Ֆերդինան դը Լեսեպս

ֆրանսիացի դիվանագետ, ձեռնարկատեր, Սուեզի ջրանցքը նախաձեռնող

Ֆերդինան Մարի, Լեսեպցի վիկոնտ (նոյեմբերի 19, 1805(1805-11-19)[1][2][3][…], Վերսալ, Ֆրանսիա - դեկտեմբերի 7, 1894(1894-12-07)[1][3][4][…], Guilly), ֆրանսիացի դիվանագետ և ձեռնարկատեր է և հայտնի է որպես Սուեզի ջրանցքի կառուցման հեղինակ և Պանամայի վեճով, որի պատճառով դատապարտվել է ազատազրկման։

Ֆերդինան դը Լեսեպս
ֆր.՝ Ferdinand de Lesseps
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1805(1805-11-19)[1][2][3][…]
ԾննդավայրՎերսալ, Ֆրանսիա
Մահացել էդեկտեմբերի 7, 1894(1894-12-07)[1][3][4][…] (89 տարեկան)
Մահվան վայրGuilly
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
ԿրթությունԱնրի IV լիցեյ
ԵրկերՍուեզի ջրանցք և Պանամայի ջրանցք
Մասնագիտությունդիվանագետ և ձեռնարկատեր
ԱմուսինLouise-Hélène Autard de Bragard? և Agathe Delamalle?
Ծնողներհայր՝ Mathieu de Lesseps?
Զբաղեցրած պաշտոններseat 38 of the Académie française?, Ambassador of France to Spain?, Consul General of France in Barcelona? և Consul General of France in Alexandria?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Ալբերտի մեդալ Marcelin Guérin Prize? և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներVictor de Lesseps?, Jacques de Lesseps?, Marie-Solange de Lesseps?[5] և Ismaël de Lesseps?
Ferdinand de Lesseps Վիքիպահեստում

Ֆրանսիացի դիվանագետ և Լեսեպցի բարոն Ժան-Բատիստ Բարտելեմիի փեսան է։

ԿենսագրությունԽմբագրել

Ֆերդինան դը Լեսեպսը, ում նաև անվանում են «Մեծ ֆրանսիացի», ժամանակին Սուեզի և Պանամայի ջրանցքների նախագծերի հիմնական մտահղացողն է եղել։ Վերջինս շատ ծախսատար ծրագիր դարձավ բաժնետերերի համար և նրանք Ֆերդինանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման։ Սակայն 88-ամյա ծերունին բանտ չնստեց տարիքի և առողջության պատճառով։ Նրա արձանը կանգնեցված է Պանամայում՝ Ֆրանսիայի հրապարակում՝ Fernando Maria Vizconce de Lesseps գրառմամբ։

ԿարիերաԽմբագրել

ԴիվանագիտությունԽմբագրել

1828 թվականին Ֆերդինան դը Լեսեպսին գործուղում են Թունիս որպես փոխհյուպատոս։ Այնտեղ նա օգնում է ոմն սպա Յուսուֆին փախչել Օսմանյան կայսրության կողմից Թունիսի կառավարիչ նշանակված Բեյի ռազմական բանտից։ Յուսուֆն իր հերթին ֆրանսիական բանակին օգնում է Ալժիրի գրավման ընթացքում։

1832 թվականին Ֆերդինանին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) փոխհյուպատոս են նշանակում։ Տեղի ֆրանսիացի գլխավոր հյուպատոս Ժան-Ֆրանսուա Միմոն նրան ընթերցանության համար գրքեր է ուղարկում, որոնց մեջ նաև Նապոլեոն Բոնապարտի ցուցումով ֆրանսիացի ինժեներ Ժակ-Մարի Լը Պերի գրած հուշերն էին Եգիպտոս կատարած գիտարշավի մասին, որի նպատակն էր Սուեզ գետի համար ջրանցքի փորման վայրերի ուսումնասիրումը։ Հենց այս հուշերն էլ Ֆերդինանին հիմք են տալիս մտածել Սուեզի համար ջրանցք կառուցելու մասին։ Մեհմեդ Ալին, ով այդ ժամանակ Եգիպտոսի թագավորի տեղակալն էր, նպաստում է ջրանցքի կառուցման դրական զարգացումներին։ Այնուհետև որդին՝ Սաիդ փաշան, Ֆերդինանի հետ կնքում է զիջման (կոնցեսիոն) պայմանագիր Սուեզի ջրանցքի կառուցման համար։ 1833 թվականին Ֆերդինանը Կահիրեում հյուպատոս է նշանակվում, այնուհետև ՝ գլխավոր հյուպատոս Ալեքսանդրիայում՝ մինչև 1837 թվականը։ 1839 թվականին հյուպատոս է նշանակվում Ռոտերդամում և 3 տարի անց Բարսելոնայում ստանձնում է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։

 
Ֆերդինան դը Լեսեպսի արձանը

Սուեզի ջրանցքԽմբագրել

Այն ժամանակահատվածում, երբ Ֆրանսիան ակտիվորեն ներգրավված էր Հռոմեական հետազոտություններում, Ֆերդինան դը Լեսեպսը նշանակվում է դեսպան՝ Հռոմի Պիոս 9-րդ պապի և Հռոմեական հանրապետությունը հիմնած հեղափոխականների հետ բարեկամական համաձայնագրի բանակցությունների համար։ Լուի-Նապոլեոն Բոնապարտի ընտրվելը խնդիրներ է հարուցում Ֆրանսիայի վարած արտաքին քաղաքականության համար։ Վերջինս արշավախմբի ղեկավար գեներալ Օդինոյին հրամայում է պաշարել Հռոմը։ Ֆերդինանն իր անհամաձայնությունն է հայտնում այդ առնչությամբ և այնուհետև մեղադրվում թշնամուն միանալու մեջ։

1854 թվականին, երբ Եգպիտոսում գահ է բարձրանում իր վաղեմի ընկեր Սաիդ փաշան, վերջինս Ֆերդինանին հրավիրում է կյանքի կոչել Սուեզի ջրանցքի կառուցման նախագիծը։ Նույն ամսվա 30-ին թույլտվության պայմանագիր է կնքվում Ֆերդինանի հետ, ով և մեկնարկում է շինարարությունը 1859 թվականին և ավարտում 10 տարի անց։ Բացմանը ներկա Նապոլեոն 3-րդը նրան անվանում է «Սուեզի դուքս»։ Մինչեւ 1881 թվականը ղեկավարել է Աշխարհագրության ընկերությունը։ Պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով (1869)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 StructuraeRatingen: 1998.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Lundy D. R. The Peerage