Ֆենելլա Ֆիլդինգ (անգլ.՝ Fenella Fielding, ծննդյան անունը՝ Ֆենելլա Մերիոն Ֆելդման (անգլ.՝ Fenella Marion Feldman), նոյեմբերի 17, 1927(1927-11-17)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] - սեպտեմբերի 11, 2018(2018-09-11)[3]), բրիտանացի դերասանուհի[5]։ Մեծ ժողովրդականության է արժանացել «Այդպես շարունակել» կատակերգական ֆիլմերի շարքում (1958-1992), «Պիկվիկյան ակումբի գրառումները» (1985) սերիալում և «Կաթնակերներ» երիտասարդական սերիալում (2007-2013) կատարած իր դերերի շնորհիվ[6]։ Նրա ֆիլմագրության մեջ տեղ են գտել նաև «Շափյուղա», «Ամենամռայլ տունը», «Պարոն Փիթկինն էստրադայում» ֆիլմերը, ինչպես նաև «Բանտարկյալը», «Ռոբին Հուդի խենթ արկածները» սերիալները և այլն[7]։

Ֆենելլա Ֆիլդինգ
Fenella Fielding on her 90th Birthday (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 17, 1927(1927-11-17)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էսեպտեմբերի 11, 2018(2018-09-11)[3] (90 տարեկան)
ԿրթությունՀյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներԲրիտանական Կայսրության շքանշանի սպա[4]

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնում[8]։ Ընտանիքում, որտեղ Ֆենելլան եղել է կրտսեր դուստրը, եղել է երկու երեխա՝ Բեզիլ Ֆելդմանը[9] և Բարոն Ֆելդմանը: Նրանց մայրը՝ Թիլլին, ունեցել է ռումինա-հրեական արմատներ, իսկ հայրը՝ Ֆիլիպ Ֆելդմանը, եղել է լիտվացի հրեա։ Հայրը որոշ ժամանակ աշխատել է որպես Արևելյան Լոնդոնում գտնվող Սիլվերթաունի կինոթատրոնի կառավարիչ[10]։ Ֆանելլան մեծացել է ստորին Քլեփթոնում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Էջվար, որտեղ սովորել է Հյուսիսային Լոնդոնի Կոլեգիալ դպրոցում։

ԿարիերաԽմբագրել

Ֆենելլան իր դերասանական կարիերան սկսել է 1952 թվականին՝ մասնակցելով թատերական բեմադրությունների[11]։ Առաջին անգամ նա ստեղծագործական ընդմիջում է արել այն ժամանակ, երբ դեռ անհայտ դերասան Ռոն Մոոդիին ուղեկցել է լսումների, ում հետ ծանոթացել է Լոնդոնի տնտեսական դպրոցում բեմադրության ժամանակ: Նա հայտնի է դարձել 1958 թվականին Վալմուտի երաժշտական տարբերակում իր դերի շնորհիվ[12]։ 1958-1992 թվականներին նկարահանվել է «Այդպես շարունակել» կատակերգական ֆիլմերի շարքում։

1966 թվականին Ֆանելլա Ֆելդմանը նկարահանվել է իր սեփական «Izeena» հեռուստահաղորդումում։ 1985 թվականին նկարահանվել է «Պիկվիկյան ակումբի գրառումները» սերիալում։

2007-2013 թվականներին Ֆանելլա Ֆելդմանը նկարահանվել է «Կաթնակերները» սերիալում։

ՄահԽմբագրել

Ֆիլդինգը կաթված է տարել 2018 թվականի օգոստոսին և մահացել երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 11-ին[13][14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.bfi.org.uk/films-tv-people/4ce2ba07d6a9e
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Fenella Fielding, Carry On Screaming actor, dies aged 90
  4. https://www.theguardian.com/film/2018/sep/11/fenella-fielding-carry-on-actor-dies-aged-90
  5. «Fenella Fielding»։ IMDb։ Վերցված է 2018-09-13 
  6. «Fenella Fielding»։ BFI (անգլերեն)։ Վերցված է 2018-09-15 
  7. «Актриса из культовых "Молокососов" Фенелла Филдинг умерла от инсульта»։ Российская газета։ 2018-09-12։ Վերցված է 2018-09-13 
  8. ««Fenella Fielding»։ BFI (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13 
  9. «Звезда «Молокососов» Фенелла Филдинг умерла от инсульта»։ VistaNews.ru - независимый информационный портал России, стран СНГ и мира։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-13-ին։ Վերցված է 2018-09-13 
  10. «The lady vanishes: What ever happened to Fenella Fielding?»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-09-13 
  11. «Fenella Fielding actress career credits» (անգլերեն)։ Fenella Fielding 'Do You Mind If I Smoke?' | Buy the book։ Վերցված է 2018-09-13 
  12. «Valmouth 1958 Original London Cast»։ 1992-12-16։ Վերցված է 2018-09-13 »
  13. Michael Coveney (2018-09-12)։ «Fenella Fielding obituary» (անգլերեն)։ the Guardian։ Վերցված է 2018-09-13 
  14. «В Британии скончалась кинозвезда Фенелла Филдинг»։ Росбалт (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-15 

Արտաքին հղումներԽմբագրել