Ֆեռնանդո Մորիենտես

իսպանացի ֆուտբոլիստ

Ֆեռնանդո Մորիենտես Սանչես (իսպ.՝ Fernando Morientes Sánchez, ապրիլի 5, 1976(1976-04-05)[1][2], Սիլյերոս, Կասարես, Էստրեմադուրա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Մադրիդի «Ռեալի» կազմում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եռակի չեմպիոն։

Ֆեռնանդո Մորիենտես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեռնանդո Մորիենտես Սանչես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն El Moro (մավր)
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 1976 (47 տարեկան)
Ծննդավայր Սիլերոս, Իսպանիա Իսպանիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ֆեռնանդո Մորիենտեսը իր կարիերան սկսել է Պրեմիերայում` 1993 թ-ի նոյեմբերի 7-ին, 17 տարեկանում, «Ալբասետե» - «Տեներիֆե» խաղում։ 1995 թ-ին «Ալբասետեից» տեղափոխվել է «Սարագոսա», որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան, խփելով 28 գոլ։ 1997 թ-ին հրավիրվել է Մադրիդի «Ռեալ». Ֆաբիո Կապելլոն՝ այդ պահին թիմի մարզիչը, երաշխավորեց նրա համար ակումբի ղեկավարության առաջ, որն էլ որոշում կայացրեց ձեռք բերել երիտասարդ հարձակվողին։ Նոր ակումբի կազմում, առաջին մրցաշրջանում նա խփեց 12 գոլ՝ 33 խաղում։ Թիմում կենտրոնական հարձակվողի դիրքը Մորիենտեսը ստիպված էր կիսել Դավոր Շուկերի հետ։

1998 թ-ի մարտի 25-ին կայացավ Մորիենտեսի մուտքը Իսպանիայի ազգային հավաքական։ Դա Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղն էր։ Հարձակվողը դուրս եկավ դաշտ մեկնարկային կազմում և դարձավ երկու գոլի հեղինակ։ «Ռեալում» Մորիենտեսի համար իրավիճակը փոխվեց, երբ թիմ եկավ Ռոնալդոն։ Ազգային առաջնության 2002/03 մրցաշրջանում Ֆեռնանդոն անցկացրեց ընդամենը 18 հանդիպում։ 2003 թ-ի ամռանը «Ռեալը» նրան վարձավճարով մեկ տարով տվեց ֆրանսիական ակումբ «Մոնակոյին»։ Հարձակվողը շատ արագ ինտեգրվեց նոր ակումբին և դարձավ նրա առաջատարներից մեկը։ Նա շատ էր խաղում և գոլեր խփում (այդ թվում և «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայի խաղերում)։ Ավելին, նա հասավ այդ մրցաշարի եզրափակիչ, որտեղ «Մոնակոն» զիջեց «Պորտուին»։ Մրցաշարի արդյունքներով Ֆեռնանդո Մորիենտեսը դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։

2005 թ-ին, Մորիենտեսը Ռաֆայել Բենիտեսի նախաձեռնությամբ տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»։ Ի դեպ, Մորիենտեսի Անգլիայում անցկացրած ժամանակահատվածից ոչինչ չշահեցին ոչ ինքը, ոչ էլ «Լիվերպուլը»։ 2006 թ-ին հարձակվողը վերադարձավ Իսպանիա՝ պայմանագիր ստորագրելով «Վալենսիայի հետ»։ Ավելի ուշ, երբ ավարտվեց նրա պայմանագիրը, նա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց «Մարսել», որի հետ մեկ տարուց խզեց պայմանագիրը, և 2010 թ-ի օգոստոսի 31-ին նա որոշեց ավարտել կարիերան։

Մորիենտեսը (47 խաղում՝ 27 գոլերով) հանդիսանում է Իսպանիայի հավաքականի հինգերորդ ռմբարկուն, զիջելով Դավիդ Վիլյային (51 գոլ), Մադրիդի «Ռեալ»ից նախկին ակումբակիցներին՝ Ռաուլ Գոնսալեսին (44 գոլ) և Ֆեռնանդո Իեռո), ինչպես նաև, Ֆեռնանդո Տոռեսին (31 գոլ)։

Այս պահին Ֆեռնանդո Մորիենտեսը աշխատում է «Ռեալում», որպես պատանիների մարզիչ։

Նվաճումներ խմբագրել

Հավաքականի կազմում խմբագրել

  Իսպանիա

  • Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մասնակից - 1 անգամ (2002)

Ակումբային խմբագրել

  Ռեալ Մադրիդ

  Լիվերպուլ

  Վալենսիա

  Մարսել

  • 2009/10 Ֆրանսիայի չեմպիոն
  • 2009/10 Ֆրանսիական լիգիայի գավաթի հաղթող

Անձնական խմբագրել

  Մոնակո

  • 2003/04 Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու
  • 2003/04 Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել