Ֆեմինիստական գրաքննադատություն

Ֆեմինիստական գրաքննադատություն, գրական քննադատության տեսակ՝ ըստ ֆեմինիստական տեսության կամ, ավելի ընդհանուր, ըստ ֆեմինիստական քաղաքականության։ Այն օգտագործում է ֆեմինիզմի սկզբունքները և գաղափարախոսությունը, որպեսզի քննադատի գրականության լեզուն։ Այս մտքի դպրոցը փորձում է վերլուծել և նկարագրել այն ձևերը, որոնցով գրականությունն արտացոլում է տղամարդու գերիշխանությունը` բացահայտելով տնտեսական, հասարակական, քաղաքական և հոգեբանական ուժերը[1]՝ ներկառուցված գրականության մեջ։ Այսպիսի մտածելակերպը և քննադատական աշխատանքները, կարող ենք ասել, փոխել են գրական տեքստերը դիտարկելու ձևը և ուսուցումը, փոխելով և ընդլայնելով ընդհանուր մտածելակերպի կանոնները։Այն շատ է օգտագործվում Հունական միֆերում[2]։

Ի սկզբանե, ֆեմինիստական գրաքննադատությունը փորձել է զննել հին գրական կանոնական տեքստերը նոր հայացքով։ Ֆեմինիստական քննադատության հիմնական նպատակները ներառում են կանանց գրելու ավանդույթի  զարգացումը, հայտնաբերումը և հին տեքստերի վերահայտնաբերումը, դրա հետ մեկտեղ` կանանց գրականության սիմվոլիզմը մեկնաբանելը, որպեսզի այն չկորչի ու չարհամարհվի, չարժեզրկվի տղամարդկային տեսակետի կողմից, և հակառակվելը սեքսիզմին, որը բնորոշ է զանգվածային գրականությանը։Այս նպատակները, կին գրողներին և նրանց գործերը կանաց տեսանկյունից ուսումնասիրելու, ինչպես նաև լեզվի և ոճի սեռային քաղաքականության իրազեկության աճը բարձրացնելու մտադրության հետ մեկտեղ[3] զարգացրել է Լիզա Թութլը 1980-ականներին, և այդ ժամանակից ի վեր դրանք որդեգրվել են ֆեմինիստ քննադատների մեծամասնության կողմից։

Ֆեմինիստական գրաքննադատության  պատմությունը ծավալուն է` սկսած 19-րդ դարի այնպիսի կին գրողների դասական աշխատանքներից,  ինչպիսիք են Ջորջ Էլիոտը և Մարգարետ Ֆուլլերը, մինչև «երրրոդ ալիքի» հեղինակների կողմից գրված կանանց ուսումնասիրությունների և գենդերային հետազոտությունների մասին նորագույն տեսական աշխատանքները։ Մինչև 1970-ականները՝ ֆեմինիզմի առաջին և երկրորդ ալիքների ժամանակ, ֆեմինիստական գրաքննադատությունը մտահոգված էր կանանց հեղինակային խնդիրներով  և կանանց իրավիճակը գրականության մեջ ներկայացնելով, մասնավորապես կանանց գեղարվեստական կերպարների արտացոլմամբ։ Ի հավելումն այս ամենի՝ Ֆեմինիստական գրաքննադատությունը մտահոգված է նրանով, որ կանայք դուրս են մղված գրականության կանոնից ։ Տեսաբանները( նրանցից հայտնի է Լոիս Թայսոնը ) ենթադրում են, որ դրա պատճառը կին գրողների տեսակետները ոչ համընդհանուր համարելուց է[4]։

Ֆեմինիստական քննադատությունը սերտորեն կապակցվում է քվիր ուսումնասիրությունների  սկզբնավորման ու զարգացման հետ։ Ժամանակակից ֆեմինիստական գրաքննադատությունը ձգտում է հասկանալ քվիր համայնքում կանանց և մարդկանց գեղարվեստական կերպավորումը և ներկայացումը՝ մեծացնելով ինքնությունների բազմազանության և վերլուծության դերը ֆեմինիստական գրաքննադատության շրջանակներում[5]։

Օգտագործվող մեթոդներ խմբագրել

Ֆեմինիստական գիտությունը զարգացրել է տարատեսակ մեթոդներ, որպեսզի վերլուծի  գրականությունը՝ դրա բնույթը ֆեմինիստական տեսանկյունից հասկանալու համար։ Feminine Critique անունով հայտնի գիտնականների մի խումբ փորձեցին զատել գրական վերլուծությունը վերացական փաստարկներից և փոխարենը հյուսեցին իրենց քննադատությունը գրականության ավելի հիմնային բաղադրիչների (սյուժե, կերպարներ և այլն) միջոցով և բարձրաձայնեցին անուղղակիորեն ընկալվող կնատյացությունը հենց պատմության կառուցվածքում։ Մտքի մյուս դպրոցները, ինչպիսին օրինակ գինոքննադատությունն է, որը կանանց տեսակետն է կանանց գրվածքների վերաբերյալ, օգտագործում են պատմական մոտեցում գրականությանը ՝ ցուցաբերելով բացառապես կանացի ներդրում գրականության մեջ։ Եվ իրենց գրելաձևերով արտացոլում են իրենց վերաբերմունքը գենդերային կառույցին, թե՛ գեղարվեստի բնութագրման և թե՛ իրենց տեքստերի իրականության մեջ։

Գինոքննադատությունը ի հայտ է եկել ֆեմինիզմի երկրորդ ալիքի ընթացքում։ Ըստ Էլեյն Շոուլտերի՝ ֆեմինիստական քննադատությունը «անցյալի մեղքերի ու սխալների գաղափարական, արդարացի, բարկացած ու հետևողական փնտրտուքն է»։ Ապա ասում է, որ գինոքննադատությունը կարևորում է «երևակայության հմայքը, որ կանանց գրականության էական տարբերության անշահախնդիր փնտրտուքի մեջ է»[6]։

Ավելի ժամանակակից  գիտնականները փորձում են հասկանալ կանացիության հատվող կետերը և ավելի են բարդացնում սեռային քաղաքականության մասին մեր ընդհանուր պատկերացումները ՝  գործածելով ինքնության տարբեր կատեգորիաներ (ռասա, դաս, սեռային կողմնորոշվածություն և այլն)․ այս գործիքների հիմնական նպատակն է բացահայտել հայրիշխանական հիմք ունեցող լարվածությունը վեպերում և հարցի տակ դնել այն, թե այդպիսի վեպերի մասին  մեր հիմնական գրականագիտկան հետևությունները որքանով են ունակ փոփոխության կանանց ենթակայության ներքո։ Այս ձևով գրականության հասանելիությունը ընդլայնվում է՝ դառնալով շատ ավելի ներառական և ամբողջական հասարակության համար։ Այն գործերը, որոնք պատմականորեն ստացել են քիչ ուշադրություն կամ ամենևին չեն ստացել, քանի որ որոշ մշակույթներում կանանց գրելու դեմ կային խոչընդոտներ, հնարավորություն ունեն ընթերցվելու իրենց բնօրինակ ձևով և առանց կրճատումների։ Սա ավելի է լայնացնում գրականության սահմանները բոլոր ընթերցողների համար, քանի որ գրականության բոլոր մեծ գործերը ընկալվում են` առանց գենդերային համակարգին ուշադրություն դարձնելու[7]։

Կանայք նույնպես սկսել են որդեգրել հականահապետական թեմաներ՝ ի նշան բողոքի, որ ուղղված է կանանց գրականության պատմական գրաքննությանը։ 1990-ականների ֆեմինիստական անկումային գրականության վերելքը նպատակ ուներ ուղղակիորեն մարտահրավեր նետելու հայրիշխանության սեռային քաղաքականությանը ։  Կանայք, օգտագործելով քվիր և լեսբի ինքնություններ, Ռիտա Ֆելսկիի և Ջոդիթ Բեննեթի միջոցով կարողացան գրավել ավելի շատ ուշադրություն գրականության մեջ առկա ֆեմինիստական թեմաների նկատմամբ[8]։

Սկսած սեռային ավելի բարդ ընկալումների սուբյեկտիվության և ֆեմինիստական երրորդ ալիքի  զարգացումից՝ ֆեմինիստական գրաքննադատությունը գնացել է բազմազան ուղղություններով։ Օրինակ՝ Ֆրանկֆուրտի դպրոցի քննադատական տեսությունը  վերլուծում է, թե ինչպես է գերիշխող սուբյեկտի գաղափարախոսությունը ազդեցություն ունենում հասարակական ընկալման վրա։ Այն նաև հաշվի է առել  գենդերը Ֆրեյդյան և Լաքանյան հոգեբանական վերլուծության իմաստով՝ որպես իշխանության գոյություն ունեցող հարաբերությունների ապակառուցման մաս և որպես հստակ քաղաքական ներդրում։ Ավելի ավանդական կարևոր ֆեմինիստական մտահոգությունները՝ կանանց կյանքերի ներկայացմամբ և քաղաքականությամբ, շարունակում է խաղալ մեծ դեր քննադատության մեջ։ Մասնավորապես, ժամանակակից ֆեմինիստական քննադատությունը գործ է ունենում այն խնդիրների հետ, որոնք կապված են կանխամտածված և ոչ կանխամտածված նահապետական տարրերի ներկայությունը հասարակության գլխավոր հատվածներում՝ ներառյալ կրթությունը, քաղաքականությունը և աշխատուժը։

Գրականությունը դիտարկելիս՝ ժամանակակից ֆեմինիստ գրաքննադատները հարցնում են , թե ինչքանով են քննադատական հմտությունները ֆեմինիստական, գրականական և քննադատական։ Գիտնականները (ինչպիսին է Սյուզան Լանսերը) փորձում են բարելավել գրական վերլուծությունը և վերլուծողի սեփական հայացքները, որ այն լինի ավելի լայն ու բազմազան[6]։

Պատմություն խմբագրել

Չնայած հիմնականում ֆեմինիստական գրաքննության սկիզբը համարվում է ֆեմինիզմի երկրորդ ալիքի շրջանը, սակայն դրանից առաջ գրվել են տեքստեր, որոնք  նպաստել են ոլորտի զարգացմանը։ Ֆեմինիստական գրաքննությունը սկսվում է միջնադարից, և Ջեֆրի Չաուժերի «Լոգարանի կինը»-ը կարող է համարվել ֆեմինիստական գրաքննության ամենավաղ օրինակներից[2]։ Առաջին ալիքի ֆեմինիզմը նույնպես մեծապես նպաստել է գրականությանը և դրանում կանանց ներկայությանը։ Օրինակ՝  1929-ի Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը»-ը անկասկած համարվում է կառուցողական տեքստերից մեկը։ Գրվածքում Վուլֆը պնդում է, որ կրեատիվ գրելու և քննադատորեն հաջողակ լինելու համար կինը պետք է ունենա ապրելու սեփական տեղ և ֆինանսական կայունություն։ Վուլֆը , հիմնվելով կանանց և տղամարդկանց ստացած կրթության տարբերությունների վրա, ենթադրում է, որ դեռ երկար ճանապարհ կա, մինչ կանայք և իրենց խնդիրները անցնեն կրեատիվ դաշտ[9]։

Ժամանակակից ֆեմինիստական գրաքննության հիմքը մեծ մասամբ 1960-ականների երկրորդ ալիքի ֆեմինիստական շարժումն է։ Սկսելով տղամարդակենտրոն գրականությունից, որը պատկերում էր կանանց ստորացված և ճնշված մոդելում՝ տեսաբանները ինչպիսիք են Մարի Էլլմանը, Քեյթ Միլեթը և Ժերմեն Գրիրը մարտահրավեր նետեցին կանացիության նախկին պատկերացումներին գրական ասպարեզում։ Ֆեմինիզմի երկրորդ ալիքը կարող է բնութագրվել երեք փուլերով՝ կանացի փուլ, ֆեմինիստական փուլ և կանանց փուլ։ Կանացի փուլում կին գրողները հավատարիմ մնացին տղամարդկային արժեքներին։ Ֆեմինիստական փուլում կար հասարակության մեջ կնոջ դերի քննադատությունը։ Եվ Կանացի փուլում արդեն ենթադրվում էր, որ կանանց գրվածքները վավեր էին, և գործերը ավելի քիչ կռվարար բնույթ ունեին քան ֆեմինիստական փուլում[10]։

Սյուզան Լենսերը առաջարկում է փոխել ֆեմինիստական գրաքննության անունը քննադատական գրական ֆեմինիզմ, որպեսզի կիզակետը քննադատությունից դառնա ֆեմինիզմ, և ցույց է տալիս, որ այդպիսի գործ գրելը պահանջում է քաղաքական ենթատեքստի գիտակցություն[6]։ Շարունակելով նույն ձևով՝ Ըլեն Շովոլթերը  իր «Իր սեփական գրականությունը» գործով 1977-ին դարձավ գինոքննադատական մեթոդի առաջատար քննադատ։ Այդ ժամանակ գիտնականները հետաքրքրված էին ոչ միայն զուտ ճնշման պատմությունները տարբերակելով, այլ նաև անցյալի, ներկայի և ապագայի կին գրականագետների համար գրական տարածություն ստեղծելով, որպեսզի հիմնավորեն իրենց փորձը այն ձևով, որը կգնահատի իրենց գործերի էսթետիկ բնույթը։

Սևամորթ ֆեմինիստ գրականագետները սկսեցին հայտնվել Միացյալ Նահանգների  պոստ-քաղաքացիական իրավունքի ժամանակաշրջանում։ Տղամարդակենտրոն սևամորթների ձայնի հզորացման արդյունքում այն սկսեց ճնշել կանանց ձայները։ «Սևամորթ կանայք – անթոլոգիա»-ն՝ խմբագրված Կեյդի կողմից (1970), թերևս չլինելով քննադատական տեքստ, դիտարկվում է որպես էական տարր սևամորթ ֆեմինիստական գրաքննադատության և տեսության հիմքում։  Նրա պոեմների, կարճ պատմությունների և էսսեների հավաքածուն ծնունդ տվեց նոր սևամորթ գրականագիտության ինստիտուցիոնալ աջակցված ձևերին։ Գրական գիտությունը նույնպես սկսեց սևամորթ կին գրողների՝ իրենց տաղանդի համեմատ ավելի քիչ գնահատվելուց։ «Կոմբեյի գետի հավաքածու»-ն թողարկել է սևամորթ գրականագիտության  ամենահարուստ կտորը՝ «Մի սև ֆեմինիստական հայտարարություն»-ը (1977), որը փորձում էր ապացուցել, որ գրական ֆեմինիզմը սևամորթ կանանց ազատագրման կարևոր բաղադրիչներից է։

1979 թվականին Սանդրա Գիլբերթը և Սյուզան Գուբարը հրապարակեցին «Խելագար կինը ձեղնահարկում»-ը՝  կանանց պոեզիայի և արձակի վերլուծություն՝ ցույց տալով, թե ինչպես է այն համապատասխանում ավելի ընդհանուր ֆեմինիստական գրական կանոնին։ Այս հրապարակումը դարձել է ֆեմինիստական քննադատության ցուցանիշ և ընդարձակել է ֆեմինիստական գրական գործերի հրապարակման թիվը՝ հատկապես 19-րդ դարում։ Այս գիրքը հստակ առաջ է բերում այն, որ կանայք մեծ մասամբ ընկալվել են տղամարդու կողմից միայն երկու տարբեր կետեգորիաներում՝ հրեշներ և հրեշտակներ։ Գիլբերտն ու Գուբարը առաջ են քաշում այն հարցը, որ, լինելով փակված այս կատեգորիաներում, կին գրողները ուղղորդվել են դեպի գրականության առանձին հատվածներ՝ թողնելով մնացածը տղամարդկանց, և ստիպել են կին գրողներին մնալ այդ կատեգորիաների սահմանում կամ ծաղրի ենթարկվել[11]։ Գիլբերտի և Գուբարի գրաքննադատության պոեզիայի և մնացած փոքր կտորների վրա հատուկ կենտրոնացումը մեծացրել է ֆեմինիստական գրականության ներդրումների հավանականությունը այսօր, քանի որ դրանք նախկինում համարվում էին ոչ ավելի կարևոր քան մեծ գործերը։ Այսօր գրողները կարողացել են իրենց նպաստը բերել ֆեմինիստական կանոնի զարգացմանը՝  աշխատելով տարբեր գրական ժանրերով, որոնք տարբերվում են դասական վեպից։ Այդպիսի գրողներից է Գլորի Է. Անզալդուան։

1980-ականներին Հազել Կարիբին, Բարբարա Քրիստիանը, բելլ հուքսը , Նելլի Մակքեյը, Վալերի Սմիթը, Հորթենս Սպիլլերսը, Էլյանոր Թրեյլորը, Չերիլ Վոլը և Շերիլ Էնն Ուիլյամսը մեծապես նպաստեցին ժամանակի սևամորթ ֆեմինիստական գրականագիտությանը։ Այդ ընթացքում Դեբորա Է. Մաքդուելը հրապարակեց «Նոր ուղղություններ սևամորթ ֆեմինիստական քննադատության համար»-ը , որը համեմատում էր քննադատական տեսությունը իր կողմից ավելի կիրառական համարվող ներկայիս գրվածքների հետ։ Այս Էսսեում Մաքդուելը նաև մեծ ծավալով քննարկել է սևամորթ կանանց պատկերը գրականության մեջ և թե այն ինչպես շատ ավելի բացասական դիտարկվեց քան սպիտակամորթ կանանց պատկերը։ Ժամանակին ընդառաջ այդ տեսության գաղափարախոսությունը սկսեց տարածվել։ Շատերը, հեռանալով լայն տարածում գտած ընդհանրացումներից, որոշեցին ուսումնասիրել սևամորթների անցած ճանապարհի նուրբ հոգեբանական գործոնները։ Որոշները սկսեցին կապել իրենց գործերը  լեսբիիզմի քաղաքականության հետ։ Մնացածը որոշեցին վերլուծել սևամորթների անցած ուղին և նրանց հարաբերությունը արևմտյան աշխարհին։ Անկախ ամեն ինչից այս գրականագետները շարունակում են օգտագործել մի շարք մեթոդներ, որպեսզի ուսումնասիրեն սևամորթ ֆեմինիզմի ինքնությունը գրականության մեջ[12]։

Դեբորա Է. Մակդոուել

Ֆրանսիացի գրականագետները, ինչպիսիք են Ջուլիա Կրիստևան, Հելեն Սիքսուսը, Լուի Իրիգարայը և Բրաա Լ. Էթինգերը, ներկայացրել են հոգեբանական վերլուծական դիսկուրսներ իրենց աշխատանքներում Զիգմունդ Ֆրեյդի և Ժակ Լականի օրինակով, որպեսզի իսկապես հասնեն կանանց մտահոգությունների արմատին տեքստի սահմաններում և բացահայտեն ավելի լայն հասարակական ճշմարտություններ կանանց մասին[13][14][15]։ Ներկայիս ֆեմինիստական գիտնականները գրականության ոլորտում ներառում են Հորթենս Սպիլլերսին, Նենսի Արմսթրոնգին, Անետե Կոլոդին և Իրիեն Թեյլերին, որոնք գալիս են տարբեր մշակութներից և օգտագործում են իրենց սեփական մանրամասներով լի և սուբյեկտիվ փորձը, որ տեղեկացնեն իրենց կողմից ընկալվող ֆեմինիստական գրականությունը։ Ներկայումս որոշ համալսարանների գիտնականներ որդեգրում են գրական ֆեմինիզմի օգտագործումը տեքստերը քննադատելիս։ Այս տեխնիկայի մեծ տարածում գտնելը ակադեմիային տվել է չափազանց օգտակար գործիք տեքստերում սեռային հարաբերությունների վերաբերյալ հարցեր բարձրացնելիս։

Ժամանակակից կիրառության մեջ խմբագրել

Ինչպես ֆեմինիստական տեսության մնացած ասպեկտները, քսաներորդ դարի երկրորդ կեսի ժամանակաշրջանում ֆեմինիստական գրաքննությունը ընդարձակվել է և ֆեմինիզմ հասկացության տակ ներառում է զգալիորեն ավելի լայն ինքնությունների սահմաններ։ Երրորդ ալիքի ֆեմինիստական տեսությունը ձգտել է ներգրավել ավելի շատ ինքնություններ ֆեմինիզմի մի ճյուղի ասպեկտներ, որը ուսումնասիրում է սեռային,քաղաքական, կրթական և հասարակական ոլորտների հարաբերությունները, և ֆեմինիստական գրականությունը հետևել է դրան։ Երրորդ ալիքի ֆեմինիզմը և ֆեմինիստական գրականությունը ավելի շատ մտահոգված է ռասայի և այլ ֆեմինիստական մտահոգությունների հատմամբ[16]։ Որպես արդյունք  ուսումնասիրված տեքստերի բնույթը և բազմազանությունը աճել է և ներառում է ավելի շատ տեքստեր փոփոխության տեսանկյունից, մինչդեռ պահպանելով իր արմատները՝ ուսումնասիրում է, թե ինչպես տղամարդու գերիշխանությունը հասարակության մեջ ազդեցություն է ուենենում գրականության ընկալման և ստեղծման վրա։ Միևնույն ժամանակ նոր ի հայտ եկած ֆեմինիստ գրական քննադատները ուսումնասիրում են կին գրողների կողմից օգտագործվող համընդհանուր նկարներ, որպեսզի բացահայտեն այն ենթագիտակցական սիմվոլիզմը, որը կանայք օգտագործել են, որ նկարագրեն իրենք հենց իրենց, իրենց աշխարհը, կանանց հասարակությունը ժամանակի ընթացքում և տարբեր ազգությունների մոտ, որպեսզի բացահայտեն յուրահատուկ ֆեմինիստական լեզվի գրականությունը[17]։ Նոր շրջանի ֆեմինիստական գրականությունը և քննադատությունը մինիմումի են հասցնում տղամարդկային լավ և վատ ազդեցության վրա կենտրոնացումը կնոջ տեքստում հասարակական և քաղաքական գերիշխանության միջոցով, որպեսզի բացահայտի կնոջ մտքի համընդհանուր ենթագիտակցությունը իր սեփական համատեքստում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Literary Theory and Schools of Criticism». Purdue OWL. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  2. 2,0 2,1 Plain, Gill; Sellers, Susan (2007). A History of Feminist Literary Criticism. Cambridge University Press.
  3. Tuttle, Lisa: Encyclopedia of feminism. Harlow: Longman 1986, p. 184
  4. Tyson, Lois (2006). Critical Theory: A User Friendly Guide 2nd Edition. 270 Madison Avenue New York, NY 10016: Routledge. էջեր 107, 108. ISBN 978-0-415-61617-1.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  5. Raman, Selden; Widdowson, Peter (1993). A Reader's Guide to Contemporary Literary Theory 3rd Edition. Lexington, Kentucky: The University Press of Kentucky. էջեր 238, 239. ISBN 978-0813108162.
  6. 6,0 6,1 6,2 Lanser, Susan S. "Feminist Literary Criticism: How Feminist? How Literary? How Critical?." NWSA Journal 3.1 (1991): 3. Academic Search Complete.
  7. «Bedford / St. Martin's». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  8. «EBSCO Publishing Service Selection Page». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  9. Woolf, Virginia (2012). A Room of One's Own. Eastford, CT 06242: Martino Fine Books. էջեր 17–21. ISBN 978-1614272779.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  10. «Feminist Approaches to Literature | Great Writers Inspire». writersinspire.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. Gilbert, Sandra; Gubar (2006). The Madwoman In the Attic 2nd Edition. London: New Haven : Yale University Press. էջեր 45–92. ISBN 978-0300084580.
  12. «EBSCO Publishing Service Selection Page». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  13. «Feminist Approaches to Literature». Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  14. Bracha L. Ettinger, Matrix and Metramorphosis. Differences, Vol.4, N.3,. 1992.
  15. Bracha L. Ettinger The Matrixial Borderspace. University of Minnesota Press, 2006.
  16. VanNewkirk, Robbin Hillary. «Third Wave Feminist History and the Politics of Being Visible and Being Real». ScholarWorks @ Georgia State University. Georgia State University. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  17. Gorski, Hedwig Irene. «The Riddle of Correspondences in A. S. Byatt's Possession: A Romance with H. D.'s Trilogy».