Ֆեոդոր Իվանովիչ Սանդերս (ռուս.՝ Фёдор Иванович Сандерс, հունվարի 1, 1755(1755-01-01) կամ 1755[1] - հունվարի 1, 1836(1836-01-01) կամ 1836[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), նապոլեոնյան պատերազմների դարաշրջանի ռուս հրամանատար, ռուսական կայսերական բանակի գեներալ-լեյտենանտ։

Ֆեոդոր Սանդերս
հունվարի 1, 1755(1755-01-01) կամ 1755[1] - հունվարի 1, 1836(1836-01-01) կամ 1836[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
նապոլեոնյան պատերազմներ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Կենսագրություն խմբագրել

Ֆեոդոր Սանդերսը ծնվել է 1755 թվականի հունվարի 1-ին, սերում է օստեացի ազնվականներից։

Ստացել է տնային կրթություն և տասը տարեկանում որպես շարքային ընդգրկվել է Կիևի հետևակային գնդում։ 1769 թվականին սերժանտի կոչումով սկսել է իր մարտական ծառայությունը Խոտինի պարիսպների տակ՝ մասնակցելով այդ ամրոցի պաշարմանն ու գրավմանը, իսկ հաջորդ տարի գնդի կազմում մասնակցել է Լարգի և Կահուլի մարտերին։ 1771 թվականի հունվարի մեկին ստանալով պրապորշչիկի աստիճան և գտնվելով գեներալ Վեյսմանի ջոկատում, մասնակցել է թուրքական Տուլչա, Բաբադաղ և Կիլիա բերդերի հետախուզմանը։ Նույն տարվա նոյեմբերի 24-ին ծառայության ժամանակ աչքի ընկնելու համար ստացել է փոխտեղակալի աստիճան։ Մինչև պատերազմի ավարտը, շարունակելով ծառայել նույն գնդում, հասել է կապիտանի աստիճանի։ 1778 թվականին տեղափոխվել է տեղափոխվել է Ալեքսեևսկի (Ալեքսոպոլսկի) հետևակային գունդ, որի կազմում ծառայել է ինը տարի և որտեղից տեղափոխվել է Լիֆլյանդիայի եգերական կորպուս։ Երկրորդ թուրքական պատերազմի ժամանակ, ունենալով սեկունդ մայորի աստիճան, մասնակցել է Օչակովի պաշարմանն ու գրոհին, ինչի համար արժանացել է այդ քաղաքի գրավման համար շնորհվող ոսկե խաչի։:

Մասնակցել է 1794 թվականի լեհական դեպքերին և 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմին։

1810 թվականի հունվարի 16-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1810 թվականի փետրվարի 16-ից զբաղեցրել է 29-րդ եգերական գնդի պետի պաշտոնը։ 1812 թվականի մարտի 23-ից հետո եղել է բանակում։

Նապոլեոնի՝ Ռուսական կայսրություն ներխուժելուց հետո Ֆեոդոր Սանդերսը մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմի բազմաթիվ մարտերի։

Հայրենի հողից թշնամուն վտարելուց հետո մասնակցել է ռուսական բանակի արտաքին արշավներին։

1830 թվականի ապրիլի 6-ին Ֆեոդոր Սանդերսին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

1834 թվականի մայիսի 9-ին ստացել է պատվավոր պաշտոնաթողություն։

Ֆեոդոր Սանդերսը մահացել է 1836 թվականի հունվարի մեկին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

Ընտանիք խմբագրել

Ֆեոդոր Սանդերսի առաջին կինը եղել է Պենզայի նահանգապետի՝ Ֆիլիպ Վիգելի քույրը։ Այդ ամուսնությունից ունեցել է որդի` Ֆեոդորը, որը բարձրացել է մինչև փոխգնդապետի աստիճան։

Երկրորդ կինը եղել է Մարինա Յաբլոնովսկայան (ի ծնե ազգանունը՝ Շեպտիցկայա) հետ։ Նրանք ունեցել են դուստր` Օլգան։ Ֆեոդոր Սանդերսի առաջին կնոջ եղբորորդին՝ Ֆիլիպ Վիգելը, այս ամուսնության կնքումը նկարագրում է հետևյալ կերպ.

Նրա բնավորության և կյանքի տարօրինակությունների թվում է նաև ամուսնությունը. նա իր կնոջը շահել է բիլիարդի վրա հաղթեց իր կնոջըով։ Մի երիտասարդ, գեղեցիկ Կիևյան կալվածատիրուհի գերել էր հարուստ, թեթևամիտ լեհի՝ իշխան Յաբլոնովսկուն, ամուսնացել նրա հետ և մեկ-երկու տարի անց ձանձրացրել նրանից։ Սանդերսը հաճախ էր բիլիարդ խաղում Յաբլոնովսկու հետ և նրանից շահում մի քանի հազար զլոտի։ Երբ նա սկսում է նրանից պահանջել վճարել, տեսնում է Արիադնային, խանդավառվում և նրան առաջարկում փոխզիջումային տարբերակ։ Պայմանագիրը շուտով կնքվում է, քանի որ բոլոր կողմերը հայտնում են իրենց համաձայնությունը, հատկապես երիտասարդ իշխանուհին, որի ինքնասիրությունը վիրավորված էր։ Նա ապրեց նրա հետ մինչև մահը` 45 տարի:

— «Նոթեր», Ֆիլիպ Վիգել

Իվան Լիպրանդին, մեկնաբանելով Վիգելի հուշերի այս դրվագը, նշում է, որ, իհարկե, 18-րդ դարի մարդիկ կարող էին բիլիարդում կին շահել, բայց այս դեպքում, ինչպես երևում է հենց Վիգելի նկարագրությունից, այդ ամենը չափազանցություն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
  2. И. П. Липранди. Замечания на «Воспоминания» Ф. Ф. Вигеля // «Чтения в Императорском обществе истории и древностей российских при Московском университете», М., 1873. — Книга вторая (апрель — июнь), с. 61.

Արտաքին հղումներ խմբագրել