հատկանիշների.

  • Ֆիբրոադենոման հազվադեպ է ենթարկվում պահպանողական բուժման
  • Ֆիբրոադենոմաները չարորակ չեն դառնում (բացի՝ տերևանման ֆիբրոադենոմայի, որը 10 % դեպքերում, կարող է վերածվել կրծքագեղձի սարկոմայի)

Հիմնվելով այս փաստերի վրա, կրծքագեղձի ֆիբրոադենոմայի բուժման վիրաբուժական եղանակի ենթակա են համարվում.

  • Ֆիբրոադենոմայի տերևանման կառուցվածքը
  • Մեծ չափերը (2 սմ-ից մեծ)
  • Հիվանդի ցանկությունը՝ հեռացնել ուռուցքը
  • Ուռուցքի արագ աճը

Մնացած դեպքերում, ախտորոշման մորֆոլոգիական հաստատումից հետո, ֆիբրոադենոման կարելի է հետևել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dirbas, Fredrick M.; Scott-Conner, Carol E.H., eds. (2010). Breast surgery office management and surgical techniques. New York: Springer. p. 71.
  2. «Что такое фиброаденома молочной железы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Tavassoli, F.A.; Devilee, P., eds. (2003). World Health Organization Classification of Tumours: Pathology & Genetics: Tumours of the breast and female genital organs. Lyon: IARC Press
  4. DeMay, M. Practical Principles of Cytopathology (Revised ed.). ASCP Press. p. 2007
  5. Pathology Outlines Website. 1 Accessed 12 February 2009.
  6. Shin SJ, Rosen PP (July 2007). "Bilateral presentation of fibroadenoma with digital fibroma-like inclusions in the male breast". Archives of Pathology & Laboratory Medicine.
  7. DeMay, M. Practical Principles of Cytopathology (Revised ed.). ASCP Press. p. 2007.

Գրականություն խմբագրել

  • Семиглазов В. Ф., Нургазиев К. Ш., Арзуманов А. С. Опухоли молочной железы (лечение и профилактика) — Алматы, 2001. — 344 с.
  • Струков А. И., Серов В. В. Патологическая анатомия. — Москва: изд. «Медицина», 1985 г. — 656 с.
  • Куликов Е. П., Варёнов Б. М. Рак молочной железы, учебное пособие. — Рязань, 2002 — 75 с.

Տես նաև խմբագրել