Ֆեոդոր Կուլակով

քաղաքական գործիչ

Ֆեոդոր Դավիդովիչ Կուլակով (ռուս.՝ Фёдор Давыдович Кулаков, փետրվարի 4, 1918(1918-02-04)[1], Լգովի շրջան, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 17, 1978(1978-07-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային քաղաքական գործիչ, «Սոցիալիստական աշխատանքի հերոս» (1978), ԽՄԿԿ անդամ (1940

Ֆեոդոր Կուլակով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Russian State Agrarian Extramural University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 4, 1918(1918-02-04)[1]
Ծննդավայր Լգովի շրջան, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանի օր հուլիսի 17, 1978(1978-07-17)[1] (60 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Աշխատանքային արիության համար» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ

1959-1960 թվականներին եղել է ՌՍՖՍՀ հացամթերումների մինիստր, 1960-1964 թվականներին՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1964 թվականի նոյեմբերից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1965 թվականի սեպտեմբերից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1971-1978 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ Եղել է կուսակցության XIX, XXII-XXV համագումարների պատգամավոր, XXII-XXV համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, եղել է նաև ԽՍՀՄ III, IV, VI-IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 715