Ֆեռնանդո Լյորենտե
Ֆեռնանդո Լյորենտե Տոռես (իսպաներեն՝ Fernando Llorente Torres, փետրվարի 26, 1985[2][3][4], Պամպլոնա, Իսպանիա), բասկ ֆուտբոլիստ, «Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2010 թվականի աշխարհի չեմպիոն է, նաև՝ 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն։
Ֆեռնանդո Լյորենտե իսպ.՝ Fernando Llorente | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ֆեռնանդո Լյորենտե Տոռես | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Մականուն | El Rey León, Madari | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 1985 (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Պամպլոնա, Իսպանիա | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 87 կիլոգրամ[1] | ||
Դիրք | Հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Տոտտենհեմ Հոտսպուր | ||
Պատանեկան կարիերա | |||
1995—1996 1996—1997 1997—2003 |
Ֆունես Ռիվեր Էրբո Ատլետիկ Բիլբաո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2003—2004 2004—2013 2013—2015 2015—2016 2016— |
Բասկոնիա Ատլետիկ Բիլբաո Յուվենտուս Սևիլյա Սուոնսի Սիթի |
33 (12) 262 (85) 66 (23) 23 (4) 9 (1) | |
Ազգային հավաքական | |||
2003 2005 2005—2006 2008—ն.ժ. |
Իսպանիա Իսպանիա Իսպանիա Իսպանիա |
3 (2) 4 (5) 9 (5) 21 (7) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելՖեռնանդո Լյորենտե Տոռեսը ծնվել է 1985 թվականի փետրվարի 26-ին Պամպլոնում։
Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում։
Լյորենտեն «Ատլետիկ Բիլբաոյի» սան է։ 11 տարեկան հասակում հայտնվել է ակումբի համակարգում։ Ֆեռնանդոն մի քանի մրցաշրջան անցկացրել է ակումբի պատանեկան տարբեր մակարդակներում։
2003 թվականին Լյորենտեն հայտնվել է իսպանական Տերսերայի ակումբներից մեկում՝ «Բասկոնիայում»։ Մեկ մրցաշրջանի ընթացքում Ֆեռնանդոն 33 խաղ է անցկացրել և դարձել 12 գնդակների հեղինակ։
Ատլետիկ Բիլբաո
խմբագրելՄյուս մրցաշրջանում Լյորենտեն տեղափոխվել է Ատլետիկի ֆարմ-ակումբ՝ «Բիլբաո Ատլետիկ», որը հանդես էր գալիս Սեգունդայում։ Այստեղ 16 խաղի ընթացքում Ֆեռնանդոն դարձավ 4 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի առաջին կեսից հետո Լյորենտեն տեղափոխվեց առաջին թիմ և քառամյա պայմանագիր կնքեց «Ատլետիկի» հետ։
Լյորենտեի դեբյուտը կայացավ 2005 թվականի հունվարի 16-ին «Էսպանյոլի» դեմ խաղում։ Երեք օր անց նա խաղաց Իսպանիայի գավաթի մրցությունում «Լանզարոտեի» դեմ խաղում՝ դառնալով հեթ-թրիքի հեղինակ։ Այնուամենայնիվ, հաջող մրցաշրջաններն այնքան էլ լավ ընթացք չունեցան. նա հաճախ վնասվածքներ էր ստանում, որի արդյունքում պարտվեց հիմնական կազմում ունեցած խաղաժամանակի համար ընթացքող պայքարում։
2007/2008 մրցաշրջանը Ֆեռնանդոյի համար հաջող ընթացք ունեցավ։ Նա ոչ միայն հիմնական հարձակվողն էր, այլև դարձավ թիմի առաջատարներից մեկը։
Հաջորդ երկու մրցաշրջաններում Լյորենտեն շարունակում էր աճել։ Նա օգնեց իր ակումբին դուրս գալ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, ինչպես նաև անցնել Եվրոպայի լիգա։ Նկատելիորեն մեծացավ նաև նրա արդյունավետությունը. 91 խաղ՝ 39 գոլ երեք տարվա ընթացքում։
Յուվենտուս
խմբագրել2013 թվականի հուլիսի 1-ին Լյորենտեն տեղափոխվեց «Յուվենտուս» ազատ գործակալի կարգավիճակով։ Պայմանագիրը հաշվարկված է 4 տարվա համար։ Լյորենտեն իր առաջին խաղը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է «Սամպդորիայի» դեմ խաղում, որտեղ խաղադաշտ է դուրս եկել վերջին րոպեին։ Իր առաջին գոլը Ա Սերիայում Լյորենտեն խփեց «Վերոնայի» դարպասին։ Իսկ Չեմպիոնների լիգայում առաջին գոլը «Յուվենտուսի» կազմում Ֆեռնանդոն հեղինակեց «Ռեալ Մադրիդի» դեմ կայացած խաղում։ 2014 թվականի հունվարի 12-ին Ֆեռնանդո Լյորենտեն հեղինակեց իր առաջին դուբլը «Կալյարիի» դեմ խաղում։
Հավաքական
խմբագրելԼյորենտեն հանդես է եկել Իսպանիայի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում։ Խաղացել է 2005 թվականի Երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ։
2008 թվականի նոյեմբերի 11-ին իր առաջին խաղն է անցկացրել հիմնական հավաքականի հետ Չիլիի հետ ընկերական խաղում։ 2009 թվականի փետրվարի 11-ին հեղինակել է իր առաջին գոլը հավաքականի կազմում Անգլիայի դեմ խաղում։ 2009 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մասնակից է և 2010 թվականի ՀԱՀ-ում կայացած Աշխարհի առաջնության մասնակից։
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- Իտալիայի սուպերգավաթի մրցանակակիր (1). 2013
- Իտալիայի առաջնություն (2). 2013/14, 2014/15
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.elmundo.es/elmundodeporte/envivos/fichas/1/103/4199.html (իսպ.)
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Լյորենտե» հոդվածին։ |