Ֆենդերը (անգլ.՝ Fender), ընկերություն է, որն զբաղվում է կիթառների արտադրությամբ։ Ֆենդերի արտադրանքները վաճառվում են ամբողջ աշխարհում։

Ֆենդեր
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և երաժշտական գործիքների արտադրող
Հիմնադրված է1946
ՀիմնադիրԼեո Ֆենդեր
ՎայրՍկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենAndy Mooney?
Դուստր ընկերություններSquier?
Կայքfender.com(անգլ.)
 Fender Վիքիպահեստում

""Ֆենդեր" երաժշտական գործիքներ ընկերությունը"(անգլ.` Fender Musical Instruments Corporation (FMIC)), շատ հաճախ հանդիպող որպես Ֆենդեր, լարային գործիքներ և ուժեղացուցիչներ արտադրող ամերիկյան արտադրող է։ Արտադրանքներից առավել հայտնի են ամբողջական իրանով Ստրատոկաստեր և Տելեկաստեր էլեկտրական կիթառները։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում։ Ընկերությունը, որ նախկինում անվանվում էր Ֆենդեր Էլեկտրական Գործիքներ Արտադրող Ընկերություն, հիմնադրվել է Կալիֆոռնիայի Ֆուլերտոն քաղաքում Կլարենս Լեոնիդաս "Լեո" Ֆենդերի կողմից 1946 թվականին։ Լեո Ֆենդերը նախագծել է առաջին կոմերցիոն հաջողություն բերած բաս կիթառներից ամբողջական իրանով Precision Bass (P-Bass)-ը, որը հայնտի դարձավ ռոք, ջազ, քանթրի, Մոթոուն, ֆանք և այլ երաժշտական ոճերում։ Այժմ Ֆենդերի Precision և Jazz Bass մոդելները լայնորեն համարվում են որպես չափանիշ, որով այլ էլեկտրական բաս կիթառները համեմատվում ու չափվում են։ Ընկերությունը մասնավոր կորպորացիա է, որը կառավարվում է ընկերության արժեթղթերի մեծամասնության համասեփականատերեր հանդիսացող նույն ընկերության կառավարիչների կողմից։ Լարի Թոմասը ընկերության գլխավոր տնօրենն է, իսկ Ջեյմս Բրոնենը՝ ֆինանսական գծով տնօրենը։ Ընկերությունը ներկայացրել է նախնական հրապարակային առաջարկին (IPO) 2012 թ. մարտ ամսին։ Բացի իր Սքոթսդեյլի գրասենյակից, Ֆենդերն ունի արտադրական հաստատություններ Կորոնայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և Էնսենադայում (Բաջա Կալիֆոռնիա, Մեքսիկա)։