Ֆեռնանդու Կոլոր դի Մելու
Ֆեռնանդու Աֆոնսու Կոլոր դի Մելու (պորտ.՝ Fernando Affonso Collor de Mello, [feʁˈnɐ̃dʊ aˈfõsʊ ˈkɔlɔʁ di ˈmɛlʊ], ծնվ. է 1949 թվականի օգոստոսի 12 - ին Ռիո դե Ժանեյրոյում) — բրազիլացի պետական և քաղաքական գործիչ, Բրազիլիայի նախագահը 1990 - 1992 թվականներին: Հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանը ընդունել է իմպիչմենտի մասին որոշումը[6]:
Մինչ նախագահությունԽմբագրել
Ֆեռնանդու Կոլոր դի Մելուն ծնվել է քաղաքական գործիչների ընտանիքում՝ նրա հայրը՝ Արնոն Աֆֆոնսո դե Ֆարիաս Մելլոն, 1951 - 1956 եղել է Ալագոասի նահանգապետը, իսկ մայրը՝ նախկին աշխատանքի նախարարի աղջիկ:
1976 թվականին Ֆեռնանդուն դարձել է ԱՄԿ-ի ֆուտբոլային ակումբի նախագահ, հիմնված Ալագոաս նահանգում, հետո զբաղվել է քաղաքականությամբ: 1979 թվականին նա ընտրվել է Մասեյո քաղաքի քաղաքապետ (Ազգային Վերածննդի Դաշինքի կողմից), իսկ 1986 թվականին՝ Ալագոաս նահանգի նահանգապետ: Այդ պաշտոնում իրեն դրսևորել է որպես պոպուլիստ, հայտնելով, որ մտադիր է պայքարել պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձերի դեմ: Քարոզարշավը, որը ցուցադրվել է կենտրոնական հեռուստաընկերությունով, նրան դարձրել է հանրաճանաչ մարդ ամբողջ երկրում[7], ինչը անսովոր է Ալագոասի նման փոքր նահանգի նահնգապետի համար:
ՆախագահությունԽմբագրել
1989 թվականի նախագահական ընտրություններում Կոլոր դի Մելուն, քվեարկությանը մասնակցելով Ազգային Վերածննդի Դաշինքի կողմից, երկրորդ շրջանում հաղթեց իր մրցակից Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային: Քվեարկողները նրան տվել էին 35 միլիոն ձայն: Նա դրանով իսկ 29 տարվա մեջ դարձավ առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը: Նախագահի պաշտոնում գլխավոր խնդիրը հայտարարեց գնաճի դեմ պայքարը, որը այդ ժամանակ հասել է ամսական մոտ 80 %:
Պաշտոնավարման առաջին իսկ օրը նա հայտարարեց «Կոլորի նախագիծ» կոչվող ծրագրի կիրառման մասին, ըստ որի նշանակալից միջոցները բանկային հաշիվներից պետք է փոխանցվեն կառավարական հիմնադրամներ և դուրս գան ազատ շրջանառությունից, միևնույն ժամանակ կառավարությունը ծրագրում է ավելացնել կանխիկ փողերի շրջանառությունը: Պլանը կազմվել է Կոլորի կառավարության ֆիննանսների նախարարի կողմից: Արմատական տնտեսական բարեփոխումները բնակչության կողմից ընդունվեցին առանց էնտուզիաստի, սակայն մի քանի ամիսների ընթացքում գնաճը նվազեց ամսական մինչև 25 %: Իր նախագահության ընթացքում Կոլորը նաև ստորագրեց պայմանագիր, որը ապահովում է անդամակցություն Mercosur - ում՝ հինգ հարավամերիկյան պետությունների համագործակցության կազմակերպություն:
1991 թվականին Կոլոր դի Մելուի կառավարությունը ընկղմվեց խոր քաղաքական ճգնաժամի մեջ, կապված կաշառակերության մեջ մեղադրանքի հետ, և չկարողացավ արդյունավետ շարունակել արմատական բարեփոխումների ծրագրի իրականացումը: 1991 թվականի մայիսին նախագահի եղբայրը՝ Պեդրո Կոլորը, նրան մեղադրեց այն բանում, որ իրականացվող բարեփոխումների գործընթացում նախընտրություններ են տրվել որոշակի խմբերի: Կոնգրեսը եւ Դաշնային ոստիկանությունը հետաքննություն սկսեցին: Մի քանի ամիս անց Կոլորը կենտրոնական հեռուստաալիքով՝ կոչ անելով բնակչությանը դուրս գալ փողոցներ՝ ի նշան «հեղաշրջում կազմակերպել փորձող ուժերի» դեմ բողոքի: 1992 թվականի օգոստոսի 11-ին Կոլորի դեմ տեղի է ունեցել խոշոր ուսանողական ակցիա[8]:
ԻմպիչմենտԽմբագրել
1992 թվականի օգոստոսի 26 - ին հրապարակվել է կոնգրեսի՝ մեղադրանքը հաստատող որոշումը: Սեպտեմբեր 29 - ին կոնգրեսի ներքին պալատը սկսեց իմպիչմենտի գործընթացը: Քվեարկության արդյունքում՝ 441 կողմ և 38 դեմ, Ֆեռնանդու Կոլոր դի Մելուն զրկվեց իր պաշտոնից: 1992 թվականի դեկտեմբերի 29 - ին Սենատի առաջ նա հրաժարական է տվել: Այնուամենայնիվ, քվեարկությունը տեղի ունեցավ, Կոլորը զրկվեց պաշտոնից և 8 տարի քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից: Նախագահի պաշտոնը զբաղեցրեց փոխնախագահ Իթմար Ֆրանկոն:
1994 թվականին Գերագույն Դատարանը Կոլորի վրայից հանեց կաշառակերության մասին մեղադրանքը, սակայն ուժի մեջ թողեց քաղաքական գործունեությունը կասեցնող արգելքը[6]:
Նախագահական ժամկետից հետոԽմբագրել
2000 թվականին իր թեկնածությունն է առաջադրել է Սան-Պաուլոյի քաղաքապետի պաշտոնում: Սակայն դիմումը ներկայացնելու պահին նրա նկատմամբ գործում էր դատարանի որոշումը, և նրա թեկնածությունն հանվել է ընտրություններից: 2002 թվականին նա առաջադրվել է Ալագոասի նահանգապետի պաշտոնում, բայց պարտվեց գործող նահանգապետին՝ Ռոնալդ Լեսսեին: 2006 թվականին ստանալով ձայների 44%-ը և հաղթելով Լեսսեին, Կոլոր դի Մելուն Ալագոասից անցավ սենատ:
2010 թվականի հոկտեմբերի 3 - ին Ալագոաս նահանգի նահանգապետի պաշտոնի ընտրություններում հավաքեց ձայների 28,8 % -ը և, զբաղեցնելով երրորդ տեղը, չանցավ երկրորդ փուլ[9]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ https://caras.uol.com.br/arquivo/108461-o-talento-da-arquiteta-caroline-medeiros.phtml
- ↑ https://istoe.com.br/a-volta-dos-collor/
- ↑ 6,0 6,1 Fernando Collor é eleito senador por Alagoas
- ↑ O marketing político e a importância da imagem-marca em campanhas eleitorais majoritárias
- ↑ Rezende, Tatiana Matos UNE 70 Anos: «Fora Collor: o grito da juventude cara-pintada» Archived 2007-09-03 at the Wayback Machine. União Nacional dos Estudantes. Проверено 9 августа 2009.
- ↑ Collor de Mello perde eleições em Alagoas (պորտ.)